Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/125

Այս էջը սրբագրված չէ

մնացել է Կաբինում և ռուս, բանակի հետ անցել Կովկաս։ 1917-ին կամավոր զինվորագրվել է, 1918-ին նշանակվել ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին՝ պահպանելով ռուս, զորքերի թողած պահեստները։ Կարինի անկումից հետո (1918-ի մարտ) Դրոյի զորամասերի կազմում մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին (1918-ի մայիս)։ Եղել է դասակի հրամանատար Զեմլյակի հեծելախմբում։ 1919-21-ին ծավալել է ահաբեկչական գործունեություն. 1921-ի ապրիլի 17-ին Բեռլինում, Ա. Շիրակյանի հետ ահաբեկել է թուրք, գործիչներ ԲեհաԷդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։ Ապրել է Ռումինիայում. 1927-ից՝ Բուենոս-Այրեսում։

երկ Այսպես սպաննեցիՕք, Լոս Անջելես, 1949։

U Ներսիսյան

«ԵՐԿԻՐ», հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական շաբաթաթերթ։ Հնչակյան կուսակցության օրգան։ Հրատարակվել է Ադաբազարում և Կ. Պոլսում, 1910-11-ին։ Արտոնատեր՝ Մ. Թերզյան, խմբագիրներ՝ Ասո (Տ. Օտյան), Ա. Կենճյան, Բանվոր (Ե. Թոփուզյան)։ Քարոզել է ցարիզմի և թուրք, բռնատիրության դեմ ազգային հեղափոխության գաղափարը։ Քննադատել է «Հայաստանն առանց հայերի» ռուս, հետադիմական քաղաքականությունը, հանդես եկել հօգուտ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության իրավունքի, դատապարտել երիտթուրքական կառավարության հակահայկական ձեռնարկումները, մասնավորապես՝ հայ գյուղացիության հողազրկման ասպարեզում։ «Ե.» ժողովրդի տնտեսական ինքնուրույնությունից է բխեցրել քաղաքական անկախությունը, անդրադարձել է հայաբնակ գավառների տնտեսական և հասարակական կացությանը, մասամբ՝ քաղաքների բանվորությանը հետաքրքրող խնդիրներին։ հեղափոխական պայքարի քարոզին զուգընթաց միամտորեն ակնկալել է Օսմանյան կայսրության վերածնվելը «նորագույն պետության… ուր տիրեր բաղկացուցիչ ազգերի հավասարությունը և եղբայրակցությունը»։

U. Խաոատյան

«ԵՐԿՐԻ ՁԱՅՆԸ», գրական, հասարակական-քաղաքական շաբաթաթերթ։ Հրատարակվել է Թիֆլիսում, 1906 ին։ Խմբագիր-հրատարակիչ՝ Զավեն Տիգրան. Նյութերն ամբողջովին նվիրված են արևմտյան Հայաստանի և Թուրքիայի կացությանը։ Հակադրվել է հայ քաղաքական կուսակցությունների ազատագրական պայքարի դիրքորոշմանը՝ պաշտպանելով Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները համատեղ հեղափոխական շարժման գաղափարը, դասակարգային պայքարը համարել ազգայինից առաջնային։ Թուրքիայում հասարակական հեղափոխության հաղթանակը կապել է Ռուսաստանի և Իրանի հեղափոխությունների հաջողության հետ։ Անտեսելով արևմտյան Հայաստանում հեղափոխական պայքարի առանձնահատկությունները՝ հավատացել է կայսրության ժողովուրդներին իրենց շուրջ համախմբելու երիտթուրքական գործիչների կոչերին։ ժխտելով հայ ազգային շարժումը «Ե. ձ.» բանավիճել է հնչակյանների և դաշնակցականների հետ, չի ընդունել նրանց ընկերավարական բնույթը, նրանց համարել ազգայնականներ, հայկական հարցը դիտել է իբրև զուտ ազգային հասկացություն, թերագնահատել նրա միջազգային նշանակությունն ու արժեքը։

Սոցիալ-դեմոկրատ. ընդհանուր սխեմաների ու կարգախոսների անքննադատ կիրառմամբ համահարթեցրել է Եվրոպայի, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության տնտեսական ու քաղաքական իրականությունը։

U. Խաոատյան

ԵՐՈՒԽԱՆ (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի) (1870, Կ. Պոլիս-1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ։ Սովորել է Կ. Պոլսի Ներսեսյան և Կեդրոն, վարժարաններում։ 1890-ից աշխատել է «Արեվելք» թերթի խմբագրությունում։ 1896ի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Բուլղարիա, ապա, 1904-ին՝ Եգիպտոս։ Տարագրության մեջ շարունակել է գրակ., խմբագրական գործունեությունը, դասավանդել Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, ստանձնել «Արևելքի» խմբագրությունը, նաև Ս. Խաչ ազգային վարժարանի տնօրինությունը (1910-13), ապա մեկնել Խարբերդ, ստանձնել Մեզրեի Կեդրոն. վարժարանի տեսչությունը։ 1904ին Վառնայում լույս է տեսել «Մերժված սեր» վեպը, որը վերահրատարակվել է Կ. Պոլսում՝ «Ամիրային աղջիկը» վերնագրով։ 1910-ին տպագրել է նորավեպերի ժող. «Կյանքին մեջ» խորագրով։

Իր ստեղծագործություններում Ե. անդրադարձել է հայության բոլոր շերտերի կյանքին չարիքի աղբյուրը համարելով Թուրքիայում տիրող իրավակարգը։ «…Մեր թշնամիները հափշտակեցին մեր հարստությունները, քանդեցին մեր տունն ու տեղը, մոխրի վրա նստեցուցին զմեզ, տասանորդեցին մեր ցեղը, նմանը չտեսնված վայրագությամբ մեր անճատումին ձգտեցան, բայց մազի չափ չկրցան վնասել մեր մտքին, մեր այն սրբազան մասունքին, զոր ցեղին հանճարը արտադրած էր և որ պիտի մնա տոկուն ու անսասան ու հավերժական, ինչպես մեր վեհապանծ Մասիսը» ,-գրել է Ե. հայ գրերի ստեղծման 1500-ամյակի առթիվ (Վ ա հ ե հայկական «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը», 1959, Էջ 1131)։

1915-ին ձերբակալվել է. հունիսին Խարբերդի մոտ սպանվել։

ԵՓՐԱՏ, Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող գետ Առաջավոր Ասիայում։ Երկու ճյուղերը (Արևմտյան Եփրատ և արևելյան Եփրատ կամ Արածանի) միախառնվում են Խարբերդի դաշտում և կազմում մայր գետը, որը, հոսելով հվ.. Միջագետքի հարթավայրում միանում է Տիգրիսին՝ կազմելով Շատ էլ Արաբ գետը, և թափվում Պարսից ծոց։ Այս գետը տխուր համբավ ունի հայոց պատմության մեջ։

1895-96-ին և 1915-16-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի ժամանակ, քաղաքակիրթ աշխարհից ցեղասպանության մասշտաբները թաքցնելու համար