Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/153

Այս էջը սրբագրված չէ

թյուններ հայ ազգ-ազատագրական շարժման անվանի դեմքերի և Հայ դատի վերաբերյալ։

Երկեր Հայաստանը և հայ դատը ըստ դաշնագրերու, Կահիրե, 1942։ Հայաստան և հայ դատը։ Վավերագրեր, Կահիրե, 1946։ Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։ Հ. 3. Դաշնակցության ալպոմ, Կահիրե, 1953։ Հայաստան և Հայ դատը հայ և ռուս հարաբերություններու լույսին տակ, Կահիրե, 1957։

Գրականություն

U մ ի ր յ ա ն Գ., Գաբրիել Լազյան, * Հայրենիք», 1960, N2, էջ 10-19։

Ե. Գասպարյան

ԼԱՆԳ Դեյվիդ Մարշալ (1924-1991), անգլիացի պատմաբան, կովկասագետ, հայագետ։ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ 1944-46-ին եղել է անգլ. փոխհյուպատոս Թավրիզում, որտեղ շփվել է հայերի հետ, վկայություններ հավաքել 1915-ի ցեղասպանության ականատեսներից։ Քանիցս այցելել է Հայաստան։ «Հայաստան, քաղաքակրթության օրրան» (1970), «Լեռների ժողովուրդները, հինավուրց Արարատն ու Կովկասը» (1971). «Հայերը արտաքսված ժողովուրդ» (1981) ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, առանձին գլուխներում Լ. քննել է հայկական հարցի ու հայերի ցեղասպանության վերաբերյալ խնդիրները։

Երկեր Հայերը (համահեղինակ), Ե., 1992։ Armenia։ Cradle of Civilization, Լ, 1970։ The Peoples of the Hitts։ Ancient Ararat and Caucasus, L, 1971 ( with Charles Bumey); The Armenians։ A People in Exile, L„ 1981։

U. Կիրակոսյան

ԼԵԳՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 1920, ՌԽՖԱՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում 1920-ին՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Պատվիրակությունը ղեկավարել է Բորիս Լեգրանը (1920-ի հուլիսին նշանակվել է ՌԽՖՄՀ լիազոր ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում). կազմի մեջ եղել են Ա. Տեր-Գաբրիելյանը, Օ. Սիլինը, Ի. Շիֆֆերսը, Ա. Հովհաննիսյանը։ ՌԽՖԱՀ և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ բանակցությունները ընթացել էին Մոսկվայում, դեռ մինչև Լ. ա., որոնք, սակայն, հաջողություն չէին ունեցել (տես Շանթի առաքելություն 1920)՝. 1920-ի հուլիսին Լ. ա. ժամանել է Անդրկովկաս, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հապաղել է ընդունել նրան։ Հաստատվելով Թիֆլիսում՝ Լ. ա. բանակցություններ է սկսել այնտեղ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ։ 1920-ի օգոստ. 10-ին Թիֆլիսում ստորագրվել է Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև, որով ՌԽՖԱՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետությունը, կողմերի միջև դադարեցվում էին ռազմական գործողությունները, ՌԽՖՍՀ զորքերը մնում էին հայ-ադրբ. սահմանային շրջաններում, մինչև դրանց պատկանելության որոշումը։ Լ. ա. առաջարկել է իր միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն այն չի ընդունվել։

1917-ի հոկտ. Լ. ա. ժամանել է Երևան, որտեղ շարունակվել են բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Մշակվել է հաշտության պայմանագրի նախագիծ (տես Հաշտության պայմանագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920), համաձայն որի ՌԽՖՍՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, հրաժարվում էր նախկինում նրա նկատմամբ ունեցած իր իրավունքներից, խոստանում իր աջակցությունը արևմտյան Հայաստանի տարածքները միացնելու գործում, պարտավորվում հետ քաշել թուրք, զորքերին մինչև 1914-ի ռուս-թուրքական սահմանը, ֆինանս, օգնություն ցույց տալ Հայաստանին։ ՌԽՖՍՀ ստանում էր երկաթուղային ճանապարհներից օգտվելու տրանզիտի իրավունք։ Պայմանագրի նախագիծը մերժհլ է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոն և Ադրբ. կոմկուսի ԿԿ քաղբյուրոն։ Շարունակելով բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ՝ Լ. ա. 1920-ի դեկտ. 2-ին ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանը հայտարարվել է սոցիալիստական հանրապետություն (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։

Կ. Խուդավերղյան

ԼԵՈ (Բաբախանյան Առաքել Գրիգորի) (1860, Շուշի 1932, Երևան), պատմաբան, հրապարակախոս, գրող։ պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Երկար տարիներ (1895-1906) եղել է «Մշակ» թերթի աշխատակից։ Լ-ի լայնածավալ

1914-գիտ. և գրակ. ժառանգության (բազմաթիվ մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ, գրականագիտ. ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագոր ծություններ և այլն) մեջ նշանակալի տեղ են գրավում հայկական հարցի, հայ ժողովըրդի ազգ-ազատագրական պայքարի պատմությանը նվիրված աշխատությունները։ Արևելյան ճգնաժամին և հայկական հարցին նվիրված «Հայոց հարցը» (1906) աշխատության մեջ Լ. քննել է միջազգային իրադրությունը, Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության հանգուցային խնդիրները, արևմտահայերի ճակատագրի հետ կապված հիմնական իրադարձությունների ընթացքը, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական պայքարը։ 1915-ին հրատարակված «Հայոց հարցի վավերագրերը» ժող., որն ընդգրկում է 1878 ի ժամանակահատվածը, ամենայն ակնհայտությամբ ցույց է տալիս, որ եվրոպական մեծ տերություններին հաջողվել է զրկել Ռուսաստանին 1877-78ի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիայի դեմ տարած հաղթանակի քաղաքական և դիվանագիտական պտուղներից։ Մեծ տերությունների համար հայկական հարցը միջոց էր միշտ միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Լ. նշել է, որ այդ տերությունները 1915-ին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին հայերին թուրք, վայրագություններից, այլև իրենք կամա թե ակամա դարձան XX դ. առաջին ցեղասպանության իրականացման մեղսակիցներ։ «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (հ. 1-2,