Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/28

Այս էջը սրբագրված չէ

գնահատական է տվել 1920-ի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918- ին հայկական պետականության՝ հանձինս Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։

ԱՂԲԱԼՅԱՆ Նիկոլ Պողոսի (1875, Թիֆլիս1947, Բեյրութ), հասարակականքաղաքական գործիչ, գրականագետ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսանել է Մոսկվայի, Լոգանի, Սորբոնի (Փարիզ) համալսարաններում։ Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում, Թիֆլիսում։ 1909-ին մեկնել Է

Ն. Աղբալյան

Պարսկաստան, եղել Է ազգային վարժարանի տնօրեն։ 1913-ին Թիֆլիսում հրատարակել է «Նոր հոսանք» հանդեսը, խմբագրել (Ա. Ջամալյանի հետ) «Հորիզոն» թերթը։ 1914-ին, առաջին համաշխարհային պատերազմի սկզբից, դարձել է ազգային բյուրոյի և կամավոր, գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1917-ի Փետր. հեղափոխության օրերին և հետո հայտնել է այն կարծիքը, որ հայերը պետք է ապավինեն միայն իրենց սեփական ուժերին և ավելորդ հույսեր չկապեն Ոուսաստանի հետ։ 1918-ին. Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, ընտըրվել է խորհրդարանի անդամ, 1919-ին նշանակվել լուսավորության նախարար։ 1920-ի մայիսյան ապստամբության օրերին խորհրդարանում մերկացրել է Հայաստանի դեմ նյութվող բոլշևիկյան դավերը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1921-ի փետր. Ց-ին բանտարկվել է. ազատվել է Փետր. հակախորհրդ. ապստամբության օրերին։ 1921-ի ապրիլին տարագրվել է Պարսկաստան, այնտեղից՝ Եգիպտոս (1923)։ 1930-ից մինչև մահը ապրել է Բեյրութում, եղել է Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը։ Նշանակալից է Ա-ի «Պատմութիւն Հայոց գրականության» (1947) ուսումնասիրությունը։

Գրականություն

Լ ա զ յ ա ն Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949, էջ 265-294։

Ե. Գասպարյան

ԱՂԲԱԿ, Ա լ բ ա կ, գավառակ արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Հաքյարի (Հաքքարի) գավառում։ Ընդգրկել է Մեծ Զաբ (Զավ) գետի վերին հոսանքի շրջանը՝ Ձուխ և Զագրոս լ-շդթաների միջև։ Համապատասխանում Է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ և Կորճայք նահանգի Փոքր Աղբակ գավառներին։ Կենտրոնը՝ Բաշկալե (Ադամակերտ) ավանը։

Ա. պահպանել էր նախնական անվանումը։ Գավառի Օսի գ-ի մոտ գտնվող Մ.Խաչ վանքում գտնվել է Արծրունիների տոհմ, դամբարանը։ Ուշ միջնադարում գրեթե լիովին հայաբնակ Ա-ի լեռն, մասերում հաստատվել են քրդ. ցեղեր։ XVI դ. Ա. զավթել են օսմ. թուրքերը։ Գավառում էթնիկ, լուրջ փոփոխություններ են առաջացրել նաև XVI-XVII դդ. թուրք-պարսկ. պատերազմները։ Այնուհանդերձ, XIX դ. 80ական թթ. Ա-ի մոտ 10 հազար հայերը կազմում էին բնակչության 50 %-ը, կային նաև քրդեր, ասորիներ։ Գավառակի հվում, մասամբ՝ արլ-ում հաստատված քրդերն աստիճանաբար զավթել են հայկական և ասոր. բազմաթիվ գյուղեր, որտեղ XX դ. սկզբին դեռևս պահպանվել էին եկեղեցիների ավերակներ, քրիստոնեական գերեզմանոցների մնացորդներ, բնակավայերի մի մասի պատմական անվանումները (Ալբես, Ամպիկ, Արամիան, Բաբլաշեն, Բառնավազ, Գյուլիկ (Գյուղիկ), Դուավան, Զիրանիս, Թաղիկ, Խանասոր (Խանաձոր), Խանջուլիս, Խաշանիս (Խաշնոց), Խաչասոր (Խաչաձոր), Մանկադեմ, Պարանիս, Պլթանիս, Սևիկ, Սինավա, Սորախաչ (Ձորախաչ), Սորավան (Ձորավան), Տիրանիս. Փրկանիս և այլն)։

1895-96-ի հայկական կոտորածները հսկայական կորուստներ են պատճառել տեղի հայերին, ավերվել են նրանց գյուղերը, ավելի քան 1000 ընտանիք գաղթել է, որոնց փոխարեն թուրք, կառավարությունն Ա-ում տեղավորել է Իրանից վերաբնակված զգալի թվով քրդերի։ Պարբերական կոտորածների և գաղթի հետևանքով Ա-ի հայերի թիվը XX դ. սկզբին զգալիորեն նվազել է (7 հազար հայերը կազմել են գավառակի բնակչության մոտ 25-30 %-ը)։ Ա-ի 144 գյուղերից ամբողջովին կամ մասամբ հայաբնակ էին Ալալան (Ս. Հակոբ), Ալաս, Ակնիս, Ամպիկ (Անբիկ), Աշկիթան (Աշկերտ ներքին), Առակ, Ասպստան, Ավզան, Ատես, Արջի, Բաբլասան, Բազ, Բաշկալե, Բարս, Բժնկերտ (Մժնկերտ), Գայլագոմ (Քելագոմ), Երնկանի, Զարգավկ, Թաղիկ (Մրիբա), Լաշկոտ, Խառատուն, Կարաբուլի, Հերեսան, Հոզի (Խուզի), Մալգավա, Նաթրուկ, Չուխ, Պատկան, Ոալիմ, Ռասուլանց, Ռըկան, Սորադիր (Ձորադիր), Սորան, Վանքի գյուղ, Դհեր, Ս. Բարդուղիմեոս, Փիս (Փաստի) բնակավայրերը, որոնք կենտրոնացած էին հիմնականում գավառակի հյուսիս-ում՝ Բաշկալեի և Ս. Բարդուղիմեոս վանքի շրջակայքում։ 19141915-ին թուրք բարբարոսները բնաջնջել են Ա-ի հայերի մեծ մասին, որոշ տվյալներով, փրկվել և արևելյան Հայաստանում ապաստանել է ընդհամենը 1892 մարդ։

Գրականություն

Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, հ. 2, ԿՊ, 1885։ U-Դ ո, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915թվականներին, ե., 1917։

Գ. Բադալյան

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ, Ս և րոբ Փաշա (Վարդանյան Սերոբ) (1864, գ. Սոխորդ (Խլաթի գավառում)-189Ց, գ. Գելիեգուզան (Սասանում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից՝ 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել Կ. Պոլսում, Ոումինիայում։ 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ. կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը։ 1897-ին կռվել է Թեղուտում և