Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/148

Այս էջը սրբագրված չէ

15- հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը… Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր… Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականու թյունները. որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, Էջ 206)։

ժ. արձագանքել է Կիլիկիայի 1909-ի ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին. «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ. և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։

Երկեր Роиг Г АтпёЫе el la Macddoind, P., 1904.

Գրականություն

Молчанов H. Н., Жорес, М., 1909; В Ют L J, Jauids, Р., 1937.

Ռ. Սահակյան

Ի

ԻԳԴԻՐ, գյուղաքաղաք. Երևանի նահանգի Մուրմալուի գավառի վարչական կենտրոնը, Արարատյան դաշտում, Արաքսի աջ ափին, Երևանից 40 կմ հվարմ.։ Ենթադրվում է, որ միջին դարերում կոչվել է Յոլակերտ։ 1403-ին Ի-ի ամրոցում հյուրընկալվել է իսպ. ուղեգրող Ռ. Կլավիխոն։ 1555-1828-ին գտնվել է պարսկական տիրապետության տակ. այնուհետև, արևելյան Հայաստանի կազմում, անցել Ռուսաստանին (մինչև այդ" փոքր գյուղ)։ 1828-ին Ի-ում հաստատվել են Խոյ և Աալմաստ գավառներից. մասամբ՝ Բայազետից գաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ։ 1914-ին՝ մոտ 10 հազար բն.։ Զբաղվում էին երկրագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, արհեստներով, առևտրով։ Հայերն ունեին երկու վարժարան, երեք եկեղեցի։ 1920-ի հայթուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը զավթել են Ի., որը Մուրմալուի գավառի հետ 1921-ի Կարսի պայմանագրով անցել է Թուրքիային։ Այժմ Ի. թուրքաբնակ գյուղաքաղաք է Աղրի իլում։

ԻԳՆԱՏԵՎ Նիկոլայ Պավլովիչ (1832-1908), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ։ դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856ից (Լոնդոն, Պեկին), 1861-64-ին՝ Իզմիր արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, 1864-77ին՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Թուրքիայում։ 1875-77-ի արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրք, կառավարության նկատմամբ, որը առանձնապես դրսևորվել է Կ. Պոլսի 1876-77-ի միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների։ Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»։ Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ ԴՔերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտըրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա։ Եղել է 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ։ Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հետ և անձամբ ձևակերպել 15-րդ կետը՝ հայերի պահանջած «Հա յաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» և այլն անորոշ արտահայտություններով։ Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ Բ. դուռը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունը Ասիական Թուրքիայում» (Гр. Н.П. Игнатьев, “СанСтефано", “Исторический вестник", 1915, с. 59-60)։

Գրականություն

Записки гра$)а Н. П. Игнатьева о СанСтефано, П., 1916.

Ջ. Թորոսյան

ԻԶՄԻՐ, Զմյուռնիա, քաղաք Թուրքիայում, էգեյան ծովի Իզմիրի ծոցի ափին, Իզմիր իլի վարչական կենտրոնը։