Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/232

Այս էջը սրբագրված չէ

անձեռնմխելիություն, մահմեդական և ոչ մահմեդական բնակչության հավասարություն, տնտեսական վերափոխումներ։ Սակայն վերափոխումները կիսատ-պոատ էին ե էական փոփոխություններ չմտցրին կայսրության պետական և հասարակական կյանքում ու ճնշված ժողովուրդների վիճակի մեջ։ XIX դ. 60-ական թթ-ից նկատելիորեն ուժեղացավ հայ ազգ-ազատագրական պայքարը արևմտյան Հայաստանում (ապստամբություններ Վանում և Զեյթունում 1862-ին, Մուշում՝ 1863-ին և այլն)։ 187778-ի ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Բալկանյան ճակատում ռուս, զորքերը մոտեցան Կ.Պոլսին, իսկ Կովկասյան ճակատի զորքերը գրավեցին համարյա ամբողջ արևմտյան Հայաստանը։ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում բնակվում էին ավելի քան 3 միլիոն հայեր, որոնք ենթարկվում էին ազգային, տնտեսական, քաղաքական և կրոն, ճնշման ու հալածանքների։ Ռուս-թուրք պատերազմը. բալկանյան ժողովուրդների ազատագրական հաջող պայքարը նոր թափ հաղորդեցին հայ ազգ-ազատագրական շարժմանը հանուն ազգային ազատագրության, Հայաստանի երկու մասերի միավորման Ռուսաստանի հովանավորության ներքո։ Ռուս, կայսրության նվաճող, քաղաքականությունը, Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների «հովանավորի» նրա դիրքը օբյեկտիվորեն համընկնում էին թուրք, լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին ։

Հ.հ. առաջին անգամ իր արտահայտությունը գտավ Սան Ստեֆանոյի պայմանագրում (1878), որի 16-րդ հոդվածով Բ. դուռը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոն, հովանավոր, իսկ արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին՝ հայերին ազգային համախըմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում. Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և. ԱվստրոՀունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ հօգուտ Հ.հ-ի լուծման բանակցություններ վարելու եվրոպական պետությունների կառավարությունների հետ։

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ, մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտաԵվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին գրկել Հ.հ-ում նրա ունեցած մենաշնորհից։ Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում նշվում էր. որ Բ. դուռը պարտավոր է պարբերաբար տերություններին տեղեկացնել բարեփոխումների անցկացման միջոցառումների մասին, իսկ մեծ տերությունները պետք է հետևեն դրանց կենսագործմանը։ Այդպիսով Հ.հ. վերածվեց միջազգային հարաբերությունների առարկայի, ինչը Բ. դռանը չխանգարեց այն լուծել յուրովի։ Բեռլինի կոնգրեսի որոշումով արևմտյան Հայաստանի մեծ մասը մնաց թուրք, տիրապետության տակ. որը ճակատագրական դեր խաղաց արևմտյան Հայաստանի բնակչության համար՝ նրանց դատապարտելով բնաջնջման։

XIX դ. 70-ական թթ. վերջին 80-ական թթ. սկզբին արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պահանջով առավել գործուն հանդես էր գալիս Մեծ Բրիտանիան։ բրիտանական կառավարությունը ձգտում էր Հ. հ-ի շահարկումով, Բ. դռան վրա մշտական ճնշում գործադրելու միջոցով, նվաճել Կիպրոսն ու Եգիպտոսը։

Հասկանալով, թե ինչ դեր կարող է խաղալ Հ. հ. տերությունների քաղաքականության մեջ, Աբդուլ Համիդ ll-ի կառավարությունը որոշեց վերջ տալ Հ. հ-ին՝ ուժեղացնելով հայ բնակչության հալածանքը (մահմեդ. մոլեռանդության և հակահայկական տրամադրությունների բորբոքում, մշտական սպանություններ և թալան, տեղական իշխանությունների կամայականություն և անօրինություն, հայերի բռնի մահմե դականացման փորձեր, գրաքննության սաստկացում, քրդական անկանոն հեծելազորի ստեղծում և այլն), ինչը, ի վերջո, հանգեց հայ ժողովրդի բնաջնջման։

XIX դ. 80-ական թթ. վերջին 90-ական թթ. սկզբին հայ ազգ-ազատագրական շարժման մեջ սկսվեց նոր փուլ, առաջացան հայկական քաղաքական կուսակցություններ (տես. Արմենական կազմակերպություն, Հնչակյան կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն). արևմտյան Հայաստանում ուժեղացավ զինված ազատագրական պայքարը (ապստամբություններ ԶեյթՈԼնՈԼմ՝ 1878, 1885ին, Վանում՝ 1886-ին, Վասպուրականում. Սասանում, Ալաշկերտում և այլն)։

Ի պատասխան Սասունի հայերի ելույթի (տես Սասունի ապստամբություն 1894) թուրք, իշխանությունները կազմակերպեցին այդ շրջանի հայերի կոտորած, որին զոհ գնաց շուրջ 10 հազար մարդ։ եվրոպական տերությունների ճնշման տակ սուլթանի կառավարությունը հարկադրված հանձնաժողով ստեղծեց Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննելու Սասունի իրադարձությունները։ 1895-ի ապրիլին անգլ. կառավարությունը մշակեց բարեփոխումների մի ծրագիր, որի համաձայն արևմտյան Հայաստանին տրվում էր փաստորեն ինքնավարություն եվրոպական տերությունների հովանավորության ներքո։ Բարեփոխումների անգլիական քաղաքականության գլխավոր նպատակը քրիստոնյաների իրավունքների պաշտպանության պատրվակով այդ տարածքները գավթելու հնավորությունից Ռուսաստանին զրկելն էր։ Այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Ռուսաստանը միացան բարենորոգումների պահանջին, 1895-ի մայիսի 11-ին Բ. դռանը ներկայացվեց բարեփոխումների անգլ. ծրագրի փոփոխված տարբերակը (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895)։ 1895-ի սեպտ. 17-ին հայերը Կ. Պոլսում խաղաղ ցույց արեցին բարեփոխումների իրագործումը ձգձգելու դեմ (տես Բաբը Ալիի ցույց 1895)։ Ի պատասխան, օսմ. կառավարությունը մայրաքաղաքում կազմակերպեց հայերի կոտորած, որին զոհ