Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/255

Այս էջը սրբագրված չէ

«մի ամբողջ ժողովրդի՝ աշխարհում առաջին անգամ ծրագրված և գիտական հիմքի վրա կառուցված ֆիզիկական ոչնչացում էր՝ տոտալ եղեռն, որր համեմատության եզր անգամ չուներ մի ինչ-որ Աբդուլ Համիդի հայկական ջարդերի թվաբանական համեստ արդյունքների՝ րնդամենր 300 հագար զոհերի հետ»։ Գեմբարսկին իր ու լեհ ժողովրդի, աշխարհի ազնիվ մարդկանց անունից դատապարտում է թուրք ժողովրդին այն բանի համար, որ նա, աոաջինը աշխարհում փշրելով բարոյականության պարտադիր կանոնները, կանգնեց ամենագագրելի ուղու վրա, և զարմանք հայտնում, որ այդպիսի չլսված ազգովի հանցանքից հետո այդ ժողովուրդը կարողացել ե կարողանում է հանգիստ ապրել, այնինչ պետք է լինել սեփական հասարակության մեղադրողի ու դատավորի դերում, ինքնամաքրվել՝ հանուն իր ազգի շահերի, տեղ գտնելու համար քաղաքակիրթ ազգերի շարքում։

Բ Բարսեղյան

Սերբական գրականություն։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Թուրքիայում, մասնավորապես Կ. Պոլսում իրագործված հայերի ցեղասպանության թեման արտացոլվել է նաև սերբական գրակ-յան մեջ՝ ակնարկներում և հուշագրություններում։ Օսմ. կառավարության հայաջինջ քաղաքականությունը մայրաքաղաքում հիշատակվում է Կ. Պոլսում սերբական նախկին դեսպանորդ Չեդոմիր Մ ի յ ա տ ո վ ի չ ի «Կոստանդնուպոլսի պատկերներ» (1901) գրքում և Չեռնոգորիայի վոյեվոդ Գավրո Վ ո ւ կ ո վ իչ ի «Հուշագրություններում»։ Եղեռնի թեման սերբ հասարակայնությանր հայտնի է դարձել նաև շնորհիվ այլ լեզուներից արված թարգմանությունների։ ժամանակակից հարավսլավական գրակ. մեջ լայն տարածում ունի Բորիսլավ Պ ե կ ի չ ի «Խիկար Գյուլբեկյանի բարձրացումն ու անկումը» (1967) վեպը, որի հերոսը էրգրումից գաղթած հայի որդի է։ Թուրքիայում կատարված ողբերգական իրադարձություններն արտացոլող էջեր կան նաև Միխայիլ Լ ա լ ի չ ի «Ջատագովներ» (1976) վեպում։

U. ՀովակիմյաՕ

Իսպանական գրականություն։ Հայերի ցեղասպանության թեման արտացոլվել է Խոսե Անտոնիո Գուրիարանի «Ռումբը» (1982) վավերագրական վեպում։ Հեղինակը, պատահաբար վիրավորվելով Մադրիդում հայ ահաբեկիչների պայթեցրած ռումբից, կիսել է իր մտորումները, տագնապները և հույսերը։ Նա, իր համար «հայտնաբերելով» հին պատմություն ունեցող քաղաքակիրթ մի ժողովուրդ, որը հազարամյակների ընթացքում ապրել է հայկական բարձրավանդակում, ապա սփռվել աշխարհով մեկ՝ իր կամքին հակառակ, ուսումնասիրում և քննում է հայ ժողովրդի անցած պատմական ուղին։ Նրան առանձնապես հուզել են հայկական ջարդերը, մասնավորապես՝ 1915-ի Մեծ Եղեռնը։ Պատմությունը ասես անտեսել է մարդկության դեմ կատարվող ոճրագործությունը։ Եվ անուշադրության մատնված համաշխարհային իասարակայնության կողմից՝ հայերը որոշել են դիմել ահաբեկչության՝ հայկական հարցի նկատմամբ ուշադրություն գրավելու և ցեղասպանությունը ճանաչել տալու համար։ Թուրքերը մինչև օրս թաքցնում և ժխտում են հայերի հետ կապված իրողություններն ու փաստերը. այդպիսի տպավորություն ստեղծվեց, երբ թուրք, դեսպանությունը հրաժարվեց հայերին վերաբերող որևէ նյութ տրամադրել հեղինակին։ ժխտելով ուժային ճնշումը որպես հարցի լուծման ուղի՝ Գուրիարանը համակրում է հայ ժողովրդին, դառնում նրա կենսական հարցի՝ ցեղասպանության ճանաչման պահանջատերերից։ Մադրիդում Թուրքիայի դեսպանը պաշտոն, բողոք է հայտնել այդ գրքի դեմ, որը լայն ճանաչում գտավ, վերահրատարակվեց իսպ., թարգմանվեց ֆրանս. և անգլ.։

Հ. Սիմոնյան, U. Արամյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՅԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ հայկական հարցի և հայերի ցեղասպանության բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։ Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ Ոուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական ու մերձավորարլ. երկրների գիտնականները։ Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրք, պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել Թուրքիայի ղեկավար շըրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։ Ստեղծված գրակ-ը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ. այնպես էլ այն խնդիրներով (գիտ. կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները։ Հետաքրքրությունը խնդրի նկատմամբ չի թուլանում. ընդհակառակը, շատ երկրներում ստեղծվող պատմական գրակ-ը վկայում է, որ հայկական հարցը և հայերի ցեղասպանության խնդիրը մնում են միջազգային պատմագրության, հետևաբար և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Հայկական պատմագրություն։ Հայ ժողովրդի գոյապահպանության, ազգային համախմբման, իր երկրին տեր դառնալու, իր պետականությունը վերականգնելու համար հայ ժողովրդի արդարացի պայքարի հետեվանք էր Հայկական հարցը։ XIX դ. 70ական թթ-ից հայ հասարակական մտքի և պատմագիտության շատ ակնառու ներկայացուցիչների հետաքրքրել են հայկական հարցի արծարծումները և հայ ժողովըրդի ագգ-ազատսյգր. շարժումների հետ կապված ամենաբազմազան խրնդիրները, արևմտահայության նկատմամբ Թուրքիայում կիրառված ջարդերի քաղաքականությունը։ Ստեղծվել են ծավալուն գրակ., հարուստ փաստական տվյալների հիման վրա գրված մեծ թվով մենագրություններ, որոնցում իրադարձությունները մեկնաբանել են տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և այլ տե