Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/235

Այս էջը սրբագրված չէ

ում՝ Հունաստանի, արլ-ում Հայաստանի Հանրապետության դեմ։ 1920-ի սեպտ. թուրք, բանակն անցավ հարձակման։ Անկարայի կառավարությունը, նորանոր հողեր զավթելով, հայ ժողովրդի արևելյան հատվածը կոտորելով, ձգտում էր զրկել հայերին սեփական պետություն վերստեղծելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ենթադրում էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան, իրականացնելով Սևրի հաշտության պայմանները, անմիջապես հանդես կգան հօգուտ հայերի և հակահարված կտան Թուրքիային։ հայկական կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ համաձայն Սևրի պայմանագրի։ Սակայն այդ դիմումները չավին ցանկալի արդյունք։ Միայն Ռումինիայի կառավարությունը առաջարկեց օգնել Հայաստանի Հանրապետությանը, սակայն հաջողության չհասավ։ Թուրքական զորքերը շարունակեցին հարձակումը։ Թուրքիայի անհաշտ ու ռազմատենչ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված էր ստեղծված միջազգային բարենպաստ իրադրությամբ, որից հաջողությամբ օգտվեց քեմալական կառավարությունը, և Անտանտի ու խորհրդային Ռուսաստանի միջև ռազմական առճակատումով։ Իրենց հերթին, կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր Թուրքիային օգտագործել իր շահերի համար։ հեղափոխական քարոզչությամբ բարոյալքված, հարեվանների ոտնձգությունների դեմ անընդհատ պատերազմելու հետևանքով թուլացած հայկական բանակը պարտվեց։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1920-ի դեկտ. 2-ին ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հանրապետությանն էին մնում միայն Երևանի և Սևանի շրջակա տարածքները, հայկական կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, Թուրքիան իր հսկողությունն էր սահմանում հաղորդակցության ճանապարհների վրա և այլն։ Նույն օրը, Խորհըրդային Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվեց իշխանութ յունից (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920)։ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր (տես Մոսկվայի պայմանագիր 1921), որը թալանչիական էր Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ պայմանագրի համաձայն, որոշված էր խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահմանը. Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, Կաղզվանի օկրուգը և Սուրմալուի գավառը։ Պայմանագրում մտցվեց հատուկ հոդված, որի համաձայն Նախիջևանի մարզում կազմվում էր «ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանավորության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն հովանավորությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Մոսկվայի պայմանագիրը խորապես հակասում էր հայ ժողովրդի շահերին, չէր նպաստում իր հայրենիքում՝ հայկական լեռնաշխարհում համախմբվելու նրա ձգտմանը։ 1921-ի հոկտ. 13-ին Կարսում ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ կնքվեց պայմանագիր մի կողմից խորհրդային Հայաստանի, խորհրդային Վրաստանի, խորհրդային Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, որն աննշան տարբերությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ձեռնտու էր բոլորին, բացի խորհրդային Հայաստանից (տես Կարսի պայմանագիր 1921)։ Նախիջևանի այդ վիճակը (հովանավորյալ տարածք) հակասում է ժամանակակից միջազգային օրենքներին, որոնց համաձայն, հովանավորյալ տարածքը համարվում է գաղութային ճնշման տակ գտնվող տարածք և պետք է ապագաղութացվի։

Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կառավարությունները փորձում էին Հ.հ. ծառայեցնել իրենց ծրագրերին և երբեք լրջորեն չմտահոգվեցին հայ ժողովրդի ճակատագրով։ 1920-ի նոյեմբդեկտ. Լոնդոնի կոնֆերանսում, իսկ 1921-ի հունվ. Փարիզում Անտանտի գլխավոր խորհրդի նիստում Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով։ Մինչև Լոգանի կոնֆերանսը (1922-23) Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան նահանջել էին Սևրի հաշտության դրույթները պաշտպանելու և Հ.հ. լուծելու դիրքերից։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին վերացական ձևակերպումով, ինչը Լոգանի կոնֆերանսում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով։ Ազգերի լիգան նույնպես անկարող եղավ ինչ-որ կերպ թեթևացնել ցեղասպանության ենթարկված և տեղահանված ժողովրդի վիճակը (տես Ազգերի լիգան և Հայկական հարցը). Հ հ-ի առիթով բազմաթիվ հռչակագրերը և արևմտյան դիվանագիտության երաշխիքները, պայմանագրերը, ուղերձները, աոատ խոստումները ոչ մի օգուտ չտվին հայ ժողովրդին։

Հ.հ-ի անկապտելի մասն է կազմում Լեռնային Ղարաբաղի հարցը։ 1918—20-ին Ադրբեջանի Հանրապետության մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձեց գավթել Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը։ Սակայն Հայաստանի այդ շրջանների բնակչությունը զենքով պաշտպանեց իր հողն ու իրավունքները այդ ոտնձգություններից։ Հայաստանի Հանրապետության մի մասում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո Ադրբեջանի Հեղկոմը 1920-ի դեկտ. 1-ին հատուկ հռչակագրով հայտարարեցիր հրաժարվում է «վիճելի» տարածքներից և Ղարարբաղը, Նախիջևանն ու Զանգեգուրը ճանաչում է իբրև Հայաստանի անբաժանելի մաս։ ^Սակայն շուտով խորհրդային Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը արմատապես փոխվեց, նա պահանջեց Ղարաբադը ներառնել Ադրբեջանի կազմի մեջ։ 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին։ Այդ ոչ սահմանադրական, կուսակցական, այսինքն՝ անիրավական որոշմամբ բուն հայկական հողերը՝ հայ բնակչությամբ, արհեստականորեն անջատվեցին Հայաստանից, իսկ 1923-ի սահմանազատման հետևանքով մարզը գրկվեց խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալուց և անջատվեց «ադրբեջանական» տարածքի բարակ շերտով։

XX դ. սկզբին հայ ժողովուրդը, չնայած ահավոր ցեղասպանությանը և տե