Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/254

Այս էջը սրբագրված չէ

սրտագին հյուրընկալություն է ցուցաբերել թուրքական յաթաղանից փրկված հայ տարագիրների նկատմամբ։ Հետագայում էլ, այլ աղետների ժամանակ, հայերը Բուլղարիայում գտել են ամենաանկեղծ բարեկամներ» ("Разговор" («Ռազգովոր»), N 105, 1923)։

ժամանակակից բուլղար գրողները, անդրադառնալով հանդերձ Մեծ եղեռնի արյունոտ իրադարձություններին, հետևում են նաև կոտորածներից փրկվածների ՈԼ նրանց սերունդների հետագա ճակատագրին։ Բուլղարիայում լույս են տեսել արձակագիր Սևդա Ս ե վ ա ն ի (Բահչեճյան Ֆ. Գ., ծ. 1945) վեպ-եռերգության առաջին երկու գրքերը՝ «Ռոդոսթո, Ռոդոսթո…» (1983, հայերեն հրտ. 1985) և «Ինչ-որ տեղ Բալկաններում» (1987) վերնագրերով։ Հեղինակին հաջողվել է Մարմարա ծովի գողտրիկ ափերին ծվարած Ռոդոսթո հայաշատ քաղաքի երբեմնի խաղաղ, նահապետական կենցաղի հիմնապատկերում ներկայացնել սուլթան Աբդուլ Համիղի, երիտթուրքերի և եվրոպական դիվանագիտության երկդիմի խաղերն ու խարդավանքները, որոնք ի վերջո հանգեցրին արևմտահայերի զանգվածային կոտորածների սանձազերծմանը։ «Առջևում է Տեր Զորի ողբերգությունը» կանխագուշակում է հեղինակը՝ ընթերցողին նախապատրաստելով եռապատումի երրորդ գրքում ծավալվելիք 1915-ի Մեծ եղեռնի առավել ողբերգական, առավել քստմնելի տեսարաններին։ 1988-ին դարձյալ նույն թեմայով լույս տեսավ հեղինակի «Սա իմ պարտքն է» ստեղծագործությունը։ 1985-ին լույս տեսավ գրող և հրապարակագիր Վրբան Ստամատով ի «Մակույկով դեպի Արարատ» (1985, հայերեն հրտ. 1988) գիրքը։ էսսեի ժանրով այս ստեղծագործության մեջ հեղինակը փորձում է պատմության միջոցով բացահայտել հայ ժողովրդի հարատևության ու կենսունակության զարմանալի խորհուրդը։ Վ. Ստամատովի գրքի բնույթը թելադրված է հայ ժողովրդին վիճակված պատմության դաժան ճակատագրով, հատկապես այն «անամոթ անպատկառությամբ», որով քողարկվում է հայոց ցեղասպանությունը։ Գրողը սոսկումով է նկարագրում ավելի քան 1,5 միլիոն հայու թյան, նաև արևմտահայ մտավորականության բնաջնջումը և, վերջապես, այս անմարդկային գազանությունների ականատեսի՝ հանճարեղ Կոմիտասի վախճանը Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներից մեկում. «Դա էլ Կոմիտասի երկրորդ սպանությունն էր»։ Ստամատովը «Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» գրքի հեղինակ Պետեր Լ ա ն գ ի նման ցավում է, որ «Հայկական Նյուրնբերգ տեղի չունեցավ». «Ոչ, կարծում եմ, որ լռելն ամոթ կլիներ, որովհետև կան հանցանքներ, որոնց համար ներումն լինել չի կարող, ոչ էլ հանցանքը մեղմացնելու հանգամանքներ։ Եղեռնը չի կարելի բացատրել հանցագործ ղեկավարների հանցագործ գաղափարներով, Եթե անգամ այդ գաղափարները մեծամասնության սեփականությունը չեն դարձել։ Մարդկության հանդեպ նման հանցագործությունները պետք է դատապարտվեն և պատժվեն անհապաղ, անվերապահորեն, արմատապես»։

