Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/227

Այս էջը սրբագրված չէ

ման-Վան, 2-րդը Իգդիր-ԲայազետԲերկրի-Վան, 3-րդը Կաղգվան-Ալաշկերտ-ՄանազկերտԲաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-էրգրում ուղղություններով։ Հայ կամավորները կռվում էին քաջությամբ։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին այն հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12 hq-անոց բանակը։ Այդ հաղթանակով կանխվեց թուրքերի ներխուժումը Անդրկովկաս։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկ. սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե։ Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք, ծրագիրը։ 1915-ի մայիսի 17-ին Արարատյան գունդը, Վարդանի հրամանատարությամբ (տես Արարատյան ջոկատ), գեներալ Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկական կամավոր, չորս ջոկատները, գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում, համառ մարտեր մղեցին Վանա լճի հվ. մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ 1915-ի հուլիսի 9-ին թուրք. 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուս. Կովկաս. 4-րդ կորպուսի դեմ Կոփ-Մանազկերտ-Ալաշկերտ-Կադզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպա նությունը, առաջ շարժվեց ստեղծելով Վանի շրջապատման լուրջ վտանգ հսարմ-ից։ Ռուս, զորքերը նահանջեցին։ Սկսվեց Վասպուրականի հայերի գաղթը Անդրկովկաս։ Այդ օրհասական պահին օգնության հասան կամավորները, որոնք Վասպուրականի նահանգի 200 հգ. գաղթականներին հասցրին ռուսթուրք. սահմանը։

1915-16-ին կամավոր, ջոկատները շոշափելի ծառայություն մատուցեցին ռուս. Կովկաս. բանակին արևմտյան Հայաստանի մեծ մասը ազատագրելիս։ Ռուս, բանակի հրամանատարությունը, բարձըր գնահատելով հայ կամավորների օժանդակությունն ու նվիրվածությունը, միաժամանակ անվստահությամբ էր վերաբերվում նրանց։ ցարական իշխանությունների ծրագրերի մեջ չէր մտնում արևմտյան Հայաստանը ինքնուրույն տեսնելու հեռանկարը։ Այդ պատճառով էլ նրանք դեմ էին հայկական կամավոր, ջոկատների միավորմանը։ Ավելին,

1915-ի դեկտ. գլխավոր հրամանատարությունը ցրեց կամավոր, ջոկատները և դրանց հիման վրա ռուս, զորամասերի կազմում ստեղծեց հայկական հրաձգ. գումարտակներ։ Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջ բերեց հայ կամավորների շարքերում։ Այդուհան դերձ, նորաստեղծ հայկական գումարտակները, որոնք հավատում էին ոուս. զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն ունեցան 1916-17-ին արևմտյան Հայաստանում և Իրանում մղված մարտերին։ հայկական կամավոր, ջոկատները հերոսաբար էին մարտնչում նաև Անտանտի երկրների բանակներում։ Հայ կամավորներից կազմված Հայկական լեգեոնը (կամ Արևելյան լեգեոնը) մասնակցեց Մերձ. Արլ-ում Թուրքիայի դեմ մղված ռազմական գործողություններին և իր առաջին մարտական մկրտությունը ստացավ Արարայի ճակատամարտում (1918) ՝ նպաստելով թուրք, զորքերի վերջնական ջախջախմանը։ Ապա մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին և Կիլիկիայում մըղված ռազմական գործողություններին։

1917-ի Փետր. հեղափոխությունից հետո ռուս, բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ ձեռնարկեց հայկական գումարտակները համալրելու և սպառսպինելու ուղղությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բեբեց Կովկաս. ռազմաճակատից։ Նախկին կամավոր, ջոկատներից և ռուս, բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկական կանոնավոր գորաջոկատները մի որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրեցին թուրքերին։ Խախտելով 1917-ի դեկտ. 5-ին կնքված Երզնկայի զինադադարը՝ թուրք, զորքերը հարձակման անցան և վերագրավեցին արևմտյան Հայաստանը։

1918-ի աշնանը առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով, Թուրքիայի պարտությամբ։