Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/142

Այս էջը սրբագրված չէ

ռուս պետականությունը, նշել է Թ.։ Նրա համոզմամբ՝ «ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բոնում են իրար», որովհետև հենց իր ազգային շահերի ճշմարիտ ըմբըոնումով էլ պատմական մեծ հեղաբեկումների ժամանակ «հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ» (ն ու յ ն տ ե ղ ու մ, էջ 215, 235)։

Թ-ի հասարակական գործունեությունը ոգեշնչված էր մարդասիրության և բարեկամության գաղափարներով։ Ահա թե ինչու 1905-07-ին բանաստեղծն ակտիվորեն և ինքնամոռաց կերպով է աշխատել. որպեսզի վերջ տրվի ցարիզմի հրահրած հայ-թաթար. արյունոտ ընդհարումներին։ Այդ գործունեության համար իշխանությունները երկու անգամ (1908-09 և 1911-12-ին) ձերբակալել են նրան։

Աոաջին համաշխարհային պատերազմի և հայերի եղեռնի տարիներին (1914-18) Թ. հայ հասարակական կյանքի կենտրոնական դեմքն էր. նա ղեկավարում էր բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին փախըստականներին ու որբերին օգնելով, պատերազմի տարիներին հայ ժոդովըրդի կրած կորուստները ճշտելով։ Երկու անգամ (1914-ի նոյեմբ-դեկտ. և 1915-ի հունիս) Թ. այցելել է Կովկասյան ռազմաճակատ, եղել ազատագըրված Վանում, տեսել «ավերակների և դիակների աշխարհի» սարսափելի պատկերները։ Այդ ուղևորությունների ժամանակ կատարած օրագրային գրառումների մեջ դրոշմված են հայերի ցեղասպանության բազմաթիվ հավաստի փաստեր։

Հայ ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանության գործը Թ. շարունակել է նաև հետագա տարիներին։ խորհրդային իշխանության հաստատումից հետո նա ղեկավարել է Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)՝ ձգտելով համախմբել սփյուռքահայության ուժերն ու միջոցները մայր հայրենիքի վերականգնման համար։ Թ. իր կյանքի ուղին ավարտել է այն հաստատ համոզմամբ, որ ժողովուրդը «Հայաստանի ազատ հոդի վրա շինելու է իր ազատ ու առատ տունը. Հայ կական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն է ասելու աշխարհքին» ( ն ու յ ն տ ե ղ ու մ. էջ 432)։

է. Ջրբաշյան

ԹՌՒՐՇՅԱՆ Հարություն Գևորգի (1900, Վան 1978, Երևան), պատմաբան, թարգմանիչ։ պատմական գիտական թեկնածու։ «Սարդարապատի հերոսամարտը» (1965, 2-րդ հրտ. 1969) աշխատության մեջ լուսաբանել է Հայաստանի դրությունը 1918-ին՝ Անդրկովկասը Ռուսաստանից անջատվելուց հետո մինչև Բաթումի պայմանագիրը (1918)։ Հանգամանորեն նկարագրել է թուրք զավթիչների արշավանքը Հայաստան, հայկական զորքի վիճակը, ժող. աշխարհազորի կազմակերպումը։ Սարդարապատի ճակատամարտը (1918) ներկայացնելով որպես ժող. պատերազմ՝ հեղինակը ցույց է տվել նրա բախտորոշ նշանակությունը հայ ժողովրդի նոր պատմության համար։ Աշխատությանը կցված են ճակատամարտի մասնակից հայկական զորքերի հրամանատարներից մեկի՝ գեներալ Մ. Սիլիկովի 1929-ին գրած հուշերը, որոնք վերաբերում են թուրքերի դեմ Երևանի զորաբաժնի մարտական գործողություններին։

ԹՈՒՐՍԱՐԳՍՅԱՆ Կարապետ, U ղ ա ս ի (1871, Հաճըն “). ազգային-ազատա գրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Վաղ հասակում ընդգրկվել է ազատագրական պայքարի մեջ։ 18Ց4-96-ին հայկական կոտորածների ժամանակ, 5 կուսակիցների (Ապահ, Մլեհ (Ասատուր Տամկաճյան), Հրաչյա Մարալ (Գրիգոր Ղարիբյան), Կարապետ, Նշան) հետ ղեկավարել է Զեյթունի հայերի մի քանի ամիս տևած հերոս, պաշտպանությունը թուրք և քուրդ ջարդարարներից։ Գրել է «Զեյթունի պատմություն» գիրքը (2 հրտ. 1962), որը թարգմանվել է ֆրանս.։

Հ. Պողոսյան

ԹՈՒՐՔ Օսման (ուսման աթ Թուրք), արաբ պատմաբան (Սիրիա)։ Գրել է «Էջեր հայ ազգի պատմության» մեծածավալ ուսումնասիրությունը (լույս է տեսել Հալեպում, 1960-ին), որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը. Հայկ. հարցին։ Արևմտահայերի հարցը Թ. դիտարկել է Օսմանյան կայսրության մյուս ոչ թուրք ժողովուրդների պատմության հետ սերտորեն կապված և այդ պատմությունը ներկայացրել որպես ոչ թուրք ժողովուրդների ջարդերի անվերջանւպի շղթա, ինչպես, օրինակ, հույների ջարդերը 1821-ին, Կ. Պոլսում, արաբների (մարոնիների և դըրուզների) կոտորածները 1845 և 185860-ին, Սիրիայում ու Լիբանանում, բալկանյան ժողովուրդների հալածանքները և, վերջապես, հայկական կոտորածները 1894-96-ին։ Ջարդերի համար Թ. մեղադրել է օսմ. սուլթաններին։ Լուսաբանելով եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում՝ նշել է, որ «այդ պետություններն անկեղծ չէին հայերին թրքական ստրկությունից ազատելու հարցում…»։ Թ-ի կարծիքով, երիտթուրքերը առավել դաժան եղան սուլթաններից և ավելի մեծ եռանդով կիրառեցին հայ և մյուս ոչ թուրք, այդ թվում մահմեդական ժողովուրդների՝ արաբների, իրանցիների բռնի թուրքացման քաղաքականությունը։

1913-ի հայերի ցեղասպանության պատճառները լուսաբանելիս Թ. քննարկել է երիտթուրքերի պաշտոն, տեսակետը և ապացուցել դրա անհիմն լինելը։ Հենվելով գերմ. ու թուրք, պաշտոնական աղբյուրների վրա՝ եզրակացրել է, որ 1915-ի ցեղասպանությունը երիտթուրքերի կառավարական քաղաքականությունն էր, ինչի համար պատասխանատու է նաև Գերմանիան, որը կարող էր, սակայն ոչինչ չարեց հայերի ջարդերը և բռնի տեղահանումը կանխելու համար։

Ն. Հովհաննիսյան

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ 1920, Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեմ։

1919- ին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և ՀՀ, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց