Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/246

Այս էջը սրբագրված չէ

տանուլ է տալիս՝ հոգեպես ջախջախվում. կամ շարունակում է անհույս կռիվը և հուսահատ պայքարի մեջ փորձում գտնել սկզբնաղբյուրը իր տառապանքի՝ հասկանալ Աղետը։ Եվ առկա է ընդվզումն ընդդեմ ավանդական արժեքների. բոլոր մեծությունների, անմիջական նախորդների, քանի որ չեն կարողացել իրենց փոխանցել միջոցը զենքը տոկալու, Աղետը վերապրելու։ Այս նույն ընդվզումի հետևանք է «Մենք» խմբակցության կազմավորումը՝ իր հավատո հանգանակով, իր նպատակներով (1920-30-ական թթ. Փարիզում մի խումբ երիտասարդ գրողներ, մեծ մասամբ եղեռնից փրկված որբեր, որոնք համախմբվել էին հայ գրակ. ուղղությունը փոխելու, դրան թարմ շունչ ներարկելու հավակնությամբ, հրատարակեցին «Մենք» պարբերականը, որ լույս տեսավ 5 համար միայն, 1931-34-ին)։ Նույն խըմբակցության անդամ Շավարշ Ն ա րդ ո ւ ն ի ի խոսքերով՝ «Մենքը» կոչված էր փնտրելու «երիտասարդը, որ թօթափած է հին աւանդութեանց փոշին։ Մենք երիտասարդներ կը փընտռենք նոր հոգիով, պատերազմէն քանդուած և գինադադարէն յետոյ վերաշինուած քաղաքներու պէս նոր և արդիական…» («Մենք». N 1. 1931, էջ 39)։ Սփյուռքի մղձավանջը արտացոլող թեմաները կրկնվում են նաև Զարեհ Ո ր բ ո ւ ն ո ւ՝ «Փորձը» (1929), «Եվ եղև մարդ», «Սովորական օր մը», Հրաչ Զարդարյանի «Մեր կյանքը» (1934) և այլ գործերում։ Հայոց եղեռնի ալեկոծող ցավը փոխանցվում է հաջորդ սերնդին, հայրենի հողը չտեսած Հակոբ Կարապենցը իր աչքերի մեջ «կրում է իր տարագիր ժողովրդի ցավը, կարոտը», ԺԵրար Շ ա լ յ ա ն ը Փարիզում իր պատմագիտական ուսումնասիրություններում «հիշատակների հիշատակից» հալածված «մանկության սևազգեստ պառավի հուշերի» ահավոր պատկերն է տեսնում։ Այսօրվա սփյուռքում ստեղծված գրակ-յան, նոր սերնդի գրակ. փորձերի մեջ շեշտվում է ցասումի և ընդվզումի զգացումը՝ ոչ թե Աստծու կամ ճակատագրի դեմ, այլ ոճիրը նյութած և այդ ոճիրը այսօր ուրացող քաղաքակըրթւռթյան դեմ։

Ռ. Փիրումյան (ԱՄՆ)

Ռուս գրականություն։ Հայերի ցեղասպանությանս ու հայերի լուծում պահանջող խնդրին նվիրված ռուս գրողների առաջին ստեղծագործությունները գրվել են դեռևս 1890ական թթ. 2-րդ կեսին։ Ստեղծագործությունների մեջ զգալի է ցավն ու անհանգստությունը հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ և ձգտումը՝ սեր ու կարեկցանք արթնացնել ռուս ժողովըրդի մեջ նրանց նկատմամբ։ Ռուս գրողները, անդրադառնալով հայ ժողովրդի ողբերգությանը, ձայն բպրձրացնելով հանուն արդարության, նպաստել են Հայաստանի և Մեծ եղեռնի մասին ճշմարտության տարածմանը։ Առաջինը Ե. Ալիբեկովայի «ժամն է» (1896) բանաստեղծությունում է գեղարվեստորեն ներկայացված հայերի ողբերգությունը («Արյունոտ Եղեռնը փոթորկում է, ողջ Թուրքիան հայերին կոտորում է»), հայերի փրկությունը բանաստեղծուհին տեսնում է Ռուսաստանի օգնությամբ։ Մարդկային անմխիթար ցավը, վրդովմունքը թուրք ջարդարարների հանդեպ 1890-ական թթ. վերջին իրենց բանաստեղծություններում արտահայտեցին Եվգենի Մորոզովը, Վլադիմիր С ո ւ ֆ ա ն և ուրիշներ։

Անդրկովկասում և արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձություններից խորապես ցնցված էր Մաքսիմ Գորկին (1868-1936)։ Իր ստեղծագործություններում նա մերկացնում էր ցարական ինքնակալությանը, թուրք ջարդարարներին՝ բացահայտելով հայերի բնաջնջման նրանց քաղաքականությունը, («Ռուսական ցար» պամֆլետը, «Ամերիկայում» շարքից, 1906)։

Յուրի ՎԵսելովսկին (1872-1919) առաջին ռուս բանաստեղծներից էր, որ Հայաստանին և հայերին նվիրեց բանաստեղծությունների շարք («Հայերին», «Հայաստանում», «Հայ ժողովըրդին», «Ավերակների վրա»), որը հայ ժողովրդի հանդեպ անկեղծ ցավի արտահայտություն էր։ «Հայաստան» բանաստեղծության (1911) մեջ գրողը գովերգում է հերոսների երկիրը, հայ ժողովրդի՝ ազատության հասնելու անկոտրում կամքը, հավատը լուսավոր ապագայի հանդեպ։ Հայերի ճակատագրի մասին են նաև Յու. Վեսելովսկու «Վարդան Մամիկոնյանի մահը» (1916), «Հայ կալանավորի մտորումները» (1916) բանաստեղծությունները։ «Նոր տարվա նախաշեմին» (1918) բանաստեղծության մեջ հեղինակը հույս ունի տեսնել Հայաստանը թուրք, լծից ազատագրված. «Թող երկար սպասված ազատությունը փայլատակի նաև Հայաստանի համար»։

1915-ի սեպտ. Կովկասյան ճակատ եկավ բանաստեղծ Վասիլի Ն ե մ ի րովիչ-Դանչենկոն (1844/45-1936) ։ Արևմտյան Հայաստանում նա ամենուր ականատես էր թուրքերի կատարած բարբարոսություններին։ Իրեն հարազատ ժողովրդի (գրողի մայրը հայուհի էր) ծանր ճակատագրի հանդեպ մտահոգությամբ են հեղեղված նրա բանաստեղծությունները, որոնք տպագրվել են «Ռուսսկոյե սլովո» թերթում և «Արմյանսկի վեստնիկ» հանդեսում։ Բանաստեղծը զայրույթով մեղադրում է հետադիմական և մեծապետական շովինիստներին, որոնք չգիտեն հայ ժողովրդի պատմությունը, մի ժողովուրդ, որը կարող էր փրկվել դավաճանությամբ ու հարմարվելով, սակայն նախընտրել է «առաքելական մահապատիժը»։ Հայերի հանդեպ սիրով ու կարեկցանքով են լեցուն բանաստեղծի շատ ստեղծագործություններ՝ «Փոքրիկ պոեմներ». «Տարագրի աղոթքը» («Երգեր Թուրքական Հայաստանի մասին» շարքից), «Գարնանը» և այլն։ Հայաստանը, նրա ժողովուրդը, ավանդույթները, մշակույթը շատ մոտ ու հարազատ էին պոետ գեներալ Ա. Պ. Կ ու լ ե բ յ ա կ ի ն ի ն։ Նա ռուս, բանակի երևելի զորավարներից էր, Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների մասնակից։ 1916-ին Թիֆլիսում տպագրվեց նրա «Ահերի դուռը. Վանի արձագանքները» գիրքը։ «Վանի արձագանքները» շարքը իր ծանոթագրություններով որոշակի հետաքըրքրություն է ներկայացնում Կովկասյան ճակատի, մասնավորապես Վանի ուղղությամբ կատարվող մարտական գործողությունների լուսաբանման տեսանկյունից։ 1915-ի նոյեմբերից մինչև 1916-ի մարտը Կուլեբյակինը գտնվում էր «մինչև վերջ ավերված և մահով հագեցած» Վանում։ Տեսածի ու լսածի ան