Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/129

Այս էջը սրբագրված չէ

Ազիզ փաշան մեծ զորմւբանակով հարձակվել է Զ-ի վրա, սակայն խայտառակ պարտություն է կրել։ Դրանից հետո՝ 1865-ին լեռնականներն ստիպված ընդունել են թուրք, առաջին կայմակամին (գավառապետ), և վերացել է նրանց կիսանկախ կարգավիճակը, որը, սակայն, 3 տարով վերականգնել Են՝ ապստամբելով 1877-78-ի ռուս-թուրքական պարտերազմի նախօրյակին։ Զ-ի պատմության ամենափառավոր էջերից 1 1895-96-ին նրա զավակների հերոսամարտը ընդդեմ թուրք, բանակների։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զ-ի լեռնականները իրենց բնակավայրերից բռնությամբ տեղահանվել են, քշվել Միջագետքի անապատները, որտեղ թուրք, իշխանությունների բարբարոսությունների և անտանելի գոյապայմանների հետևանքով զանգվածաբար զոհվել են։ 1918-ին, երբ Գերմանիան և Թուրքիան պարտություն են կրել, Զ-ին ողջ մնացած բնակիչների մի մասը վերադարձել է ծննդավայրը, սակայն քեմալական զորքը 1921-ին հեռացել է նրանցից: Զ. անվանվել է Ենի Շեհիր, այժմ՝ Սուլեյմանիե:

ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1877-78,1895, Զեյթունի հայերի ինքնապաշտպանական կռիվները թուրքա կան տիրապետության դեմ։ XIX դ. 2-րդ կեսին թուրք, կառավարությունը վճռական միջոցների դիմեց Զեյթունի կիսանկախ գոյությունը վերացնելու համար։ Այդ գործողությունները դեռևս 1862-ին առաջ էին բերել զեյթունցիների հուժկու ապստամբությունը։1 8 7 7 ի ապստամբ ու թյ ու նը բռնկեց ի պատասխան հարկերի ծանրացման և թուրք, վարչության ճնշումների։ Դրան նախորդեցին զեյթունցիների հուզումները. 1872-ին և 1875-ին հայերը քաղաքից վտարեցին թուրք ոստիկաններին և իրենց անկախ հայտարարեցին։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմը հնարավորություն չէր տալիս թուրք, ուժերին ճնշելու ապստամբությունը։ Հայերը փորձեցին կապ հաստատել արևմտյան Հայաստանում գործող ռուս, զորքերի հետ՝ զենք ստանալու համար, սակայն օգնություն չըստացվեց։ Պատերազմից հետո թուրք, կառավարությունը ուժեր կենտրոնացրեց Զեյթունի դեմ, կարճ ժամանակում ճնշեց զեյթունցիներին միանալ ցանկացող թուրքմեն, կոզանօղլու ցեղի ապստամբությունը, ապա գրավեց Զեյթունը։ 400 ապստամբներ իշխան Պապիկ Ենիտունյանի (Նորաշխարհյան) գլխավորությամբ բարձրացան լեռները և շարունակեցին պայքարը։ Բ. դուռը Թուրքիայի ներքին գործերին եվրոպական միջամտության նոր առիթ չտալու համար բանակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ։ Թուրքական կողմը Պապիկ իշխանին ճանաչեց քաղաքագլուխ, իջեցրեց հայերից գանձվող հարկի չափը, ազատեց Մարաշում բանտարկված զեյթունցիներին, փոխզիջումների միջոցով հանդարտեցրեց Զեյթունը։

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում 1895-96-ի հայկական կոտորածների ժամանակ. 1895-ին Զեյթունը դիմեց նոր ապստամբության։ 1895-ի ինքնապաշտպան ու թ յ ու ն ը սկսվեց օգոստ., երբ թուրք, ճնշման ուժեղացման և հայկական կոտորածների պայմաններում Զեյթունի ազգային ժողովը որոշեց քաղաք փոխադրել շրջակա գյուղերի բնակիչներին, դուրս շպրտել թուրք պաշտոնյաներին, պատրաստվել դիմադրելու թուրք, ուժերին։ Գավառի բնակչության մի մասը (շուրջ 10 հազար հայ) կենտրոնացավ Ֆռնուզ գյուղում։ 1895-ի հոկտ.. Մարաշի հայկական կոտորածներից հետո թուրք, զորքերը (50-60 հազար ասկյար) շարժվեցին Զեյթուն։ Զեյթունցի մարտիկները (6000 մարդ) իշխան Ղազար Շովրոյանի, Աղասի Թուրսարգսյանի գլխավորությամբ ավելի քան երկու ամիս դիմադրեցին թուրք, բանակին և հետ շպրտեցին նրանց գրոհները։ Չկարողանալով գրավել Զեյթունը՝ թուրք, կառավարությունը հարկադըրված Զեյթուն բանակցելու ուղարկեց օտարերկրացի 4 հյուպատոսի։ Կնքվեց համաձայնագիր։ Թուրքական զորքերը հեռացան գավառից, ներում շնորհվեց ապստամբած հայերին, նշանակվեց քրիստոնյա կառավարիչ, բնակչությունը հինգ տարով ազատվեց հարկերից։

Գրականություն

Ներսիսյան Մ. Գ, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870 թթ., Ե., 1955։ Մելիքսեթյ ա ն վ. Գ., Զեյթունի հերոսամարտերը, ե. 1960։ Թոլրսարգսյան Կ., Զեյթունի պատմությունը, 2-րդ հրտ., Բեյրութ, 1962։ Պողոսյան Հ. Ա, Ձեյթունի պատմությունը, Ե., 1969։

Հ. Պողոսյան

ԶԵՅԹՈՒՆՑԻ (Սեմերճյան Մնացական) (1840, Զեյթուն-1914, Երուսադեմ), հասարակական-քաղաքական գործիչ, գրող։ Սովորել է ծննդավայրի Կեդրոն, վարժարանում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Զեյթունի 1862-ի ապստամբությանը, որի ճնշումից հետո, հոկտ. Կ. Պոլիս է հասցրել ապստամբության լուրը և հանգանակություն կազմակերպել զեյթունցիների օգտին։ 1895-ին թուրք, իշխանությունները ձերբակալել են Զ-ին։ Յոթնամյա բանտարկությունից հետո անցել է Կիպրոս, Ալեքսանդրիա, ապա՝ ժնև։

1908- ի երիտթուրքական հեղաշրջումից հե