Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/194

Այս էջը սրբագրված չէ

լից ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ։ Մուշի բնակչության հետ տարագրվել է և նահատակվել Մուշից ոչ հեռու։

Ս. Ներսիսյան

ՀԱՃԸՆ, Հ ա ր գ ա ն, Աչե, քաղաք Լեռնային Կիլիկիայում, (այժմ Թուրքիայի Ադանայի նահանգի հս.մասում), Մարոս գետի Գյոկսու վտակից 10 կմ արևմտյան։ Հայերը Հ-ում բնակվել են վաղ ժամանակներից։ XII-XIV դդ. եղել է Կիլիկիայի հայկական պետության կազմում։

XV դ. տիրել են օսմանյան թուրքերը։ 1915-ին Հ. ուներ 35 հազար բնակիչ, որից 25-30 հազար՝ հայեր։ Զբաղվել են աոևտրով և արհեստներով։ Ունեին վեց եկեղեցի (ամենահինը՝ Ս. Աստվածածին), դրանց կից՝ վարժարաններ, նշանավոր էր Մահակ-Մեսրոպյանը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Հ-ի հայերը տեղահանվել և տարագրվել են Դեյր էզ Զորի շրջան, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո Հ. հանձնվեց Ֆրանսիային։

1914-ին մահից մազապուրծ 6-8 հազար հաճընցիներ վերադարձան հայրենի քաղաք, սկսեցին վերականգնել ավերված ու քանդված իրենց տները։ Սակայն ֆրանս. կառավարությունը, գաղտնի բանակցությունների մեջ մտնելով քեմալականների հետ, ամբողջ Կիլիկիան, այդ թվում Հ.. հանձնեք Թուրքիային։ 1920-ի մարտին Հ. շրջապատվեց քեմալական զորքերով և կտրվեց արտաքին աշխարհից։ Չստանալով ֆրանսիացիներից ակնկալած օգնությունը՝ հաճընցիները դիմեցին ինքնապաշտպանության (տես Հաճընի հերոսամարտ 1920)։ 1920-ի հոկտ. 15ին թուրքերը ներխուժեցին քաղաք և կոտորեցին անզեն բնակիչներին։ Փրկված հաճընցիները տարագրվեցին և բնակություն հաստատեցին տարբեր երկրներում, նաև խորհրդային Հայաստանում։

ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1920, Հաճըն քաղաքի բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։ 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրք. զորքերը դուրս բերվեցին Կիլիկիայից, շուրջ 8 հազար հաճընցիներ վերադարձան իրենց քաղաքը։ 1920-ին քեմալականներին հաջողվեց պայմանավորվել ֆրանսիացիների հետ. որոնք իրենց զորքերը դուրս հանեցին Կիլիկիայից։ Թուրքերն, օգտվելով հարմար առիթից, գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը, կոտորեցին բնակիչներին։ Զգալով վերահաս վտանգը՝ Հաճընի բնակիչները փաստաբան Կարապետ Ձալյանի ղեկավարությամբ կազմեցին Հաճընի ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ, որի նախագահ նշանակվեց Հաճընի հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյանը։ Պաշտպանության ուժերի հրամանատար նշանակվեց սպա Սարգիս 6եպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը։ Կազմավորվեցին 4 վաշտ, 60 հեծյալից բաղկացած էսկադրոն, ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն, պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ։ Զենք կրելու ընդունակ 16-50 տարեկան տղամարդկանց (մոտ 1200 մարդ) բաժանվեց 132 հրացան։ Հետագայում ձեռք բերվեցին ևս 300 հրացան և 200 ռումբ։ Հաճընը և շրջակայքը բաժանվեցին պաշտպանական 4 շրջանի, փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր։ Ֆրանս, զինվորական ներկայացուցիչները խոստացան ինքնապաշտպանության համար տրամադրել զենք ու զինամթերք, սակայն բավարարվեցին մի քանի հարյուր հրացան տալով և նույնիսկ թուրքերին տեղեկացրին ինքնապաշտպանության կազմակերպման մասին։ Հարևան գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումներից հետո, մարտի 9-ին հաճընցիները պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի ֆրանս. իշխանությունների մոտ՝ խնդրելով օգնություն և զենք։ Վերջիններս պատասխանեցին, որ ֆրանս. իշխանությունն ի վիճակի չէ օգնելու։ Գրավելով շրջակայքի գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճըն։ Մարտի 12ին քեմալական զորքերի Կիլիկիայի խմբավորման հրամանատարը հայտարարեց, որ իրենց նպատակը ֆրանսիացիներին հեռացնելն է. իսկ հայերը կպատժվեն միայն այն դեպքում, եթե դիմադրեն։ Մարտի 17-ին թուրք, զորքերի հրամանատարը Հաճընի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան՝ փամփուշտներով։ Հաճընցիները մերժեցին վերջնագիրը։ Ապրիլի 1-ին թուրքերն անցան նոր հարձակման։ Ապրիլի 3-ին քաղաքը գրեթե շրջապատվեց, սակայն թուրքերի գրոհները նպատակին չհասան։ Ապրիլի 10-ին թուրք, զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասի վրա, իսկ 12-ին Կիլիկիա թաղամասի և Ս. Հակոբ վանքի ուղղությամբ։ Զորքին հաջողվեց գրավել վանքը, սակայն քաղաքը լիակատար շրջապատման մեջ շարունակեց հերոսաբար պաշտպանվել։ Կատաղի կռիվներ տեղի ունեցան ապրիլի 30-ին, մայիսի 20-23-ին, հունիսի 8-9-ին և 25-ին, հուլիսի 11-13-ին։ Հուլիսին թուրք, հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծուղակը գցել հաճընցիներին, բայց՝ ապարդյուն։ Օգոստ.