Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/191

Այս էջը սրբագրված չէ

Հ

ՀԱԱԳԱՅԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1907, միջազգային կոնֆերանս, որը տեղի է ունեցել հունիս-հոկտեմբերին, 44 պետությունների մասնակցությամբ՝ սպառազինությունների սահմանափակման և խաղաղության ապահովման նպատակով։ Ընդունել է մի շարք կոնվենցիաներ, որոնք գործում են ցայսօր։

Օգտվելով պատեհ առիթից. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) նախաձեռնությամբ, 1Ց07-ի օգոստ. կոնֆերանսին Ւ ներկայացել հայ ազգային մի պատվիրակություն (Գևորգ եպիսկոպոս Ութուճյանի նախագահությամբ և գրող Ա. Ահարոնյանի ու «Հայրենիք» թերթի խմբագիր Հ. Շահնազարի անդամակցությամբ)՝ եվրոպական երաշխավորությամբ հայկական բարենորոգումների խիստ հապաղած հարցը կարգադրելու խնդրանքով։ Միևնույն նպատակով Հաագա է ժամանել նաև ֆրանս. հայասերների մի պատվիրակություն («Պրո Արմենիայի» խմբագիր Պիեռ Քիյառը, «Ռևյու դը Պարիի» խմբագիր Վիկտոր Բերարը՝ տիկնոջ հետ)։ Եվ մեկ, և մյուս պատվիրակություններին պետությունների ներկայացուցիչները պաշտոնապես չեն ընդունել. բայց եղել են անպաշտոն տեսակցություններ դեսպաններից ոմանց հետ, որոնց և ներկայացրել են իրենց խնդրագրերը։ Դրանք համառոտակի հիշեցնում էին հայկական հարցի պատմությունն ու արևմտահայ ժողովրդի քաղաքական ծանր վիճակը. 1878-ի Բեռլինի դաշնագրով տերությունների ստանձնած պարտավորություններն ու դրանց չիրագործածը և երեսուն տարուց հետո կրկին գալիս էին «խնդրելու քաղաքակիրթ պետությունների արդարադատությունն ու գթությունը»։ Ֆրան սիական պատվիրակության խնդրագրում, որի տակ իրենց ստորագրությունն էին դրել նաև գրող Անատու Ֆրանսն ու պառլամենտական Ֆրանսիս դը ՊրեսանսԵն, մասնավորապես հույս էր հայտնվում, որ կոնֆէրանսի մասնակիցները «հանուն արդարության» կպաշտպանեն մի փոքրիկ ժողովրդի դատը, որը «այլ հանցանք չու նի, բայց եթե իր խաղաղասիրությունը և արևմտյան քաղաքակրթության իր ճաշակը, որով նա կարողացել է վաստակել Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունների ցարդ անպտուղ մնացած համակրանքը»։

Պետությունների ներկայացուցիչները, ասես խոսքները մեկ արած, քաղաքավարի և վայելուչ տոնով մերժեցին զույգ պատվիրակությունների խնդրանքը՝ պատճառաբանելով, թե հայկական հարցի քննարկումը կոնֆերանսի լիազորություններից դուրս է։ Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև կոնֆերանսի համանախագահ, ռուս, դեսպան Ա. Նելիդովը, որը խնդրանքը մերժելուց զատ իր դժգոհությունը հայտնեց հայերի մասնակցությունից ռուս, հեղափոխությանը։ Արդարության, իրավունքի և միջազգային դաշնագրով հաստատված պարտավորությունների այս բացարձակ ժխտման հանդեպ պատվիրակությունը կազմեց իր «բողոք-պատասխանը» և ներկայացրեց յոթ մեծ տերությունների պատգամավորներին՝ շեշտելով, որ թուրք կառավարության կազմակերպած ջարդերը հայկական գավառներին հասցրել և հասցնում են ամենավայրագ պատերազմների չարիքները, և որ նույնիսկ Եվրոպայի խաղաղությունը երբեք չի կարող ապահով լինել, քանի Փոքր Uսիայի հուզումները կսպառնան իրար դեմ հանել պետությունների բանակները։ Ուստի, այս պարագաներում պատվիրակությունը անընդունելի էր համարում խաղաղության միջազգային կոնֆերանսի հրաժարվելը հայկական հարցի որևէ քննարկումից։ Պատվիրակությունը միաժամանակ մի դիմում ընդունեց՝ ուղղված քաղաքակիրթ մարդկությանը և հեռագրով հադորդեց աշխարհի ազդեցիկ թերթերին՝ բողոքելով այդ մերժման դեմ, որը հակասում էր կոնֆերանսի բուն նպատակին։

