Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/167

Այս էջը սրբագրված չէ

յուրավոր հասարակական գործիչների, մտավորականների, երիտասարդներին քշել բանակ, կազմակերպել հայերի գույքի համատարած թալան և կողոպուտ։ 1915-ի հուլիսին անմիջականորեն գործադրվել է հայերի ցեղասպանությունը։ Խ-ի հայերը երկու կարավանով բռնագաղթեցվել են Դեյր Էզ Զոր և ոչնչացվել անապատներում։ Խ-ի բանտում հրո ճարակ են դարձել հայ համայնքի երևելի դեմքերը։ Միսիոներական որբանոցներում փրկված հայ երեխաները ծննդավայրից հեռացվել են 1922-ի հոկտ.։

Գրականություն

Տես Խարբերդի Օահանգ հոդվածի գրականությունը։

Ս. Սիմոնյան

ԽԱՐԲԵՐԴԻ ՆԱՀԱՆԳ. Խ Ш ր փ Ո I թ ի վիլայեթ (1867-ից՝ Մամուրեթ ուլ Ազիզի նահանգ), օսմանյան վարչական միավոր արևմտյան Հայաստանի տարածքում։ Կազմվել է 1847-ին՝ Դիարբեքիրի, Աեբաստիայի և Մարաշի էյալեթներից առանձնացված շրջաններից։ Կազմավորումը վերջնականապես ավարտվել է 1888-ին՝ Դերսիմի միացումով։ Կենտրոնը մինչև 1867-ը՝ Խարբերդ, ապա՝ Մեզիրե (Մամուրեթ ուլ Ազիզ)։ XX դ. սկզբին ուներ 37.800 կմ2 տարածություն և բաղկացած էր 3 գավառից՝ Դերսիմ (Խոզաթ, ԿզըլքԻԼԻԱե, Մեծկերտ, Չարսանջակ, Չմշկածագ, Օվաջըկ գավառակներով), Մամուրեթ ուլ Ազիզ (Ակն, Արաբկիր, Խարբերդ, Կապան-Մադեն, Փութուրկե գավառակներով), Մալաթիա (Աղջադաղ, Բեհես- նի, Ադըյաման, Քյախթա գավառակներով)։

Օսմ. տիրապետությունը ծանր հետևանքներ է ունեցել Խ. ն-ի հայ բնակչության համար։ Դեռևս XVI-XVIII դդ. ազգային և կրոն, հալածանքների հետևանքով Ակնում, Արաբկիրում, Դերսիմում հազարավոր հայեր բոնի մահմեդականացվել են (XX դ. արդեն կորցրել էին ազգային ինքնությունը), 1894-96-ի կոտորածների. ժամանակ զոհվել են միայն Ակնում՝ 4000, Արաբկիրում՝ 2800, Մալարիայում՝ 3000 մարդ; Հիմնահատակ կործանվել են հարյուրավոր բնակավայրեր, որոնց մի մասը լիովին հայազրկվել է (մասնավորապես՝ Մալաթիայի գավառում)։ Այս ամենի հետևանքով Խ. 0-ում, Կ. Պոլսի պատրիարքարանի տվյալներով.