րագրով։ Նույն թվականին նրա մասնակցությամբ թարգմանվել է Կ. Մարքսի ու Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Ա. նամակով դիմել Է (1894-ի նոյեմբ. 1-ին) Ֆ. Էնգելսին՝ «Մանիֆեստի» հայերեն հրատարակության համար աոաջաբան գրելու խնդրանքով, որը, սակայն Ֆ. էնգելսը մերժել է՝ պատճառաբանելով, որ չի կարող գրել մի գրքի նախաբան, որի լեզուն իրեն անծանոթ է։ Հիշյալ նամակում Ա. էնգելսին հաղորդել է տեղեկություններ հայոց պատմության, հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումների մասին։ 1904-ին վերադարձել է Հայաստան։ Հեռանալով սոցիալ-դեմոկրատներից ընտրվել է (Կարսի կայազորի կողմից) 2-րդ պետական դումայի անդամ, հարել նրա սահմանադրական-դեմոկրատական (կադետական) ֆրակցիային։ Հետագա տարիներին Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսությամբ։
ԱԹԱԵՈՎ (Ataov) Թյուրքքայա (ծ. 1932), թուրք պատմաբան։ Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների բաժանմունքի նախագահ։ Միջազգային հարաբերությունների պատմության մասնագետ։ Համարվում է Հայկական հարցի մասնագետ Թուրքիայում։ Առաջատարն է Հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմության ճըշմարտությունը կեղծող թուրք, պաշտոն, տեսակետի։ Հայ-թուրք. հարաբերությունների տարբեր խնդիրների վերաբերյալ ուսումնասիրությունների (հիմնականում թարգմանված են եվրոպական լեզուներով) հեղինակ։ Իբրև փորձագետ պաշտպանել Է թուրք, տեսակետը միջազգային մի շարք գիտաժողովներում, ՄԱԿ-ում, Եվրոխորհրդարանում և հայ ահաբեկիչների դատավարություններում։
Երկեր Սո href ape/gu de la "Question Аппёпюппе", Ank., 1986։ Hitler und die Armenische Frage., 1986; Die Osmanischen Archine und die Armenische Frage, Ank, 1988.
ԱԼԱՇԿԵՐՏ (հնում Վաղարշակերտ, թուրք, էլեշկիրտ), Թոփրակկալե, քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի արևելյան մասում՝ համանուն բարեբեր դաշտում։ Կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի մաս։ Ալաշկերտի դաշտը հնագույն ժամանակներից եղել է Հայաստանի ամենախիտ բնակեցված զուտ հայկական շրջաններից մեկը։ Թեև իր բարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով մշտապես ենթարկվել Է քոչվոր ցեղերի ասպատակություններին, այնուամենայնիվ, XVIII դ. կեսին գավառում կար 360 հայկական գյուղ։
XVIII դ. 70-80-ական թթ. սուլթան, կառավարության դրդմամբ Խնուսի և Մանազկերտի թեյերի միջև Ա-ի համար մղված արյունալի կռիվների հետևանքով ոչնչացվել է հայկական գյուղերի մեծ մասը։ XIX դ. սկզբին գավառում հաշվվում Էր ավելի քան 80 հայկական գյուղ։ 1829-ին հազարավոր ալաշկերտցիներ, խուսափելով թուրքերի վրեժխնդրությունից՝ 1828-29-ի ռուս-թուրք. պատերազմում ռուս, բանակին օժանդակելու համար, հարկադրված արտագաղթեցին արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին հիմնականում Սևանա լճի ավազանում։ Նման արտագաղթեր կրկնվել են քանիցս (1855, 1877-78, 1890-ական թթ.)։ 1890-ական թթ. Ռուսաստանին սահմանակից Ա. հայաթափելու նպատակով թուրք իշխանությունները այն դարձրել են «համիդիե» գնդերի գործունեության գլխավոր վայրերից։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին երբեմնի հայաշատ Ա-ի գավառում մնացել Էր ընդամենը 22 հայկական գյուղ։ Պատերազմի ընթացքում ռուսները մի քանի անգամ գրավել են Ա. և նորից թողել թուրքերին, իսկ տեղի հայությունը ենթարկվել Է կոտորածների և հարկադիր արտագաղթերի։ 1914-ի դեկտեմբերյան գաղթի ժամանակ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել Է Մոլլա Սուլեյման և Զետկան գյուղերի բնակչությունը։ 1916-ին ռուսների կողմից Ա-ի վերագրավումից հետո բազմաթիվ ալաշկերտցի գաղթականներ ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք, սակայն ցարական կառավարությունը, որն արդեն իրագործում Էր գրավված շրջանները կազակներով բնակեցնելու քաղաքականություն, մերժել Է նրանց խնդրանքը։ Միայն
1917- ի հունիսի 5-ին ժամանակավոր կառավարությունը թույլատրեց գաղթականներին, այդ թվում ալաշկերտցիներին, վերադառնալ իրենց բնակավայրերը։ Թուրք, արշավանքի պատճառով 1918-ի մարտ-ապրիլին Ա-ի հայության վերջին բեկորները հեռացան արևելյան Հայաստան։ Նրանց զգալի մասը զոհվեց 1918-19-ին սովի ու համաճարակի հետևանքով։
Գրականություն
Կիրակոսյան Ջ. Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե., 1965։
Ա. Մելքոնյան
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՌԼԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1920, կայացել Է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը, Ալեքսանդրապոլում քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև՝ 1920-ի թուրք-հայկական պատերազմից հետո ծագած վիճելի հարցերը լուծելու և փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարն էր Ա. Խատիսյանը, Թուրքիայինը՝ £. Կարաբեքիր փաշան։
Կոնֆերանսի 1-ին նիստում թուրք, պատվիրակությունը հայկական պատվիրակությունից պահանջեց հրաժարվել 1920-ին; Սևրի հաշտության պայմանագրից. Ա. Խատիսյանը փորձեց խուսափել այդ պահանջից՝ հայտարարելով, որ հրաժարվելուց առաջ Հայաստանի կառավարությունը պետք է գիտենա, թե ինչպիսի լուծում են ստանալու հիմնական՝ տարածքային, դեպի ծով ելք ունենալու և այլն հարցերը։ Բայց Կարաբեքիր փաշան պնդեց իր պահանջը՝ սպառնալով, թե «մինչև որ չհայտարարվի դաշնագրից հրաժարվելը, Թուրքիան բանակցություններ սկսել չի կարող»։ Պատվիրակությունը, խորհըրդակցելով, որոշեց ընդունել Սևրի պայմանագրից հրաժարվելու թուրքերի պահանջը։ Այդ մասին հարցում արվեց նաև հանրապետության կառավարության նախագահ Ս. Վրացյանին, որը տվեց իր համաձայնությունը։ Կոնֆերանսի 2-րդ նիստում (նոյեմբ. 27-ին) հայկական պատվիրակությունը ներկայացրեց Սևրի պայմանագրից իր գրավոր հրաժարականը։ Միաժամանակ թուրք, պատվիրակությունը մերժեց հայկական պատվիրակության պահանջը կոնֆերանսում որպես միջնորդ խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչի մասնակ