Այս ձախողումից դառնացած՝ Խրիմյան Հայրիկը իր հերթին մի հուզիչ աղերսագիր ուղղեց Մեծ Բրիտանիայի թագավորին, վարչապետին ու արտգործնախարար է. Գրեյին՝ կրկին խնդրելով հայկական բարենորոգումների գործադրումը։ Աղերսագիրը նույնպես մերժվեց, որի մասին այլևս չիմացավ արդեն վախճանված կաթողիկոսը։

3 Թորոսյան

ՀԱԶՐՈ, Հ ը զ ր ո. Խ ա զ ր ու, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգում, Դիարբեքիր քաղաքից մոտ 70 կմ հյուսիս-արլ., Խաչերդում լեռան հվ. ստորոտին։ Աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Տարոսի Ա. Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445-ի կոնդակում, Հըզրաւ անվանաձևով։ XVI դ. գրավել են օսմանյան թուրքերը։ Մինչև XIX դ. եղել է Թարջիլի (Թըոջըլի) քրդական իշխանության կազմում (ուշ շրջանում՝ Սիլվան գավառակի Հազրո գյուղախմբի կենտրոն)։ 1878-ին ուներ 176 տուն, XX դ. սկզբին՝ մոտ 400 տուն հայ բնակիչ։ Զբաղվել են արհեստներով. առևտրով, այգեգործությամբ։ Ունեին 2 եկեղեցի՝ Ս. Շմավոն (Շըմշամոնիկ) և Ա. Աստվածածին, որին կից՝ վարժարան։ Հ-ին մերձակա հայտնի պատմաճարտ. հուշարձաններ էին Այնըբրըղի, Թարջլու և Չխրի վանքերը։ Հ-ի գյուղախմբի մոտ 20 հայաբնակ գյուղերից առավել բազմամարդ էին Ագրակը, Բաշնեղը, Դերսիլը, Հոդնովը, Ջրնոխին, Սլեմանին և Քուֆերջինը։

1894—96-ի հայկական կոտորածների ժամանակ Հ. (գյուղերով հանդերձ) կողոպտվել է, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ՝ ամբողջովին հայազրկվել։

Գրականություն

ԻնէՏիճյանՂ, Աշխարհագրութիլն չորից մասաՕց աշխարհի, մաս 1, Սսիա, հ. 1, Գնա., 1806։ Սրվանձտյանց Գ., Երկեր, հ. 2, Ե., 1982։

Գ. Բադալյան

ՀԱԼԵՊ, Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում ՝ Բերոյա, հայկական աղբյուրներում՝ նաև Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), քաղաք Սիրիայի հսարմ-ում, Հալեպի մուհավազի (նահանգ) վարչական կենտրոնը։

1516-ից Հ. զավթած սելջուկյան թուրքերն այն դարձրել են Հալեպի փաշալիկության կենտրոնը։ Հ-ի հայկական համայնքի գոյության մասին աոաջին տեղեկությունը վերաբերում է XVI դ.։ 1616-ին Հ-ում կար շուրջ 6 հազար, 1652ին՝ ավելի քան 20 հազար հայ (հիմնականում Ջուղայից, Երևանից. Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Ակնից, Կիլիկիայից գաղթածներ)։

XVII դ. վերջին, երբ սաստկացել են քրիստոնյաների հալածանքները, հայ համայնքի վիճակը վատթարացել է և համեմատաբար բարելավվել XIX դ. 40-ական թթ.՝ օտարերկրյա կապիտալի ներթափանցման և առևտր. կապերի