Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/158

Այս էջը սրբագրված չէ

կեց իր ճիգերը դարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։ ԵԱՀԽ-ի կողմից հրավիրված հանդիպումներին սկսեց մասնակցել ԼՂՀ-ն, որն այդպիսով ճանաչվեց որպես բախման կողմերից մեկը։ 1994-ին ԵԱՀԽ-ն առաջադրեց դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր նախագիծը, որը նախատեսում է զինադադարի հաստատում, պատերազմող կողմերի զինված ուժերի սահմանազատում, միջազգային խաղաղարար ուժերի և միջազգային դիտորդների տեղադրում երկու կողմերի միջև, Ադրբեջանի գրավված տարածքից դարաբաղյան ուժերի դուրսբերում և ապա Լ. Ղ. քաղաքական կարգավիճակի որոշում։ Միջնորդի դեր ստանձնած Ռուսաստանյան Դաշնությունը պատրաստականություն հայտնեց տրամադրել իր զորամասերը որպես միջազգային խաղաղարար ուժերի հիմնական մաս։ 1994-ի մայիսին կնքվեց զինադադար, որի պայմաններում շարունակվում է խնդրի քաղաքական լուծման ուղիների որոնումը։

Աշխարհի առաջադեմ հասարակայնությունը համերաշխում է հայ ժողովըրդի պայքարին, հանդես է գալիս Լ. Ղ. հարցը քաղաքական միջոցներով լուծելու օգտին։

Գրականություն

Нагорный Карабах. Историческая справка, Е„ 1988; Праща о Нагорном Карабахе (материалы и документы), Е, 1989; Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов, Е, 1992

Կ. Խուղավերդյան

ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆ (Բեդիրյան Լևոն Մովսեսի) (ծ. 1925, Հալեպ), գրող, պատմաբան։ նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական վարժարանում և Ալեպպո քոլեջում։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության բաժինը (1962)։ 1952-ից դասավանդել է Լիբանանի տարբեր դպրոցներում ու բուհերում։ Միաժամանակ աշխատակցում է սփյուռքահայ պարբերական մամուլին։ Հայերի ցեղասպանությանս են նվիրված «Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը» (1970), «ժամանակագրություն հայկական Տասնհինգը, 1915—1923» (1975), «Թող թուրքը խոսի» (1975) աշխատությունները։ Գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտ. գործեր։

ԼԵՓՍԻՈՒԱ (Lepsius) Յոհաննես (18581926), գերմանացի հասարակական գործիչ, միսիոներ։ Աստվածաբանության դ-ր։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ, 1896-ի գարնանը, Ջ. Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ իրադարձությունների ականատեսներից վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով։ 1896-ի օգոստոսից գերմ. մամուլում սկսել է հրապարակել «ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածների շարքը։ Այդ հոդվածները (թվով 18) կազմել են Լ-ի «Հայաստանը և Եվրոպան…» (1896) աշխատության հիմքը։ Աշխատությունը, որը երկու տարում հրատարակվել է յոթ անգամ և թարգմանվել անգլ. ու ֆրանս., կարևոր դեր է խաղացել եվրոպական հասարակական կարծիքը հօգուտ հայերի տրամադրելու գործում։ Մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում նշել, որ այդ հանցագործությունը կատարողը թուրքական կառավարու թյունն Է՝ սուլթանի գլխավորությամբ։ Լ-ի գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձենալուն ձգտող գերմանական պաշտոն, շրջանակների հակազդեցությանը։ 1890-ական թթ. վերջին միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում գտնվող հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու նպատակով։

1914-ի հունիսին Լ-ի նախաձեռնու թյամբ ստեղծվել է Գերմանա-հայկական ընկերությունը, որի նախագահն էր մինչև իր մահը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկըրներում լայն գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար, համագործակցել Կ. Պոլսի հայերի, Պողոս Նուբարի հետ։

1915-ի հուլիսին, երիտթուրքական կառավարության իրականացրած հայերի տեղահանության և ցեղասպանության ժամանակ, Լ. հանդիպել է էնվերի հետ. պահանջել դադարեցնել ցեղասպանությունը. սակայն՝ ապարդյուն։

1915-ի սեպտ. շվեյց. թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը սկզբնավորել է հայապաշտպան մեծ արշավը։ 1916-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին։ 1919-ին այդ գիրքը հրատարակվել է 2-րդ անգամ, լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով (հայ. «Հայաստանի ջարդերը», թրգմ. Մ. Շամտանճյան, 1919)։

«Տեղեկագիր. ..»-ը հրապարակելուց հետո Լ. տարագրվել է չեզոք Հոլանդիա, ուր շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր ունեցել հայկական շրջանակների, գրագրություն՝ Ջ. Բրայսի հետ։ Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը։ Աոաջին աշխարհամարտից հետո Լ. հրապարակել է մեծ թվով կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914-1918-ին», 1919)։ Այդ ժող. Գերմանա-հայկական ընկերության վարչության անդամ Ա. Իսահակյանի հետ ուղարկել է Վերսալյան հաշտության կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակությանը։ ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների ու այլ պաշտոն, անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, անհերքելիորեն վկայում են. որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնել հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ իր բաժինն ունի նաև Գերմանիան։

1921-ին՝ Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ Լ. ելույթ է ունեցել երիտթուրքերին մերկացնող ճառով։