Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/166

Այս էջը սրբագրված չէ

է Մուշի Ս. Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանում։ 1874-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ապա ստացել ծայրագույն վարդապետի աստիճան։ 1880-ին՝ Քըղիի առաջնորդ։ ժողովրդին քարոզել է ինքնապաշտպանություն։ Կապված լինելով ազգազատագրական շարժման գործիչների (Արաբո, Մարգար վարժապետ և ուրիշներ) հետ օժանդակել է նրանց գործունեությանը։ 1887-ին ընտրվել է Ա. Կարապետի վանահայր և Տարոնի առաջնորդ։ 1890-ին հանդիպել է արևմտյան Հայաստան մեկնող երիտասարդ գործիչների (Թիֆլիսի «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության, Մոսկվայի ուսանողության ներկայացուցիչների) հետ, օգնել և խորհուրդներ տվել նրանց։ 1893-ին ձերբակալվել է. երկու և կես տարի արգելափակվել Բաղեշի (Բիթլիս) բանտում։ Ազատվել է Կ. Պոլսի պատրիարքի միջնորդությամբ։

1896-ին, սակայն, աքսորվել է Երուսաղեմ (այստեղ էր աքսորված նաև Մ. Իզմիրլյան պատրիարքը)։ Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Տարոն։ 1908-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Մահացել է Մեծ եղեռնից մի քանի օր առաջ։

Գրականություն

Ս ա ս ո ւ ն ի Կ., Պատմություն Տարոնի աշխարհի, Բեյրութ, 1956։

Գ. Խուդինյան

ԽԱՐԲԵՐԴ. Քարբերդ, Հորեբ ե ր դ. բերդաքաղաք Մեծ Հայքի Ցոփք նահանգի Անձիտ գավառում, Խարբերդի դաշտում, Արածանիի ձախ ափին ձգվող սարահարթում։ Ենթադրաբար նույնացվել է Ատրաբոնի հիշատակած Կարկաթիակերտին։

Խ-ի տարածքում պեղվել են Ք.ա. XX-XVI11 դդ. դամբարաններ։ Խ-ի բեր դը հիմնվել է Արարատյան թագավորության ժամանակաշրջանում, Ք.ա. IX-VIII դդ.։ Հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Մանազկերտի ճակատամարտում (1071) բյուզ. զորքի պարտությունից հետո Խ. միավորել է իր ստեղծած իշխանապետությանը։ Այնուհետև Խ. տիրել են զանազան հրոսակներ։ 1507-ին քաղաքը կողոպտել և ավերածությունների են ենթարկել պարսից շահ հսմայիլի զորքերը։ 1515-ին Խ. զավթելէ օսմ. սուլթան Աելիմ 1-ը։

XVI դ. վերջին թուրք, տիրապետության հետևանքով քաղաքն անկում է ապրել, ավելի քան մեկ տասնամյակ տևած սովի զոհ են դարձել շատ խարբերդցիներ, իսկ ողջ մնացածների զգալի մասը հեռացել է։ 1617-ին Ձոփան օղլի բեկը Խ. կործանել է, բնակիչներին (հիմնականում՝ հայեր) սրի քաշել։ Հետագայում վերաշինված Խ. XVIII դ. մտցվել է Սեբաստիայի, 1834-ին՝ Դիարբեքիրի, 1847-ին համանուն նահանգների մեջ (մինչև 1867-ը՝ ԽարբԵրդի նահանգի վարչական կենտրոն)։ Շրջակա գավառներից հայերի ներհոսքի շնորհիվ Խ. ծաղկում է ապրել, դարձել մարդաշատ քաղաք (1800-ին՝ 8 հազար, 1850-ին՝ 6 հազար տուն բն.)։ Ունեցել է Աինամուտ (քաղաքի հարավ-արլ-ում, երկու ձորի մեջ), Ս. Ատեփանոս և Ս. Կարա- պետ (ասորիների). Վերի (կոչվել է նաև Ս. Հակոբի կամ Միսիոներների թաղ, որովհետև այնտեղ են գտնվել Ս. Հակոբ եկեղեցին և Եփրատ քոլեջը) թաղամասերը։ Խ-ի նշանավոր ճարտ. հուշարձանը և խոշորագույն կառույցը՝ լեռան վրա կառուցված բերդը, թուրք բարբարոսները XIX դ. վերջին XX դ. սկզբին քանդել են՝ քարերն օգտագործելով Մեզիրեում կառավարական շենքեր կառուցելու համար։

Խ-ի հայերը հռչակվել են որպես հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հյուսներ, կտավագործներ, գորգագործներ, կաշեգործներ, ոսկերիչներ, զինագործներ։ Վաճառականները XIX դ. վերջից առևտր. կապեր են ունեցել Ռուսաստանի, Պարսկաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ամերիկայի հետ։ Տեղական հումքի հիման վրա ստեղծվել են արդյունաբերական ձեռնարկություններ։

Ազգ-մշակութ. կյանքում Խ-ի դերը բարձրացել է XIX դ. (1880-ին այն հիշատակվում է որպես «գավառի Աթենք»)։ Համազգ. ճանաչում է ունեցել 1859-1915-ին գործած Աստվածաբանական ճեմարանը, Եփրատ քոլեջը, Խարբերդի ազգային կեդրոնական վարժարանը, Հռիփսիմյանց օրիորդաց վարժարանը, 1865-ին հիմնված կրթամշակութ. «Ամբատյան ընկերության» արական և օրիորդաց վարժարանը։ 1880ական թթ. Խ-ում բեմադրվել է առաջին ներկայացումը («Քաջն Վարդան»)։

1889- ին հայերը Խ-ում հիմնադրել են տպարան, 1909-ին հրատարակել «Եփրատ» թերթը։ 1908-ից գործել է Խ-ի հայ կանանց «Արաքս» ընկերությունը։ Հայերի կյանքի և գույքի անապահովության հետևանքով ծայր առած արտագաղթը (նախապես Կանադա և ԱՄՆ) ուժեղացել է 1895-96-ի հայկական կոտորածներից հետո։ Այնուհանդերձ, 1889-ին Խ. ունեցել է մոտ 10 հազար հայ բն. (բնակչության կեսից ավելին)։ 1915-ի հունվ. թուրք, իշխանությունները հայերից բռնագրավել են այն ամենը, ինչ կարելի էր օգտագործել որպես զենք (նույնիսկ կացիններ, դանակներ և այլն), այնուհետև փակել հայկական դպրոցները, ձերբակալել հար