Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/122

Այս էջը սրբագրված չէ

կտպան ռազմաճակատում գործող ռուսական Կովկասյան բանակի և 3-րդ թուրքական բանակի հրամանատարությունների միջև։ Զինադադարը կնքվել է համաձայն 1917-ի դեկտ. 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի։ Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում։ Պայմանագրին կցվել է ռուս, և թուրք, զորքերի միջև սահմանագծի (դեմարկացիոն գիծ) մասին ակտը, որը հիմնականում համընկնում էր ռազմաճակատի գծին զինադադարը կնքելու պահին (տես Բրեստի հաշտություն 1918 քարտեզը)։ Ռուսներին անցան արևմտյան Հայաստանում նրանց գրաված համարյա բոլոր տարածքները։ Թուրքերը Ե. q-ով ժամանակ էին շահում։ 1918-ի փետր. կեսին, օգտվելով ռուս, ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Ե. զ.. ներխուժեցին արևմտյան Հայաստան և, արդեն ապրիլի կեսին զավթելով այն, շարժվեցին արևելյան Հայաստան։

Գրականություն

Документы внешней политики СССР., т. 1, М., 1959; Арутюнян А. О., Кавказский фронт. 1914-1917 гг., Е„ 1971.

Կ. Խուդավերդյան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ», հայրենասիրական կազմակերպություն։ Ստեղծվել է Թիֆլիսում, 1889-ին։ Հիմնադիրներն էին Պետերբուրգում ու Մոսկվայում կրթված հայ առաջավոր երիտասարդներ Հ. Արղությանը, Տ. Աւոեփանյանը, Տ. Օքոնյանը, Մ. Շաթիրյանը, Ա. Թադևոսյանը, Հ. Քոչարյանը, ժ. Ադամյանը, Ս. Մաւոինյանը, Ս. Զավարյանը և ուրիշներ, որոնք, գալով Կովկաս, փորձում էին համախմբել ուժերը արևմտյան Հայաստանն ազատագրելու նպատակով։ Նրանք զենքի էին վարժեցնում Թիֆլիսում ապրող արևմտահայ մշակներին, սուրհանդակների (Բագրատ վարդապետ Թավաքալյան, Բարսեղ Մելիք-Գրիգորյան և ուրիշներ) միջոցով կապ պահպանում արևմտյան Հայաստանի գործիչների հետ։ «Ե. Հ.» 1890-ի սկզբին, «երկիրն» ուսումնասիրելու նպատակով, արևմտյան Հայաստան է ուղարկել Հ. Արղությանին, Մ. Մարգարյանին, Ա. Բարխուդարյանին և ուրիշներ, որոնք ուխտավորների անվան տակ անցել են Տարոն, հանդիպել նշանավոր գործիչներ Արաբոյի, Ներսես վարդապետ Խարախանյանի հետ։ «Ե. Հ.»-ի անդամները սերտ կապերի մեջ էին Ք. Միքայել֊ յանի. Ա. Դաստակյանի հետ, որոնք գործում էին նարոդնիկ, կազմակերպության մեջ։ 1890-ին, երբ նախապատրաստվում էր Ս. Կուկունյանի արշավանքը, Ք. Միքայելյանը վերջնականապես միացել է «Ե. Հ.»-ին, ժողովներ գումարել, մշակել հայ հեղափոխականների ուժերը մեկ միասնական կուսակցության մեջ միավորելու ծրագիրը։ 1890-ի օգոստ. նման կուսակցության՝ ՀՀԴ-ի ստեղծումից հետո «Ե. Հ.» ամբողջովին մտել է նրա մեջ և լուծարվել։

Գ. Խուդինյան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ», թերթ, հնչակյան կուսակցության ամերիկյան շրջանային վարչության պաշտոնաթերթ։ Հիմնադիր՝ Ս. Սապահ-Գյուլյան։ Հրատ. 1903-73-ին և 1975-ից։ Իր հիմնական խնդիրն է համարել «ընկերվարական սկզբունքների» քարոզչությունը։ հայկական հարցի վերաբերյալ հոդվածներում մանրամասն լուսաբանել է հայերի ծանր վիճակը արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում, կոչ արել հավատ չընծայել Թուրքիայում «ժողովըրդավարության և առաջադիմության դարաշրջանի» հաստատման մասին երիտթուրքերի սին հայտարարություններին, անհապաղ լծվել ինքնապաշտպանության գործին, կանխատեսել է ցեղասպանության հնարավորությունը։ «Ե. Հ.» հավաքել և Ս. Աապահ-Գյուլյանի վերլուծական հոդվածներով հրապարակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստեր։ Թերթի շնորհիվ ԱՄՆ-ի հասարակական կարծիքը առարկայական տեղեկություններ է ստացել երիտթուրքերի չարագործությունների մասին։ 1975-ից հետո «Ե. Հ.»-ի համար դարձյալ բնորոշ է ազգ-ազատագրական շարժման, ցեղասպանության, հայկական հարցի վերաբերյալ նյութերի հրապարակումը։

Ռ. Խուրշուդյան

ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ 1908, տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում. սուլթան Աբդուլ Համիդ IIի դեմ երիտթուրքերի պայքարի հետեվանքով։ Բացահայտ ելույթի առիթը Մակեդոնիայում կատարված դեպքերն էին. այնտեղ 1908-ի 1-ին կեսին սրվել էին հասարակական և ազգային հակասությունները, որոնք բնորոշ էին ամբողջ կայսրության համար։ Մակեդոն. հարցը հարկադրեց եվրոպական տերություններին միջամտել Օսմանյան կայսրության ներքին գործերին։ Այդ պայմաններում երիտթուրքական գաղտնի կոմիտեները, որոնք կողմնակիցներ ունեին բանակում, պատրաստվեցին հակակառավար. ելույթի։ 1908-ի հուլիսին մի քանի երիտթուրքական սպաներ Ռեսնեի և Մոնաստիրի կայազորներից ստեղծեցին ապստամբական ջոկատներ, որոնք ստացան տեղական բնակչության աջակցությունը, նաև ալբանական ու մակեդոնական ազգ-հեղ. կազմակերպությունների օգնությունը։ Ապստամբությունը ղեկավարում էր դեռևս 1906ին Սալոնիկում ստեղծված երիտթուրքական կենտրոնը։ 1908-ի հուլիսի 23-ին ապստամբները գրավեցին իշխանությունը Սալոնիկում, Մոնաստիրում և Մակեդոնիայի այլ քաղաքներում։ Ամենուր հնչում էին 1876-ի սահմանադրության վերականգնման պահանջներ։ Սուլ թանը և Բ. դուռը հարկադրված զիջեցին։ Հուլիսի 24-ին հրապարակվեց 1876- ի սահմանադրությունը վերականգնելու հրամանը։ Հայտարարվեց նաև պատգամավորների պալատ հրավիրելու մասին։ Սուլթանից պոկելով այդ հաղթանակը՝ երիտթուրքերը չխորագրին շարժումը, նրանց բավարարում էր ձեռք բերածը։ Չնայած այն բանին, որ խորհրդարանի ընտրություններում երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը