Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/211

Այս էջը սրբագրված չէ

Օսմանյան կայսրության հայ բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով։ Հիմնադիրը և նախագահն էր Ֆ. Կավենդիշը. Ընկերության գլխավոր կոմիտեի անդամներն էին ներկայացուցիչներ Բելֆաստից, էդինբուրգից, Փեյսլիից ե այլ քաղաքներից։ 1900-ից հրատարակել է ընկերության "Friend of Armenia" («Հայաստանի բարեկամ») եռամսյա պաշտոնաթերթը։ Պարբ-ը «Հ.բ»-ի գործունեությունը բնութագրել է որպես Հայաստանի «վերականգնման փորձ»։

1897—1908-ին ընկերությունը հանգանակել է 60 հազար ֆունտ ստեռլինգ, որը տրամադրվել է 1894-96-ի ջարդերի ժամանակ տուժած հայերին։ 1909-ին «Հ.բ.» արևմտյան Հայաստան է ուղարկել ավելի քան 3 հազար ֆունտ ստեռլինգ, 1915ին՝ 98 հազար։ Ընկերությունը զգալի օգնություն է ցույց տվել արևմտահայ գաղթականներին 1920-ական թթ. սկզբին։

Գրականություն

Кпракосян А. Дж., Великобритания и Армянский вопрос (90-е гг. XIX в.). Е. 1990; N a տ s i Ь i a n A, Britain and the Armenian Question. 1915-1923, L, 1984.

U. Կիրակոսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿուսԱԿՑՈՒԹՅՈՒՆ, կոմունիստ հայերի կազմակերպություն, որը ձևավորվել է արտերկրայնության սկզբունքով՝ արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելու նպատակով։ Հատուկ արևմտյան Հայաստանի համար կոմունիստ, կուսակցություն ստեղծելու գաղափարը պատկանում էր Թիֆլիսում աշխատող կոմունիստ հայերին, որոնք մեծ մասամբ արևմտյան Հայաստանից էին (Գ. Հայկունի, Հ. Հովսեփյան, Վ. Երեմյան, Մ. Սահակյան և ուրիշներ)։ Հ.կ.կ. ստեղծելու աշխատանքն սկսվել է 1917-ի նոյեմբ.։ Կազմվել է կազմկոմիտե՝ 9 անդամով։ Կոմիտեի ներկայացուցիչ Գ. Հայկունին մեկնել է Պետրոգրադ, ուր հանդիպել է Հայկական գործերի կոմիսարիատի ղեկավարների՝ Վ. Ավանեսովի և Վ. Տերյանի հետ, ՌԿ(բ)Կ ԿԿ-ին ներկայացրել զեկուցագիր արևմտյան Հայաստանում աշխատանք տանելու նպատակով կոմունիստ խմբեր ստեղծելու համար։ Նախաձեռնությունը հավանության է արժանացել, ՌԿ(բ)Կ ԿԿ կազմկոմիտեն դրամական օգնություն է տվել։ 1918-ի հունվ-փետր. կազմկոմիտեն Թիֆլիսում անցկացրել է կոմունիստ հայերի մի քանի ժողով, որոնցում քննարկվել են ստեղծվող կազմակերպության խնդիրները, կազմվել է Հ.կ.կ-յան ԿԿ։

