Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/21

Այս էջը սրբագրված չէ

նախագիծը. որի համաձայն Հայաստանի մեջ մտնում էին արևելյան Հայաստանը. Վանը, Մուշը. Սև ծովում՝ Ռիզե նավահանգիստը։ Քարտեզին կցվեց նաև բացատրական գրություն, որտեղ նշվում էր. որ Հայաստանը կարող է ընդունել շուրջ 800 հազար հայրենադարձի։ Հաջորդ օրը Խատիսյանի հետ առանձին հանդիպման ժամանակ Կարաբեքիրը մերժեց քննարկել հայկական պատվիրակության ներկայացրած պայմանները՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը լքված է բոլորի կողմից և չի կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա։ Թուրք պատվիրակության ներկայացրած ծըրագրի համաձայն, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը պետք է անցներ Արփաչայ (Ախուրյան) և Արաքս գետերով։ Շարուրը և Նախիջևանը ինքնավարության պատրվակով անջատվում էին Հայաստանից և դրվում Թուրքիայի հովանավորության տակ։ Հայաստանը կարող էր ունենալ 1200 զինվոր. 20 գնդացիր, 8 հրանոթ, պետք է խզեր բոլոր կապերը դաշնակիցների հետ։ Թուրք, կողմը գտնում էր, որ Հայաստանը կարող է ընդունել ոչ ավել քան 20 հազար հայրենադարձի, որ «հայերը տեղաբնիկներ-չեն, իսկ հայկական մշակույթն ունի թուրքական արմատներ» և այլն։ Դեկտ. 1-ին կայացած 3-րդ նիստի ժամանակ Կարաբեքիրը վերջնագրի ձևով պահանջեց առանց հապաղելու ընդունել թուրք, նախագիծը՝ սպառնալով հակառակ դեպքում վերսկսել ռազմ, գործողությունները։ Ա. Խատիսյանը առաջարկեց հետաձգել պատասխանը մինչև հաջորդ նիստը, որպեսզի հայկական պատվիրակությունը հնարավորություն ունենա այդ մասին տեղյակ պահել իր կառավարությանը։ Թուրք, պայմանները հաղորդվեցին Երևան։ Գիշերը ստացվեց Ս. Վրացյանի պատասխանն այն մասին, որ բոլշևիկյան զորքերը մտել են Քարվանսարա, որ իր կառավարությունը հրաժարական է տալիս, և կազմվում է բոլշևիկների հետ կոալիցիոն կառավարություն, որի մեջ դաշնակցականներից մտնում են Դրոն (Դ. Կանայան) և Ա. Տերտերյանը, և որ պետք է ընդունել թուրք, պայմաններն ու ստորագրել պայմանագիրը։ Ս. Վրացյանի պատասխանն այնքան տարօրինակ էր (հայտնելով իր կառավարության հրաժարականի մասին, միաժամանակ ցուցում էր տալիս ստորագրել պայմանագիրը), որ Ա. Խատիսյանը հապաղեց ստորագրել և հաջորդ օրը (դեկտ. 2-ին) դիմեց Դրոյին (համաձայն 1Ց20-ի դեկտ. 2-ի ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի, Դրոն նշանակվել էր ռազմ, նախարար, որին անցել էր ամբողջ իշխանությունը՝ մինչև Հեղկոմի Երևան ժամանելը), որը տվեց խուսափողական պատասխան՝ պայմանագրի ստորագրումը թողնելով պատվիրակության հայեցողությանը։ Դեկտ. 3-ին կազմվեց հեռագիր (հայտնի չէ հաղորդվել է թե ոչ), որի համաձայն Ա. Խատիսյանի պատվիրակությունը զրկվում էր իր լիազորություններից, բայց այն խիստ ուշացած էր. Դրոյի հետ խորհրդակցելուց հետո Ա. Խատիսյանը հրավիրել էր հայկական պատվիրակության նիստ և հայտարարել. որ կառավարությունը պատվիրակության վրա է դնում պայմանագիրը ստորագրելու կամ մերժելու պատասխանատվությունը։ Որոշվում է ընդունել թուրք, պայմանները և ստորագրել պայմանագիրը։ Դեկտ. 2-ի երեկոյան, վերջին՝ 4-րդ նիստում Ա. Խատիսյանը հայտարարեց, որ իրենք ընդունում են պայմանագրի նախագիծը։ Նիստի ընթացքում քննարկվեցին նախագծի կետերը, բայց էական փոփոխություններ չկատարվեցին (հաջողվեց միայն Հայաստանին միացնել Կարսի մարզի Աղբաբայի շրջանի մի մասը և զորքերի թիվը 1200-ից հասցնել 1500-ի)։ Դեկտ. 2-ի լույս 3-ի գիշերը պայմանագիրը ստորագրվեց (տես Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920)։

Գրականություն

Խ ա տ ի ս յ ա 0 Ա, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։ Ձոհրաբյան է. Ա, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ , Ե., 1979։ Մ ս ը ր լ յ ա ն Զ., Երեք դաշնագիրն/1 (Ալեքսանդրապոլի, Սոս կվայի և Կար սի դաշնագիրերը. 1920-1921 թթ ), Բեյրութ, 1979։

է. Ձոհրաբյան

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1920, ստորագրվել է դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլի կոնֆերանսի (1920) ավարտից հետո։ Պաշտոնապես կոչվել է «Հաշտության պայմանագիր Թուրքիայի և Հայաստանի միջև»։ Բաղկացած է 18 հոդվածից։

1- ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։ Երկրորդ՝ որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալոփ գավառը (ավելի քան 20,7 հազար կմ2), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։ Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալոփ գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։ Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15սմ տրամաչավւի ու հեռանար հրանոթներ (հոդված 4)։ 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքըննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցու