Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/190

Այս էջը սրբագրված չէ

1901-ին Գևորգ Չավուշի հետ մասնակցել է Նորշենի կռվին, 1904-ի Սասանի ապստամբությանը. Գելիեգուզանի անկումից հետո (ապրիլի 23) իր խմբով անցել է Անդոկ լեռ, ապա իջել Մշո դաշտ և մասնակցել Կուրավուի, Գոմսի. Գոմերի, Վասպուրականում՝ Շամիրամի, Աղթամարի կռիվներին։ Վերստին գալով Տարոն՝ սերտ հարաբերություններ է հաստատել քրդերի հետ։

1905-ի վերջից անցել է Կովկաս, եղել Բաքվում, Թիֆլիսում, Զանգեգուրում և Ղարաբաղում։ Հայ-թաթար. ընդհա րումների ժամանակ (Բարգուշատում, Ղափասում, Սիսիանում, Արևիկում) կազմակերպել է շատ գյուղերի ինքնապաշտպանությունը։ 1908-ի երիտ թուրք. հեղաշրջումից հետո վերադարձել է հայրենի Գոմս, որի գյուղապետն էր մինչև 1915-ը։ Եղել է 1915-ի Սասանի հերոսամարտի ղեկավարներից, զոհվել է մարտում։

ո 4 լ 1 U. Ներսիսյան

ԿՐԱՖՏ-ԲՈՆԱՐ (Kraft-Bonnard) Էնստնի ( " 1945), շվեյցարացի հոգևորական. միսիոներ։ 1896-ին Լոգանում կազմակերպել է կանտոնների ներկայացուցիչների ժողով, որտեղ որոշվել է ապահովել անհրաժեշտ օգնություն Օսմանյան կայսրության հայ բնակչությանը։ Ստեղծվել է Հայերի օգնության շվեյցարական կազմակերպությունը, որը գոյատևել է մինչև 1922-ը։ 1896-ից եղել է Հայ որբերին ընդունող և պատսպարող շվեյցարական ընկերության ղեկավարը, ժնևի մոտ՝ Բենյեն գյուղում հայ որբերի համար բացել է «Հայ տունը», Սեբաստիայում շենք ձեռք բերել հայ որբերի համար։ 1898-1922-ին շուրջ 2 հազար հայ որբեր կրթվել ու դաստիարակվել են շվեյց. որբանոցներում։ 191823-ին բազմիցս դիմել է տերությունների ղեկավարներին՝ հայ ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ։ Որպես Հայաստանի բարեկամների շվեյցարական կոմիտեների միության գլխավոր քար տուղար 1919-ի հոկտ. 31-ին հեռագիր ԿՈՒՊԵՐ է հղել ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին խնդրելով «իր պաշտպանության տակ առնել այդ նահատակ ժողովրդին», վերցնել Հայաստանի մանդատը։ 1920ից եղել է Հայասերների միջազգային լիգայի գործադիո կոմիտեի անդամ։ Լոգանի կոնֆերանսից (1923) հետո Կ-Բ. քանիցս դիմել է Ազգերի լիգային՝ ի պաշտպանություն հայկական հարցի հանդես գալու խնդրանքով։ Հեղինակ է հայկական հարցի վերաբերյալ մի շարք հրապարակումների։

Երկեր L՝Heure de LArmdnie, Gendve, 1922; Le Prob&me Armdmen, Gendve, 1924; Die tint Etappen eines Dramas, 1878-1943, Zurich, 1944.

U. Կիրակոսյան

ԿՈՒԿՈէՆՅԱՆ Սարգիս Մովսեսի (1863, գ. Նիժ 1913, Օրյոլի բանտ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1885-ին), Պետերբուրգի համալսարանում։ Օգնել է Կ. Եզյանին՝ «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898, ռուս.) վավերագրական ժող. կազմելիս։ Արևմտյան Հայաստանն ազատագրելու գործին մասնակցելու նպատակով մեկնել է Կովկաս, կազմակերպել զինված ջոկատ (78 հոգի)։ 1890-ի սեպտ. 22-ին Կ-ի ջոկատը Կարսի մարզից փորձել է անցնել արևմտյան Հայաստան՝ հույս ունենալով, որ արևմտահայերը կմիանան իրեն, սակայն սահմանի մոտ մարտի է բռնվել թուրք, սահմանապահների գերակշիռ ուժերի հետ և նահանջել ռուս.սահման։ Այստեղ ռուս սահմանապահները ձերբակալել են նրան։ ցարական դատարանը Կ-ին դատապարտել է 20 տարվա բանտարկության և աքսորել Սախալին։ 1905-ի ընդհանուր ներմամբ ազատվել է, 1906-ին վերադարձել ծննդավայր, որտեղ ընդվզել է հարուստների դեմ, 1909-ի փետր. նրանց մատնությամբ ձերբակալվել և, երեք ամիս բանտարկվելուց հետո, ազատվել։ 1910-ի հոկտ. դարձյալ ձերբակալվել է։ Դաշնակցություն կուսակցությունը կազմակերպել է Կ-ի փախուստը Ելիզավետպոլի (Գանձակ) բանտից, սակայն շուտով Կ. բռնվել է, դատապարտվել 15 տարվա տաժանակրության և երեք տարի անց մահացել։ Հայ ժողովուրդը երգեր է հյուսել Կ-ի և նրա խմբի քաջագործությունների մասին։

Գրականություն

Տերունի (Ստեփան Ստեփանյան), Կուկունյան խմբի արշավանքը, Դիվան Հ. 3. Դաշնակցոլթեան, հ. 1, Բոստոն, 1934։

ԿՈՒՊԵՐ (Cooper) Լեո, ամերիկյան սոցիոլոգ։ Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր։ Գիտական հետազոտությունների զգալի մասը նվիրված է 1915-ի հայերի ցեղասպանության խնդրի ուսումնասիրությանը։ «Ցեղասպանություն. նրա քաղաքական կիրառությունը XX դարում» (1982) աշխատության մեջ Կ. քննում է ցեղասպանության հիմնական սոցիոլոգիական տեսությունները, հայերի օրինակով մոդելավորում ցեղասպանության գործընթացը, ցույց տալիս, որ 1915-ին երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը իրականացման իր ձևերով և չափերով գերազանցել է Աբդուլ Համիդ ll-ի իրագործած հայկական կոտորածները։ Կ. 1915-ի ցեղասպանությունը բաժանել է երկու փուլի, առաջին՝ հայերին զինաթափելու մասին հրահանգից (1915-ի փետր.) մինչև առաջին տեղահանությունները ապրիլի սկզբին. երկրորդ՝ բուն տեղահանությունը՝ մանրակրկիտորեն ծրագրված ժամանակի և տեղի առումով։ Կ. հերքել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության վերաբերյալ դրույթը, գտել, որ հայերի ինքնորոշման պահանջը իշխող էթնոսի (թուրքերի) կողմից ընկալվել է որպես պետության փլուզման սպառնալիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կ. մասնակցել է ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսների. ինչպես նաև հայերի ցեղասպանությանը նվիրված ժողովուրդների մշտական ատյանի նիստերին (1984-ի ապրիլ)։

Երկեր Genocide։ It՝s Political Use in the Twentieth Century, New Haven and L, 1982.