տո վերադարձել է Զեյթուն, ապա հաստատվել Բուխարեստում։ «Զեյթունի անցյալեն և ներկայեն» երկմաս աշխատության (1900, 1903) մեջ շարադրել է Զեյթունի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև XIX դ. վերջը։ Գիրքը արժեքավոր տվյալներ է պարունակում Զեյթունի բնակչության զբաղմունքի, կրթական գործի, եկեղեցիների ու վանքերի, աշխարհագրական միջավայրի, կենդանական աշխարհի մասին։ Առանձնահատուկ տեղ է տրված Զեյթունի ինքնապաշտպանության կռիվներին և թուրքական դծի դեմ ազատագրական պայքարին։
Հ. Պողոսյան
ԶԻՅԱ ԳՅՈՔԱԼՓ (Ziya Gokalp ) (1876 1924), թուրք գործիչ, պանթյուրքիգմի և պանթուրանիզմի գաղափարախոս։ Ազգային արժեքները վեր է դասել կրոնականներից՝ գտնելով, որ մահմեդականությունը վաղուց սպառել է իրեն և արգելակում է թուրք, հասարակության առաջընթացը։ Յուրաքանչյուր ազգ, ըստ Զ. Գ-ի, պետք է զարգանա սեփական մշակույթի վրա հենվելով, հետևաբար թուրք. ազգայնականությունը պետք է հենվի թուրք, մշակույթի ավանդույթների վրա։ Այդ քարոզն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոնք առաջատար դեր ունեին կայսրության տնտեսական. մշակութ-լուսավոր. կյանքում։ Զ. Գ-ի գլխավոր նպատակը թուրք ազգի տնտեսական գերազանցության ապահովումն էր. գտնում էր, որ երկրի առաջադիմությունը կարելի է ապահովել թուրք գործարար մարդիկ նախապատրաստելով, արտասահմանում մեքենաներ և սարքավորումներ գնելով, երկրի տնտեսական կյանքից ոչ թուրք բուրժուազիային դուրս մղելով։ Հետագայում դարձել է Թալեաթի տեղակալը և ձեռնամուխ եղել իր գաղափարների իրականացմանը։ Զ. Գ-ի գաղափարները (նրան է պատկանում «բոլոր թուրքերը՝ մի բանակ են» կարգախոսը) տեսական հիմք հանդիսացան երիտթուրքերի համար՝ իրագործելու հայերի ցեղասպանությունը. որի ընթացքում ոչնչացվեց նաև հայ գործարար խավը, իսկ հայերի ունեցվածքը յուրացրին։ 1919-ին աքսորվել է Մալթա։
Ա Բոջորան
ԶՄՅՈՒՌՆԻԱ, տես Իզմիր. ԶՄՅՈէՌՆԻԱՅԻ ԱՂԵՏ 1922, Զ մ J Ш ռնիայի կոտորած, Զմյոտնիայի (Իզմիր) հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից 1919-22-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ։ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների և խորհրդային Ռուսաստանի նյութական, ռազմական, քաղաքական, բարոյական օգնությունն ու աջակցությունը, պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հուն, տարածքներն ազատագրած հուն, զորքերին, իսկ 1920-ի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա ու թուրք, խուժանի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը։
Այդ ժամանակ Զմյուռնիայում գըտնըվող զորավար Թորգոմը ընդհանուր խառնաշփոթի մեջ ի վիճակի չեղավ կազմակերպել բնիկ հայերի և Զմյուռնիայում հաստատված մեծ թվով հայ գաղթականների ինքնապաշտպանությունը։ Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Ս. Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր (թուրք, և խորհրդային պատմաբանները անհիմն պնդում են, թե քաղաքը հրդեհել են նահանջող հույները)։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։ Քրիստոնյաների կոտորածը կատարվեց ոչ միայն քաղաքում, այլև ծովափին. եվրոպական մարտանավերի անձնակազմերի աչքի առաջ, սակայն նրանք, ի շահ քաղաքականության, ոչինչ չարեցին զոհերին փրկելու համար։ Զմյուռնիայում իբրև թղթակից գտնվող ամերիկյան գրող է. Հեմինգուեյը մռայլ գույներով է նկարագրում թուրք բարբարոսների գործողությունները քրիստոնյաների նկատմամբ։ Թուրքերը կոտորեցին նաև Զմյուռնիայի շրջակա տարածքների հույներին և հայերին, ինչպես նաև ջրասույզ արեցին այն նավերը, որոնց վրա ապաստանել էին բազմաթիվ փրկվածներ։ Կոտորածնե րից փրկվեցին սակավաթիվ հույներ և հայեր, որոնց հուն, կառավարությունը նավերով տեղափոխեց Հունաստան։
Զ. ա. թուրք, կառավարության կազմակերպած ցեղասպանության ակտ էր հույն և հայ ժողովուրդների նկատմամբ։
Գրականություն
Housepian М., The Smyrna Affair, N. Y„ 1971.
Ս. Խաոատյան
ԶՌՀՐԱԲՅԱՆ Էդիկ Արտեմի (ծ. 1939), պատմաբան։ պատմական գիտական դ-ր (1987). պրոֆեսոր (1988)։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1967)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային իշխանության աոաջին տարիներին Հայաստանի միջազգային դրության լուսաբանմանը։ «Սովետական Ռու սաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.» (1979) գրքում քննարկվում է Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նակատմամբ, հանգամանորեն տրված են Մոսկվայի
1919-21-ի ռուս-թուրք կոնֆերանսների ընթացքը և որոշումները. 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերլուծությունը։ Հայ-իրան. հարաբերություններին է նվիրված «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները (1920-1 Ց22թթ.)» (1985) մենագրությունը։ Ուսումնասիրել է նաև խորհրդային Հայաստանի առևտրատնտ. կապերը Եվրոպայի և Մերձ. Արլ-ի մի շարք երկրների հետ մինչև ԽՍՀՄ կազմավորումը։
ԶՈՀՐԱՊ Գրիգոր (1861, Կ. Պոլիս1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, փաստաբան իրավագետ, հասարակական քաղաքական գործիչ։ Բարձրագույն կրթություն (երկրաչափ. և իրավաբանական) է ստացել Կ. Պոլսում։ 1883-ից զբաղվել է փաստաբանությամբ. միաժամանակ իրավագիտություն դասավանդել Կ. Պոլսի համալսարանում։ Հրատարակել է իրավագիտ. աշխատություններ (մեկը ֆրանս., Փարիզում, երկուսը՝ թուրք., Կ. Պոլսում)։ 1892-93-ին Հ. Ասատուրի հետ խմբագրել է «Մասիս» հանդեսը, իսկ 1908-ին՝ Սիպիլի և Հ. Ասատուրի