Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/195

Այս էջը սրբագրված չէ

5-ին մոտ 200 կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրք, դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը փոխադրեցին Հաճընի հրապարակ և կրակ բացեցին թուրքերի վրա։ Վերախմբավորելով ուժերը՝ Հաճընի պաշտպանները, հակագրոհով լուրջ կորուստներ պատճառելով թշնամուն, սեպտ. 20-ին գրավեցին Ռումլու գյուղը։

Սակայն պաշտպանների վիճակն օրեցօր հուսահատական էր դառնում։ Ստանալով համալրումներ, հրանոթներ, զինամթերքի մեծ պաշարներ՝ թուրք, զորքն աստիճանաբար սեղմեց օղակը։ Քեմալի հրամանի համաձայն՝ թուրք, զորքը հոկտ. 14-ին անցավ նոր հարձակման։ Քաղաքը ենթարկվեց ուժեղ հրետակոծության, ավերվեցին տներն ու դիրքերը, հարյուրավոր հաճընցիներ ընկան մարտական դիրքերում։ քեմալական զորքերն ու չեթենները հոկտ. 15-ին գրավեցին Հաճընը, հրկիզեցին այն և կոտորեցին 6000 հայ բնակիչների՝ չխնայելով անգամ մանուկներին, վիրավորներին, ծերերին ու կանանց։ Միայն 365 հոգու հաջողվեց ճեղքել ու դուրս գալ շրջապատումից։ Հ.հ. թուրք, ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն էջերից է։

Գրականություն

в ե ր զ յ ա ն Ս. Հ, Հաճընի ութամսյա դյուցազնամարտը, 2 հրտ., Բուենոս Այրես, 1956։ Ս ահ ա կ յ ա ն Ռ. Գ., Թուրքֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921 թթ, ե., 1970.

ՀԱՄԱԶԱՍՊ (Սրվանձտյան Համազասպ Խաչատուրի) (1873, Վան-1921, Երևան), ազգային ազատագրական շարժման գործիչ։ Բանահավաք Գարե- գին եպիսկոպոս Սրվանձտյանի եղբոր որդին։ Եղել է արմենական, ապա ՀՀԴ կուսակցության անդամ։ Նախակրթարանն ավարտելուց հետո սովորել է արհեստներ (ոսկերիչ, ժամագործ)։ Վաղ հասակից ներգրավվել է ազատագրական շարժման մեջ։ Խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի։ Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթար. ընդհարումներին (քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905-ի օգոստ. 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում, երբ 200 հոգուց բաղկացած թուրք, ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը)։ 1906-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշտպանությունը թաթար, ոտնձգություններից։ 1908-ին ցարական կառավարությունը դաշնակց. գործիչների հետ ձերբակալել է Հ-ին, դատապարտել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիրիր)։ 1913-ին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա՝ Կ. Պոլիս։ 1914-ին Կաբինում կայացած ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Կովկասում մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, նշանակվել 3-րդ գնդի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի։ Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը։ Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, հուլիսին կռվել Բիթլիսի ուղղությամբ, հոկտեմբերին հաջող արշավանք ձեռնարկել Խիզան։ 1917-ի Փետր. հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջ. զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուս, զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելը)։ 1918-ին կռվել է Բաքվի կոմունայի համար, իբրև հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատար դրսևորել ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, վճռական դեր կատարել դեպի Գանձակ և եվլախ հարձակող. գործողություններում և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրք, գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան։

1918-ի աշնանը (առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան, նշանակվել Նոր Բայազետի շրջ. զորամասերի հրամանատար, մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920-ի մայիսյան ապստամբության ճնշմանը։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, զինկոմ Ա. Նուրիջանյանի (որի հետ մտերմացել էր Բաքվում, 1918-ին) հրավերով եկել է Երևան, նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցելու մտադրությամբ, սակայն ձերբակալվել է և Երևանի բանտում կացնահարվել։

Գրականություն

Լ ա զ յ ա ն Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժոլմեն, Կահիրե, 1949, էջ 71-75։

ե. Գասպարյան

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920-Ի ՕԳՈՍՏՈՍԻ 10. ստորագրվել է Թիֆլիսում, ՌԽՖՍՀ (Բ. Լեգրան և ուրիշներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության (Ա. Ջամալյան և ուրիշներ) պատվիրակությունների միջև։ Բանակցությունները սկսվել են օգոստ. 6-ին։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը քննարկման համար առաջադրել էր հետևյալ պայմանները.