Կ. 6ինգոզյան

Լեհական գրականություն։ Սկսած XIX դ. վերջից լեհ. գրականության մեջ հայի ավանդական կերպարին զուգահեռ ի հայտ է գալիս եղեռնից մազապուրծ հայի կերպարը։ Այդ թեմայով ստեղծագործությունների առաջնեկը 1900-ին հրատարակված «Սուրիավանսա» պատմվածքն է, որի լեհ անհայտ հեղինակը հանդես է եկել Էվվելի-Բեյ կեղծանունով։ Պատկերելով արևմտյան Հայաստանում 1894-95-ի իրադարձությունները՝ գրողը չի թաքցրել իր համակրանքը հայերի՝ «Մեծ Հայդուկի, արյան ծովի մեջ խեղդվող սերունդների» հանդեպ, որոնց նյութ, ու հոգևոր հինավուրց գանձերը նույնպես մոխրացնում էին թուրքերը։

Մեծ եղեռնից մեկ տարի անց (1916) հրապարակվում է լեհ անվանի մոդեռնիստ բանաստեղծ, արձակագիր ու դրամատուրգ Տադեուշ Մ ի ց ի ն ս կ ու (1873-1918) «Անահիտի սերը» պատմվածքը։ Վերջինիս սյուժեն թեև լեհահայ սպա Նազարյանի (Նագարովիչի) և վանեցի Անահիտի սիրո պատմությունն է, սակայն ակներև է, որ գրողը նպատակ է հետապնդել լեհ ընթերցողին ծանոթացնել 1914-ի պատերազմի օրերին կրկին յաթաղանի տակ հայտնված, գերության և գաղթի ճամփան բռնած հայության օրհասական վիճակին, որին հասու էր եղել Թուրքիայում ճանապարհորդելիս։

Արձակագիր Զոֆիա Ն ա լ կ ո վ սկան (1885-1954) իր «Խոուքաս» պատմվածքում (1926), դատապարտելով ամեն կարգի բռնություններն ու պատերազմները, Շվեյցարիայում հանգըրվանած տիկին Հովսեփյանի ու պարոն Պերինյանի բերանով աշխարհին պատմում է եղեռնի մասին, որը հայ ժողովրդին հայրենի երկրից տեղահանելու ու բնաջնջելու ամենաանմարդկային ակտն էր օսմ. Թուրքիայի հալածանքների շղթայում։

Սակայն գրակ-յան մեջ ի հայտ են գալիս նաև այնպիսի գործեր, որոնցում տեղ են գտնում աշխարհի անտարբերությունից օգտվող թուրքերի սարքովի ու կեղծած փաստերը։ Այդպիսին է, օրինակ. Մեծ եղեռնից քսան տարի անց՝ 1934ին գրված նույն այղ իրադարձություններն արտացոլող «Եղբայրներ» պատմվածքը, որի հեղինակն է գրող Վլաղիսլավ Յան Գ ր ա բ ս կ ի ն (1901-70)։ Նույնատիպ, բայց այս անգամ արդեն կովկասյան թաթարների՝ ադրբեջանցիների կեղծած «փաստեր» է օգտագործել արձակագիր ու դրամատուրգ Ստեֆան ժերոմսկին (1864-1925) «Գարնանամուտ» վեպում (1925)։

Վերջին տասնամյակներում ինչպես լեհ գեղարվեստական գրակ-յան, այնպես էլ հրապարակախոսության մեջ տարբեր առիթներով միայն ու միայն պաշտպանվում է հայկական հարցը, քանզի լեհ մտավորականության նույնիսկ փոքրագույն մասն անգամ այլևս հավատ չի ընծայում թուրք կեղծարարների ներկայացրած փաստերին։ Դրական այղ երևույթին հատկապես նպաստել է լեհ արևելագետ ու հրապարակախոս Բոգղան Գեմբարսկու (1905-76)՝ աշխարհում մեծ աղմուկ հանած և արձագանք գտած «Նամակ թուրք վաղեմի ծանոթիս» (1961, հայերեն հրտ. 1962) ընդարձակ հոդվածը, որտեղ հեղինակը ծանոթացնում է մարդկության պատմության մեջ կատարված ամենասարսափելի այդ հանցագործությանը, որը