Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/264

Այս էջը սրբագրված չէ

վանագիտական անամոթ առքուվաճառքի առարկա» (էջ 150)։ Արխիվային փաստաթղթերի հիման վրա մենագրությունում բացահայտվում է գերմ. դիվանագիտության փարիսեցիությունը. ցույց տրվում գերմ. կառավարության՝ որպես Թուրքիայի գործակցի ու հովանավորի իսկական դերը արևմտահայերի բնաջնջման արյունոտ ծրագրի իրականացման մեջ։

Թուրքիայի ազգային քաղաքականությունն ու հայկական հարցի նկատմամբ տերությունների դիրքորոշումն են քըննարկված Ն. Ն. Կրավչենկոյի «XIX դ. վերջի և XX ղ. սկզբի միջազգային հարաբերությունների պատմության ակնարկներ։ 1878 թ. Բեռլինի կոնգրեսն ու Եռյակ դաշինքը» (1925), Ս. Սկագկինի «Ավստրո-ռուս-գերմանական դաշինքի վերջը։ 1878 1884» (հ. 1, 1928), Գ. Լ. Բ Ո ն դ Ш ր ե վ ս կ ու «Բաղդադի ճանապարհը և գերմանական իմպերիալիզմի թափանցումը Մերձավոր Արևելք (1888-1903)», (1955), Ա. Ս. Ա ի լ ի ն ի «Գերմանիայի էքսպանսիան Մերձավոր Արևելքում XIX դարի վերջին» (1971). «Արևելյան հարցում Բիսմարկի 1870-1890-ական թվականների քաղաքականության պատմությունից» (1976), Վ. Մ. Խվոստովի, Ա. Դ. ԺԵլտյակովի և այլ պատմաբանների աշխատություններում։ Ռուս, ժամանակակից պատմագրության մեջ ամբողջական խորությամբ ու համակողմանիությամբ իրենց արտացոլումը չեն գտել հայ ժողովրդի ողբերգական պատմության այնպիսի կարևոր էջեր, ինչպես երիտթուրքերի քաղաքականությունն ու արևմտյան Հայաստանի բաիենորոգումների (1880-90-ական թթ., 1912-14 թթ.) հարցերը, հայ կամավոր, շարժումը, հայերի մասնակցությունը առաջին Իամաշխ. պատերազմին Ռուսաստանի ու Անտանտի կողմում, 191516-ի ցեղասպանության հետևանքով հայ ժողովիղի հայրենիքի բռնագրավումը և այլն։ Իմպերիալիզմին և առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված առանձին երկերում միայն (Ե. Վ. Տառլե, Ե. Ֆ. Լ ու դ շ ու վ ե յ տ, Ա. Ա. Սիլին) խոսվում է հայ ժողովրդի ողբերգության մասին, սկզբունքորեն դատապարտվում 1915-16-ի ցեղասպանությունը։

Ն. Գ. Կ ո ր ս ու ն ի՝ առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի առանձին ռազմական գործողություններին նվիրված աշխատություններում («Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Սարիղամիշի օպերացիան 1914-1915 թթ ». 1937, «Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Էրզրումի օպերացիան 1915-1916 թթ.», 1938, և այլն), ինչպես նաև նրա «Առաջին համաշխարհային պատերազմը և Կովկասյան ռազմաճակատը» ընդհանրացնող գըրքում ուշագրավ նյութեր կան արևմտյան Հայաստանի ռազմավարական նշանակության, հայերի ռուս, կողմնորոշման մասին, քննարկվում են 1912-14-ին արևմտյան Հայաստանում բարենորոգումների արծարծման, հայկական հարցում Ռուսաստանի դերի, արևմտահայերի բոնի տեղահանությունների խնդիրները, լուսաբանվում Վանի 1915-ի դեպքերը, հայկական կամավոր, ջոկատների գործողությունները և այլն։

