Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/230

Այս էջը սրբագրված չէ

Գրականություն

Հայկական կորպուսը թուրքական զորքերի դեմ 1917-1918, ԲՀՍ, հ. 3, 1992։ Վր ա ցյ ա ն Ա, Հայաստանի Հանրապետություն, Բեյրութ, 1958։

Վ. Մելիքյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ամերիկայի (Armenian Assambly of America), համաամերիկյան հայկական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1972-ին։ Կենտրոնը Վաշինգտոնում է. գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։ Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը. Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։ Հ. հ-ի նպատակն է՝ համախմբել ամերիկահայերին, սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և պատմական ինքնության գիտակցության գնահատման զարգացմանը, հայկական հուշարձանների ու մշակութային նյութերի պահպանմանը, խրախուսել գիտական հետազոտությունն ու տեղեկահավաքը և ճշգրիտ տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմական, կրթական, կրոն, ու մշակութային կյանքի, ամերիկահայության մասին, խրախուսել ամերիկահայերի ավելի լայն մասնակցությունը ամերիկյան ժողովրդավարական գործընթացին, պաշտպանել ամերիկահայերի մարդկային և քաղաքացիական իրավունքները։

Այդ նպատակներն իրագործելու համար Հ.հ. մշակել է մի շարք ծրագրեր կառավարական, իրավագիտ., հասարակական, ուսանողական, համալսարանական, գաղթականական։ Կազմակեր պությունը ղեկավարում է Տնօրենների խորհուրդը, դրամական միջոցները հայթայթում են Հ.հ-ի ծրագրերին աջակցող ամերիկահայերը։

Հ.հ-ի ուշադրության կենտրոնում է ամերիկյան կառավարության քաղաքականությունը և հատկապես նրա հնարավոր հետևանքները հայության համար։ Ուստի, կազմակերպության կառավար. և իրավագիտ. մասնաբաժինը մշտապես աշխատում է ԱՄՆ-ի կոնգրեսի և վարչակազմի անդամների հետ՝ ամերիկահայերին հետաքրքրող հարցերի շուրջ։ Հ.հ. թողարկում է հաղորդագրություններ ԱՄՆ-ի Իայ համայնքին տեղյակ պահելով ԱՄՆ-ի կառավա րության քաղաքականության այն դրսևորումներին, որոնք կարող են անդրադառնալ հայկական հարցի վրա։ Հ.հ. պահպանում է հայերի ցեղասպանության մասին կարևոր փաստաթղթերի հավաքածուներ (ցեղասպանության մասին 1915-ից ի վեր ԱՄՆ-ի կառավարության հրապարակած պաշտոն, փաստաթղթեր. Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ի դեսպանի և հյուպատոսների տեղեկագրություններ և այլն), տեղեկություններ տրամադրում ամերիկյան պաշտոնատար անձանց՝ ցեղասպանության վերաբերյալ։

Հ.հ-ի հասարակական հարցերի մասնաբաժինը, որն աշխատում է ավելի լայն իրազեկություն տարածել հայկական հարցի վերաբերյալ, լույս է ընծայում «Համագումարի միջոցառումներ» ամենամսյա լրագիրը և եռամսյա «Համագումարի հանդեսը», որն առաքվում է 25 հազար ամերիկահայ ընտանիքների, ԱՄՆ-ի կոնգրեսականների ու վարչակազմի անդամների, հեռուստատեսության համար պատրաստում է շաբաթական լրատվություն։ ժողովրդավարական գործընթացին երիտասարդ ամերիկահայերի մասնակցությունը խրախուսելու նպատակով Հ.հ-ի ուսանողական հարցերի մասնաբաժինը ամեն ամառ Վաշինգտոն է հրավիրում համալսարանական ուսանողներ, որոնք աշխատում են դաշնակցային (ֆեդերալ) կառավարության զանազան գործակալություններում ու հաստատություններում (ծրագրին ամեն տարի մասնակցում է ԱՄՆ-ի տարբեր ծայրերից եկած 40 հայ ուսանող)։ Մասնաբաժինը նյութեր է հայթայթում նաև ԱՄՆ-ի համալսարաններում գործող ավելի քան 60 հայ ուսանողական միությունների համար։ Հ.հ-ի համալսարանական (ակադեմիական) հարցերի մասնաբաժինը մշակել և տարածել է Հայկական հարցի վերաբերյալ նյութեր՝ հանրային և մասնավոր դպրոցներում օգտագործելու համար։ ուսուցիչների համար պատրաստվել է «Հայկական ցեղասպանության աղբյուրների ուղեցույցը». դաստիարակչական մի տեսաժապավեն, որում քննարկվում են հայերի ցեղասպանությունը և նրա դասերը։ 1987-ին Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի ղեկավարությամբ վավերացրեց նահանգի կրթական համակարգում մարդու իրավունքների և ցեղասպանության, ներառյալ հայերի, վերաբերյալ պարտադիր ուսուցման օրինագիծը։

Հ.հ. հակազդում է հայերի ցեղասպանությունը հերքելու փորձերին, անդրադառնում ցեղասպանությունը մերժելու, ուրանալու թուրք, կառավարության բոլոր ճիգերին և պայքարում, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը հայերի ցեղասպանությունը ճանաչի որպես անհերքելի պատմական փաստ։

Հ.հ-ի գաղթականական հարցերի մասնաբաժինը ջանում է օգնել իրենց երկրներից տեղահան եղած հայ գաղթականներին, զբաղվում է նրանց ապաստանի և մշտական վերաբնակեցման խնդիրներով, համագործակցություն հաստատում գաղթականներին օգնող ամերիկահայ բարեսիրական և հասարակական սպասարկության կազմակերպությունների միջև և այլն։

Հ.հ. մասնակցել է հայերի ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտաժողովների կազմակերպմանը, հրապարակում և տարածում է նաև ցեղասպանության մասին գիտական գրականություն։

Հայաստանում 1Ց88-ին սկսված քաղաքական իրադարձությունները և դեկտեմբերյան երկրաշարժը դարձան Հ.հ-ի հիմնական ծրագրերի սևեռակետը՝ նպատակ ունենալով ապահովել ԱՄՆ-ի կառավարության լայն ուշադրությունն ու օժանդակությունը այդ գործում։ Հ.հ. բազմաթիվ դիմումներ է հղել ԱՄՆ-ի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հայերի ծանր վիճակի, Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակման վերաբերյալ։

Երկրաշարժից տուժած Հայաստանին սատար կանգնելու նպատակով Հ.հ. հաստատեց օգնության հիմնադրամ, որը մինչև 1989-ի դեկտ. 31-ը հանգանակեց 4 միլիոն դոլլար և Հայաստանի իշխանությունների հետ ստորագրեց վերակառուցման մի համաձայնագիր։ 1989-ի փետր. Երևանում բացվեց Հ.հ-ի գրասենյակը։

Ռ. Ադալյան (ԱՄՆ)