Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/27

Այս էջը սրբագրված չէ

ով, որդու՝ Վ. Ահարոնյանի խմբագրությամբ։ Ա-ի գործերը («Ազատության ճանապարհին» 1926, և այլն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազգազաաագր. պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն։ 1934-ին Սարսելում, հրապարակային ելույթի ժամանակ Ա. կաթվածահար է եղել և 14 տարի տառապելուց հետո մահացել։

Երկեր ԵԼԺ, հ. 1-10, Բոստոն, 1946-51։

Գրականություն

Լ ա զ յ ա ն Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949, էջ 178-206.

Ե. Գասպարյան

ԱՀԱՐՌՆՅԱՆ Գերսամ ՓանՈԱի (1916-1981) , հասարակական-քաղաքական գործիչ, գրող (Լիբանան)։ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից. այդ կուսակցության պաշտոնաթերթ «Զարթոնքի» խմբագիր (1948-81)։ Իր ստեղծագործություններում արծարծել է հայկական հարցի ծագման, էության, հայ ազատագրական պայքարի, ցեղասպանության դրդապատճառների խնդիրները։ Ա. գտնում էր, որ չպետք Է թույլ տալ հայկական հարցի մոռացումը կամ անտեսումը, որ արդի պայմաններում այդ հարցի բանական լուծումը Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական տարածքների գեթ մի մասի ազատագրումն ու կցումն է գոյություն ունեցող հայկական պետությանը (Ա-ի կենդանության օրոք՝ հայկական ԽԱՀ-ին)։ Ա. առաջարկում Էր ստեղծել Հայ դատի հետապնդման կենտրոնական մարմին, ի նպաստ Հայ դատի նախապատրաստել միջազգային հասարակական կարծիք և հայկական տարածքների հարցը դարձնել ՄԱԿ-ի քննարկման առարկա։ Արաբ, գրել է «Հայկական հարցը արաբ հասարակական կարծիքի առաջ» (1965) աշխատությունը։ Խմբագրել և հրատարակել Է «Հուշամատյան Մեծ եղեռնի. 1915-1965» ժող. (1965)։

երկ Մեծ երազի Տամբուն վրա, Բեյրութ, 1964 Խոհեր Հիսնամյակի ավարտին. 1915-1965, Բեյրութ, 1966։

U Հովհաննիսյան

ԱՀՄԵԴ ՌԵՖԻՔ (Ալթընայ) (Ahmed Refik) (Altinay) (1880-1937), թուրք պատմաբան և գրող։ 1890-ական թթ. վերջից եղել Է զինվոր, ծառայության մեջ։ Առաջին աշխարհամարտի (19141918) սկզբին ծառայել Է հետախուզությունում և հակահետախուզությունում, անմիջականորեն մասնակցել հայերին անվանարկող, շինծու փաստաթղթերի ստեղծմանը։ 1915-ին որոշ ժամանակ ղեկավարել է Էսքիշեհիրի հայերի տեղահանության հանձնաժողովը։ Պատերազմի վերջին գլխավորել է արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կատարված բռնությունների (որոնք, թուրք, կառավարության պնդմամբ, իբր կատարել են հայերը) փաստերը տեղում ուսումնասիրելու նպատակով կազմված օտարերկրյա լրագրողների պատվիրակությունը։ Իր տպավորությունները շարադրել է «Երկու կոմիտե, երկու հանցագործություն» (1919) գրքում։ Չնայած որոշ հարցերի նկատմամբ աչառու վերաբերմունքին (մասնավորապես հայ ժողովրդի ողբերգության մեջ անհիմն մեղադրել է ՀՀԴ-ին),այդ գիրքը թուրք, իրականության մեջ առաջին գործն է, որտեղ հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը լուսաբանված են առարկայական և մանրամասն։

Մ. Բոջոլյան

ԱՀՄԵԴ ՌԻԶԱ (Ahmed Riza) (18591930), թուրք քաղաքական գործիչ։ Երիտթուրքերի գաղափարախոս և առաջնորդ։ 1889-ից ապրել է Փարիզում։ Հրատարակել է «Շուրա-ի ումմեթ» թերթը։ Սուլթան Աբդուլ Համիդ ||-ին ուղղած նամակներում փորձել է նրան համոզել՝ փոխել քաղաքականությունը և վերականգնել 1876-ի սահմանադրությունը։ Ի տարբերություն բարեվտխումների մյոպ կողմնակիցների, դեմ էր սուլթանին բռնի ուժով տապալելուն, կառավարող դինաստիայի գոյությունը համարել է կարգ ու կանոնի պարտադիր պայման։ Իր հոդվածներում պահանջել է բարեփոխումներ Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների համար, պաշտպանել «խաղաղ էվոլյուցիայի» գաղափարը։ Հանդես է եկել հայերի կոտորածների դեմ՝ միաժամանակ մերժելով արևմտահայերին հատուկ կարգավիճակ տալու պահանջները։ 1908-ի սահմանադրության հռչակումից հետո՝ մեջլիսի նախագահ, առաջին աշխարհամարտի (1914-18) վերջին գլխավորել է սենատական հանձնաժողովը։ Պատերազմից հետո մեկնել է Փարիզ։ Թուրքիա է վերադարձել հանրապետության հռչակումից հետո։

Մ. Բոջոլյաս

ԱՂԱԲԱԹՅԱՆ Հովհաննես (ծ. 1948) պատմաբան, գրող (Հունաստան)։ Կրթությունը ստացել է Ֆրանսիայում։ Զբաղվում է թարգմանությամբ, հրապարակում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող տեքստեր։ Գրել է «Հայաստան և Հայկական հարց» (1975, հուն.) աշխատությունը։

Ի. Խասիոտիս (Հունաստան)

ԱՂԱՅԱՆ Շատուր Պավելի (1912-1982) , պատմաբան։ ՀՀ ԳԱ ակադեմիկոս։ Ա-ի աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուս. հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգ-ազատագր. շարժման պատմությունը XIX դ. 70-ական թթ-ից մինչև 1920- ը, առանձին գլուխներ նվիրված են 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգ-ազատագր. պայքարի վերելքին, 1915-ի հայերի ցեղասպանությանը, 1919-21-ի Կիլիկիայի դեպքերին, ժող. հերոս Անդրանիկի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատություն մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920- ին հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին Սարդարապատի. Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրք. հարցերն Ա. արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թթ կեսը իշխող տեսակետի, բացասական