Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/121

Այս էջը սրբագրված չէ

վայրի կրթ. հաստատություններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցել է Եգիպտոս, եղել է տեսուչ Պորտ Սաիդի, ապա՝ Ալեքսանդրիայի հայկական վարժարաններում։ Գրել է «Հուշարձան Վան-Վասպուրականի» (հ. 1-2, 1929) աշխատությունը, որտեղ նկարագրել է Վասպուրականի հայոց պատմությունը, նրանց զբաղմունքները, ցույց տվել հայ ազգաբնակչության Փոփոխության շարժը, վասպուրականցիների մասնակցությունը թուրք, բռնապետության դեմ ազգ-ազատագրական պայքարին, լուսաբանել 1915-ի ցեղասպանության հետ կապված իրադարձությունները։

«ԵՐԵՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ». 1915ի փետրվարին «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար։ Անդամներն էին Բեհաէդդին Շաքիրը, Նազիմը, Միդհաթ Շյուքրին։ Կոմիտեն մշակել է հայերի բռնագաղթերի ժամկետները և ուղիները, ոչնչացնելու վայրերը, ջարդարարների գործելակերպը. բանտերից ազատել քրեական հանցագործներին, կազմել երիտթուրքական խմբապետների հրամանատարության տակ դրվող չեթեններ (ավազակախըմբեր), որոնք «Թեշքիլաթ-ը մահսուսե» («Հատուկ կազմակերպություն») անվան տակ իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Մելան Զադե Ռիֆաթը կոմիտեի և «Հատուկ կազմակերպության» գործունեությունը որակել է որպես արյունալի և բարբարոսական։ Կոմիտեի ստեղծումն ապացուցում է հայերի ցեղասպանության կանխամտածված և ծրագրված լինելը։

ԵՐԶՆԿԱ (թուրք. Էրզինջան), քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգի արևմտյան մասում, Եփրատի վերին հոսանքի ավազանում։ Կազմել է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառի մաս։

XVI դ. սկզբին գրավել են օսմանյան թուրքերը։ XIX դ. սկզբին Ե. քաղաքում և 124 գյուղերում (Կամախի գավառակի հետ) բնակվում էին 44 հազար հայեր։ XIX դ. ընթացքում Ե-ի բնակչությունը անընդհատ դուրս է մղվել թուրք և քուրդ վերաբնակիչների կողմից, ենթարկվել մասնակի կոտորածների և բռնի մահմեդականացման, դիմել հարկադիր արտագաղթերի։ Մինչև XIX դ. սկիզբը, բնական աճի հաշվառումով Ե-ի գավառի հայության թիվը հազիվ կազմել է 30 հազար (Կամախի գավառակով), որից 13 հազար՝ քաղաքում, 17 հազար 52 գյուղերում։ 1895-ի աշնանը մոլեռանդ մահմեդական ամբոխը կառավարության թողտվությամբ տարբեր բնակավայրերում իրագործել է հայերի կոտորածներ։ Հոկտ. 7-ին թուրքերը ներխուժել են քաղաքի շուկան, կողոպտել ու սպանել հայերին։ Տեղ-տեղ հայերը դիմել են ինքնապաշտպանության։ Քաղաքում զոհվել է 95 մարդ, գյուղերում՝ կրկնակին։ Հատկապես խիստ են տուժել Բզվան, Տաճրակ, Կյոլնցիկ, Գյուլիջե, Մեծ և Փոքր Չիֆթլիկ գյուղերը։ Հերոսական դիմադրություն են կազմակերպել Մթննի (Մաշտոց Բզնունի քահանայի գլխավորությամբ), Բթառիճ գյուղերը և Չարչարանաց Ս. Լուսավորիչ վանքը։ Հոկտ. 25-ին հակահայկական ելույթները կրկնվել են։ 1900-ին ոստիկանությունը շինծու գործով հրահրել է նոր հայկական ջարդեր։

1916-ի մայիսին թուրք, իշխանությունների ցուցումով Ե-ի բանտերից ազատվել են քրեական հանցագործները, որոնցից կազմվել են չեթենների գնդեր։ Ոստիկանությունը առանց դատի ու դատաստանի գնդակահարել է շատ մտավորականների։ Մայիսի սկզբին Եփրատի ափին ընկած Մահմուտցիկ գ. ենթարկվել է քրդական 800 հոգանոց ջոկատի հարձակմանը։ Գյուղացիների մի մասը դիմել է ինքնապաշտպանության ու հերոսաբար զոհվել, մյուսները գերի են ընկել և ջրահեղձ արվել Եփրատում։ Ե. քաղաքից առաջին կարավանը տարագրվել է մայիսի 27- ին, երկրորդը՝ 28-ին. տարագրվածների մեծ մասը կոտորվել է Եփրատի կիրճում և դեպի Կամախ, Ակն, Խարբերդ ճանապարհին։ Գավառի գյուղացիության ճնշող մեծամասնությունը ոչնչացվել է Ե-ի ու Դերջանի հովիտներում, Կամախի կիրճում։ Տարագրման չեն ենթարկվել միայն մի քանի տասնյակ արհեստավորներ՝ թուրք, բանակի կարիքները հոգալու համար։ Հայազրկված Ե. հունիս-օգոստ. արդեն դարձել էր արևմտյան Հայաստանի մյուս գավառներից տարագրված հայերի ոչընչացման ու աքսորի գլխավոր վայրերից։

1918-ի հուլիսին ռուս, զորքերի կողմից Ե-ի գրավումից հետո ֆիդայիներ Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Վարդան Շահպազի ջանքերով հարյուրավոր հայեր վերադարձել են իրենց բնակավայրերը։ Բազմաթիվ տարագիրների. Դերսիմի քրդերի միջոցով, գերությունից ազատեց Մուրադը՝ փոխարենը տալով ոսկի («մի հայ՝ մի ոսկի»)։ Ե-ի գավառում հայ բնակչությունը կազմեց 3-4 հազար մարդ։ 1918-ի հունվ. վերջին թուրք, բանակի ընդհանուր հարձակման հետևանքով, բացառությամբ մի քանի տասնյակ ծերունիների և անկողնային հիվանդների, Ե-ի հայ բնակչությունը, հայ կամավորների պաշտպանությամբ, երկարատև ու ծանր նահանջից հետո, հանգրվանեց Արարատյան դաշտում և Անդրկովկասի այլ վայրերում։

Գրականություն

U) ու րմենյան Գ., Երզնկա, Կահիրե, 1947։

Ա Մելքոնյան

ԵՐԶՆԿԱՅԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1917, կնքվել է դեկտեմբերի 5-ին, Երզնկայում, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-18), Կով