Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/212

Այս էջը սրբագրված չէ

ներխուժման հետ։ ԱԴՖՀ տրոհման պահին նրա պատվիրակությունը Բաթումում բանակցություններ էր վարում Թուրքիայի հետ։ Բանակցությունների ընթացքում ի հայտ եկան Անդրկովկասյան Հանրապետության ժողովուրդներին ներկայացնող մասնակից պատվիրակությունների միջև լուրջ և անհաղթահարելի տարաձայնություններ, ինչը նկատի ունենալով, 1918-ի մայիսի 26-ին սեյմը արձանագրեց Անդրկովկասի տրոհման փաստը և վար դրեց իր լիազորությունները։ Մայիսի 26-ին իր անկախությունը հռչակեց Վրաստանը, մայիսի 27-ին Ադրբեջանը։ Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդը մայիսի 28-ին Հայաստանի անկախությունը հռչակող հայտարարություն արեց, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն ու միակ իշխանությունը»։ հայկական պետության վերականգնումը հնարավոր դարձավ 1918-ի մայիսին հայ ժողովրդի մղած հերոսական ու հաղթական ճակատամարտերի շնորհիվ, երբ պարտության մատնվեցին թուրք զավթիչները (տես Սարդարապատի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918), կասեցվեց նրանց ներխուժումը Արարատյան դաշտ և Երևան։ Այդ ժամանակ Երևանում կար կազմակերպված ռազմական և քաղաքական վարչություն, որը գլխավորում էր Հայոց ազգային խորհրդի կողմից Երեվան ուղարկված Արամ Մանուկյանը. Թիֆլիսում անկախության հռչակումից հետո հայ քաղաքական կուսակցությունների ու խմբակցությունների միջև սկսվեցին բանակցություններ ՀՀ կառավարության կազմավորման վերաբերյալ։ Հուլիսի 22-ին կառավարության անդամները ժամանեցին Երևան։ Հուլիսի 24-ին հրապարակվեց կառավարության կազմը, որտեղ նախարարական տեղերի մեծ մասը զբաղեցրին դաշնակցականները. նախագահ նշանակվեց Հ. Քաջազնունին։

1918-ի օգոստ. 1-ին իր աշխատանքները սկսեց ՀՀ խորհրդարանը, որը կազմավորված էր առավելապես Թիֆլիսի և Երևանի ազգային խորհուրդների ներկայացուցիչներից, նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը։ Խորհրդարանի աոաջին կազմի մեջ մտան 45 պատգամավորներ (18 դաշնակցական, 6 ԷսԷռ, 6 սոցիալ-դեմոկրատ, 6 հայ ժողովրդական կուսակցությունից. 9 անկուսակցական)։ Ավելի ուշ 1919-ի հունիսին հանրապետությունում ուղղակի, համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա ընտրվեց խորհրդարանի նոր կազմ՝ 80 հոգի (72 դաշնակցական, 4 էսէռ, 1 անկուսակցական, 3 պատգամավոր՝ տեղական թուրք բնակչությունից)։ Հ. Քաջազնունին կառավարությունը գլխավորեց մինչև 1919-ի օգոստ., որից հետո վարչապետներ են եղել Ա. Խատիսյանը (մինչև 1920-ի մայիսը), Հ. Օհանջանյանը (մինչև 1920-ի նոյեմբ. 23-ը), Ս. Վրացյանը (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը)։

ՀՀ արտաքին քաղաքական հիմնական խնդիրը հայկական հարցի լուծումն էր։ 1918-ի հունիսի 4-ին ՀՀ Թուրքիայի հետ ստորագրեց Բարում/1 պայմանագիրը, որով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքում, որտեղ իշխում էր ՀՀ կառավարությունը։ Կարևոր խնդիր էր մնում թուրք զավթիչների գրաված հայկական տարածքների ազատագրումը։ Այս նպատակով 1918-ի հունիսին ՀՀ կառավարության պատվիրակությունը (Ա. Խատիսյան, Ա. Ահարոնյան, Մ. Պապաջանյան) մեկնեց Կ. Պոլիս, ուր մինչև հոկտ. 25-ը ընթացան բանակցություններ, սակայն՝ անարդյունը։ Դրությունն արմատապես փոխվեց աոաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո։

1919-ի նոյեմբ. հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտ. սկզբին՝ Ալեք- սանդրապոլ և, հաղթահարելով զգալի դժվարություններ, այդ թվում՝ Անդրկովկասում անգլ. զորքերի հրամանատարության հակագործողությունները, կարողացան 1919-ի ապրիւ-մայիսին ազատագրել՝ Կարսը, Օլթին. Կաղզվանը։ 1919-ի մայիսին ՀՀ-յանը միացան Շարուրը և Նախիջևանը։ Գրեթե ամբողջությամբ վերականգնվեցին 1914-ի սահմանները։

Թուրքական զորքերի հեռանալուց հետո սրվեցին ՀՀ հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը ձգտում էր գրավել Բորչալուի գավառն ամբողջությամբ, իսկ Ադրբեջանը՝ Ղարաբաղն ու Զանգեզուրը։ Հարաբերությունների բարդացումը Վրաստանի հետ 1918-ի դեկտ. հանգեցրեց զինված ընդհարման։ 1919-ի հունվ. Անտանտի դաշնակիցների միջնորդությամբ Թիֆլիսում կնքվեց պայմանագիր, համաձայն որի Բորչալուի գավառի միջին գոտին հայտարարվեց հայ-վրաց. «չեզոք գոտի», որից հետո հարաբերությունները Վրաստանի հետ կարգավորվեցին։ Այդ նույն ժամանակ Զանգեզուրի և Ղարաբաղի հայ բնակչությունը, ձգտելով միավորվել Հայաստանի հետ, արիակամ պաշտպանում էր իր երկրամասը թուրք-ադրբ. զավթիչներից։ ՀՀ-յան տարածքների ընդլայնումը փոխեց արևմտահայ գաղթականների վերաբերմունքը կառավարության հանդեպ։ 1919-ի փետր. Երևանում գումարվեց արևմտահայ գաղթականների II համագումարը, որը որոշում ընդունեց միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության մասին։ Հիմք ունենալով