Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/18

Այս էջը սրբագրված չէ

Ազգերի լիգան քանիցս անդրադարձել է Հայկական հարցին․ այդ կազմակերպության անդամ դառնալու՝ Հայաստանի Հանրապետության դիմումի քննարկաման, Հայաստանի նկատամամբ մանդատի հաստատման, 1920-ի թուրք հայկական պատերազմի, Թուրքիայում, այսպես կոչված «Հայկական ազգային օջախի» ստեղծման, հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և այլնի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը Ազգերի լիգայի մեջ ընդունելու դիմումը հայկական կառավարությունը ներկայացրել էր 1920-ի մայիսին։ Ձեռնարկելով այդ՝ նա ենթադրում էր, որ միջազգային հանրությունը կպարտավորվի պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը (որպես Լիգայի անդամի) Թուրքիայի ոտնձգություններից։ Դիմումը մի քանի ամիս քննարկվելուց հետո մերժվեց. Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրակացրին, որ «ներկայումս ցանկալի չէ այդպիսի քայլը», քանի որ 1920-ի Սևրի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում Էր անկախ պետություն, դեռ վավերացված չէր։ Բացի այդ, Վ. Վիլսոնի գծած Հայաստանի սահմանները այնքան ձգված էին, որ Ազգերի լիգայի անդամ տերությունները «ներկա պայմաններում դժվարությամբ կարող էին ստանձնել դրանք երաշխավորելու կամ պաշտպանելու պատասխանատվությունը» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»,1972, էջ 691)։ Իրականում այդ մերժումը պայմանավորված էր նախ և առաջ Թուրքիայի շահերը պաշտպանելու՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ձգտմամբ. Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը անհանգստացրել էր Ազգերի լիգայի առաջատար տերություններին, որոնք վախենում էին կորցնել իրենց ազդեցությունը Թուրքիայում։

Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին հանձնելու հարցը Ազգերի լիգայում դրվել է 1919-ին։ Սակայն փոփոխված քաղաքական իրադրությունը (խորերդ. կարգերի հաստատումը Հայաստանում), ինչպես նաև ԱՄՆ-ի կոնգրեսի բացասական դիրքորոշումը այդ հարցի նկատմամբ պրեզիդենտ Վ. Վիլսոնին հարկադրեցին հրաժարվել մանդատը ստանձնելու մտքից (տես Հայաստանի մանդատ 1920)։

1920- ի հոկտեմբերին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը ներխուժեցին Հայաստան և Ապառնում էին նրա գոյությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ օգնության խնդրանքով։ Դիմումը քննարկելուց հետո, 1920-ի նոյեմբ. 25-ին, Ազգերի լիգայի խորհուրդը որոշեց դիմել Լիգայի անդամ պետություններին ու ԱՄՆ-ին՝ փորձելով պարզել, թե այդ երկրներից որևէ մեկը առանձին կամ ուրիշների հետ մեկտեղ, կհամաձայնի՞ արդյոք միջոցներ ձեռնարկել երկու պետությունների միջև ռազմ, գործողությունները դադարեցնելու համար։ Պրեզիդենտ Վ. Վիլսոնը պատրաստակամություն հայտնեց միջնորդ լինել, պայմանով, որ մյուս տերությունները բարոյական և դիվանագիտական աջակցություն ցույց տան իրեն։ Բայց մինչդեռ հարցը քննարկվում էր Ազգերի լիգայում, Հայաստանը պարտություն կրեց քեմալականների հետ պատերազմում և հարկադրված ստորագրեց 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ 1920-ի նոյեմբ. էլ հաստատվեց խորհրդային իշխանություն։ Այդուհանդերձ, Ազգերի լիգան՝ քննարկեց հարցը և դեկտ. 16-ին ընդունեց մի բանաձև, որով ԱՄՆ-ը պատրաստակամություն էր հայտնում ջանքեր գործադրել հայ ժողովրդին փրկելու և կայունությունը Հայաստանում ապահովելու համար, բանաձևը ընդունվում էր այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը արդեն գոյություն չուներ։

Հայկ. հարցը Ազգերի լիգայի փաստաթղթերում հիշատակվել է «Հայկական ազգային օջախի» ստեղծման գաղափարի քննարկման ժամանակ։ Թուրքիայի հյուսիս-արլ. շրջանում կամ Կիլիկիայի և Սիրիայի սահմանագծում հայերի համար այդպիսի «ազգային տուն» ստեղծելու գաղափարը տվել էր Մեծ Բրիտանիան, որին պաշտպանել էին եվրոպական մյուս պետությունները, երբ պարզվել էր, որ 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները չեն կատարվելու, իսկ Անտանտի տերությունները համաձայն են դրանց փոփոխմանը։ Սակայն Թուրքիայի խիստ բացասական դիրքորոշումը Հայկական հարցում, որն ըստ էության շահախնդրորեն պաշտպանեցին նաև եվրոպական առաջատար տերությունները, հանգեցրեց նրան, որ այդպիսի «օջախ» ստեղծելու գաղափարը գործնական զարգացում չունեցավ։ Հետագայում այդ տերմինը հիշատակվել է Ազգերի լիգայի փաստաթղթերում, բայց արդեն «օջախի» ստեղծումը նախատեսվում էր ոչ թե Թուրքիայում, այլ ՀԽՍՀ տարածքում։

Ազգերի լիգայում բավական երկար քննարկվեց նաև աշխարհի շատ երկըրներում ցրված գաղթական հայերին օգնություն կազմակերպելու հարցը։ Այդ ուղղությամբ ջանքերը նույնպես քիչ արդյունք տվեցին։ 1922-ին Ազգերի լիգան փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար մտցրեց, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրերը»՝ անձը հաստատող ժամանակավոր վկայականներ, որոնցից ստացան մոտ 320 հազար գաղթական հայեր։ 1925-ին Ազգերի լիգան քննության առավ Ֆ. Նանսենի զեկուցագիրը՝ Խորհրդային Հայաստան այցելության արդյունքների մասին (Եկել էր իր գլխավորած հանձնախմբովպարզելու Հայաստանի հնարավորությունները փախստականներին ընդունելու վերաբերյալ)։ Զեկուցման մեջ նշվում էր, որ անհրաժեշտ օգնության դեպքում Խորհրդային Հայաստանը ի վիճակի է ընդունել 25-30 հազար գաղթականների։ Համոզվելով, որ Ազգերի լիգան ձգձգում է հարցի լուծումը, Նանսենը ձեռնամուխ եղավ սեփական ուժերով այդ մարդասիրական օգնությունը կազմակերպելուն։ 1929-ին նա առաջարկեց դադարեցնել հարցի քննարկումը, և սեպտեմբերի 21-ին Լիգայի ասամբլեան հարցը օրակարգից հանեց։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), ե., 1972։ Եսայ ա ն Ս Ա, «Հայկական հարցը» և միջազգային դիվանագիտությունը, Ե., 1965։ Ն ու յ ն ի, Հայաստանի միջազգային իրավական դրությունը, 1920֊ 1922, Ե, 1967։ M a ո d e I s է a m A… La Society