1915-16-ին հայերի ցեղասպանության, արևմտահայության դրության, սուլթան, կառավարության և երիտթուրքերի քաղաքականության հարցերի ամբողջությունը համեմատաբար լայնորեն է լուսաբանել Վ. Ա. Գ ու ր կ ո Կ ր յ ա ժ ի ն ը (1887-1931) «Մերձավոր Արևելքը և տերությունները» (1925), «Տերությունների պայքարը և ազգային-ազատագրական շարժման ծագումը Թուրքիայում» (1929) և այլ աշխատություններում։ Այղ հարցերին պատշաճ ուշադրություն է նվիրել նաև թուրքագետ Բ. Դանցիգը «Թուրքիա» (1949) գրքում, որտեղ ցույց է տալիս, որ XVI ղ. սկսած «հայերի դրությունը Թուրքիայում միշտ եղել է շատ ծանր» (էջ 28), և որ այն էլ ավելի է վատթարացել հատկապես XIX դ. 70ական թթ-ից։ Վերլուծելով Սան Ստեֆանոյի պայմանագիրն ու Բեռլինի կոնգրեսը՝ Դանցիգը մատնանշում է, որ, «խափանելով Սան Ստեֆանոյի պայմանագիրը, անգլիացիները հայերին թողեցին բախտի քմահաճույքին» (նույն տեղում. Էջ 29), և, օգտվելով դրանից, Աբդուլ Համիդ ll-ը որոշեց «վերջ տալ Ռուսաստանի հետ սահմանամերձ հայ բնակչությանը» (նույն տեղում)։ Հեղինակը դատապարտում է Թուրքիայում 1894-96-ին հայերի կո տորածները և մատնանշում այղ քաղաքականության քաջալերումը Գերմանիայի կողմից։ Քննարկելով երիտթուրքերի քաղաքականությունը՝ Դանցիգը նշում է, որ Թուրքիայում ազգային հարցի «լուծումը» նրանք տեսնում էին հպատակ ժողովուրդների ջարդերի և ֆիզ. ոչնչացման մեջ։

Հայկ. հարցի պատմության մի առանձին խնդիր է խորհրդա-թուրքական և հայ-թուրքական հարաբերությունների հարցը Թուրքիայում քեմալականների տիրապետության շրջանում։ Թուրքիայում հայ բնակչության մնացուկների (Կիլիկիայում) կանոնավոր ոչնչացմանն ուղղված քեմալական քաղաքականությունը, վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, այդ ժամանակաշրջանի խորհրդաթուրք. հարաբերությունները, քեմալականների գործարքը արևմտյան տերությունների հետ արդեն 1919-20-ին խորհրդային պատմագրության մեջ տարանշանակ և ոչ միշտ ճիշտ արտացոլում են ստացել։ խորհրդային թուրքագետների մի շարք աշխատությունների կողքին, որտեղ հիմնականում ճշմարիտ է բացահայտված քեմալականների սոց-դասակարգային էությունը, կան նաև աշխատություններ, որտեղ տրված է այդ հարցերի միակողմանի և սխալ լուսաբանումը։ Հեղինակների դիրքորոշման վրա իր կնիքն է դրել դեռևս 1920ական թթ. տարածում գտած քեմալ շարժման «հեղափոխականության» գերագնահատումը, նրա դասակարգային Էության թյուրըմբռնումը, որը հետագայում Թուրքիային կողմնորոշեց դեպի արևմտյան։ Այղ ազգայնական շարժման նման գնահատականը իր արտահայտությունն է գտել նաև Հայաստանի նկատմամբ քեմալական Թուրքիայի քաղաքականության լուսաբանման գործում։ Ա. Ֆ. Մ ի լ լ ե ր ը իր «Թուրքիայի համառոտ պատմություն» (1948), «Թուրքիայի նորագույն պատմության ակնարկներ» (1948) և այլ աշխատություններում քեմալականներին համարում է ճնշված ժողովուրդների ազատագըրման կողմնակիցներ՝ չբացահայտելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ քեմալականների քաղաքականության հետադիմական էու