1918-ի մարտին սկսել է հրատարակվել կուսակցության «Կարմիր օրեր» պաշտոնաթերթը, որին ապրիլից փոխարինել է «Կարմիր դրոշակ» թերթը։ «Կարմիր օրերի» առաջին համարում հրապարակվել է Հ.կ.կ-յան հռչակագիրը, ուր տրված էին նորաստեղծ կազմակերպության նպատակներն ու խնդիրները։ Հռչակագրում, մասնավորապես, շարադրված էին Հայաստանի նկատմամբ խորհրդային Ռուսաստանի վարելիք քաղաքականության հիմնական սկզբունքները՝ Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթղթի հիմունքներով։ Ըստ Էության Հ.կ.կ-յան խնդիրները հանգում էին արևմտյան Հայաստանում կազմակերպական և գաղափարական անհրաժեշտ աշխատանք տանելուն՝ դեկրետն իրագործելու նպատակով։ Հ.կ.կյան անդամներն ուղարկվել են արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ, որտեղ դեռևս գտնվում էին ռուս, զորքերը. սկսվել է «Հայկական սոցիալիստական կարմիր բանակի» զորամասեր ստեղծելու համար կամավորների ցուցակագրումը,զգալիորեն ավելացել է Հ.կ.կ-յան պաշտոնաթերթի տպաքանակը։ Սակայն իր հիմնական նպատակը՝ արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելը, Հ.կ.կ. չկարողացավ իրագործել։ Առաջին աշխարհամարտի ժամանակ արևմտյան Հայաստանի գրաված մասերից ռուս, զորքերի հեռանալը ի չիք դարձրեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրագործումը և արևմտյան Հայաստանում Հ.կ.կ-յան գործունեության ծավալումը։ Ավելին, Հ.կ.կ. հարկադրված հեռացավ Այսրկովկասից։ 1918-ի մայիսին Այսրկովկասում անկախ պետություններ առաջանալուց հետո Վրաստանի կառավարությունն արգելեց «Կարմիր դրոշակի» հրատարակումը և ձերբակալեց աշխատակիցներին, որոնք մտնում էին Հ.կ.կ-յան ղեկավարության մեջ։ Հ.կ.կ-յան ԿԿ հարկադըրված անցավ Հյուսիսային Կովկաս, իսկ 1919-ի սկզբին՝ Մոսկվա։ ԿԿ անդամների հիմն, մասն աշխատեց հայկական գործերի կոմիսարիատում։ 1919-ի մայիսին

Մոսկվայում վերսկսվեց «Կարմիր դրոշակի» հրատարակումը։ Հ.կ.կ-յան ԿԿ պահպանեց կապը իր կոմունիստների հետ, որոնք աշխատում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներում և, միաժամանակ, մտնում էին ՌԿ(բ)Կ տեղական կազմակերպությունների մեջ։ Հ.կ.կ-յան ներկայացուցիչ Գ. Հայկունին մասնակցել է Կոմունիստ, ինտերնացիոնալի առաջին կոնգրեսին (1919-ի մարտ), ստորագրել դրա ընդունած Մանիֆեստը, կոնգրեսին է ներկայացրել գրավոր զեկուցում Հ.կ.կ-յան գործունեության, Հայաստանի և Այսրկովկասի իրադրության մասին։ 1919ին Գ. Հայկունին և Վ. Տերյանն ընտրվել են ՌԿ(բ)Կ VIII համագումարի պատվիրակ Հ.կ.կ-յան կողմից։

Հայաստանի Հանրապետության (1918-20) անկումից հետո Հ.կ.կ-յան շատ գործիչներ տեղափոխվել են խորհրդային Հայաստան, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ, նրանց մեծ մասը հալածվել 11930-ական թթ.։ Ըստ տարբեր աղբյուրների, Հ.կ.կ. ունեցել է 100-ից մինչև 1500 անդամ։

Կ. Խուդավերդյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1918-20, պետություն արևելյան Հայաստանի տարածքում։ Հռչակվել 11918-ի մայիսի 28-ին, Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության տրոհումից հետո։ Տարածությունը՝ 58 հազար կմ2 (1919)։ Ընդգրկել է նախկին Երևանի նահանգը և Կարսի մարզը։ Բնակչությունը՝ 961,7 հազար։ Մայրաքաղաքը Երևան։ Պառլամենտական հանրապետություն։ ՀՀ ստեղծումով վերականգնվում էր հայկական պետականությունը՝ Կիլիկյան հայկական պետականության կործանումից (1375) հինգ ու կես դար հետո։ ՀՀ ձևավորվել է միջազգային բարդ պայմաններում՝ կապված խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատման և երկրամաս թուրք.