Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/284

Այս էջը սրբագրված չէ

ներ թուրք, իշխանությունների գործադրած բռնությունների և ջարդերի վերաբերյալ։ Թերթի շնորհիվ միջազգային հասարակայնությունն առաջին անգամ տեղեկացել է 1890-ի Կարինի և Կ. Պոլսի ցույցերի, 1894-ի Սասունի, 1895-ի Զեյթունի ու 1896-ի Վանի ապստամբությունների և, ընդհանուր առմամբ, հայ հայդուկային շարժման մասին։

Թերթը քարոզել է սոցիալիստ, գաղափարներ՝ նպաստելով սոց-դեմոկրատ. և բանվոր, շարժմանը, քննադատել ռուս, ինքնակալության արտաքին և ներքին քաղաքականությունը։ Գործունեության երկրորդ շրջանում (19351940) թերթի հիմնական հարցը մնացել է նորից հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին՝ համախմբվել խորհրդային Հայաստանի շուրջը։

Ռ. Խոլրշուդյան

ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն։

ՀՈՀԵՆԼՈԵ (Hohenlohe) Խլոդվիգ, իշխան Շիլինգսֆյուրստ (1819-1901), գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 1878-ի Բեռլինի վեհաժողովում՝ Գերմանիայի լիազոր ներկայացուցիչ։ 1884-1900-ին՝ ոայխսկանցլեր և Պրուսիայի նախարար-նախագահ։ Հ-ի գլխավորած կառավարության քաղաքականության նպատակն էր նախապատրաստվել գաղութային նվաճումների և աշխարհի վերաբաժանման համար պատերազմի։ Արտաքին քաղաքականությունն ակնհայտորեն թուրքամետ էր և հակահայկական։ Գտնում էր. որ Գերմանիան չպետք է վատացնի հարաբերությունները Թուրքիայի հետ «Ինչ-ոը հայկական անկարգությունների» պատճառով։

U. Ստեփանյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱշՈԼՈ Գարեգինի (1887, Շուշի1972, Երևան), պատմաբան. պետական գործիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Ավարտել է ծննդավայրի ռեալական ուսումնարանը, ապա՝ Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ ՌՍԴԲԿ անդամ 1906-ից։ Վերադառնալով հայրենիք՝ ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժմանը (էջմիածին, Շուշի, Բաքու)։ 1918-19-ին Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ. Հայկական գործերի կոմիսարիատում հրատարակչական բաժնի վարիչ։ Մասնակցել է Ռուսաստանում հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու աշխատանքներին։ 1920-ին Լեգրանի առաքելության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցություններին։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ Հայաստանի 1-ին խորհըրդ. կառավարության աոաջին լուսժողկոմը։ 1921-27-ին՝ ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ Հետագա տարիներին կատարել է գիտական աշխատանք (Մոսկվա, Երևան)։ 1937-ին բռնադատվել է, 1943-ին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել 1 1954-ին։ հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագրական մտքի, XIX դ. հայ հաս-քաղաքական հոսանքների, հայ-ռուս. հարաբերությունների պատմությանը։ «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ. 1-2, 1957-59), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ. 1-2, 1955-56) հիմնարար աշխատություններում, տալով հայ ագատագրական մտքի զարգացման պատմությունը, հանգել է այն եզրակացության. որ հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման գաղափարը իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանումից (V դ.) մինչև XIX դ. 2-րդ կեսը։ 1960-ական թթ. վերջին հրատարակել է մի շարք հոդվածներ («Արևելահայերի մասնակցությանը Ռուսաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումներին (1860- 1870-ական թթ.)» (1968). «80-ական թվականների առաջին կեսի աըևելահայ ազգային նարոդնիկական խմբակները» (1968), «Հնչակյանների կազմավորման գաղափարական արմատները» (1968), «Արևելահայ լիբերալիզմի և նարոդնիկության ներհակությունները իննսունական թվականների սկըզբներին» (1969)), որոնք «Ուրվագծեր XIX դ. երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմության» չհրատարակված աշխատության առանձին մասերն են։ Նրանցում քննարկված են հայ քաղաքական կուսակցությունների կազմավորման, նրանց ծագման, գաղափարախոսության և գործելակերպի բարդ հարցերը։ Հ., հաստատելով հայ երիտասարդության վրա ռուս. հեղափոխական նարոդնիկության ազդեցության մասին դրույթը, միաժամանակ նշել է. որ ժողովուրդների ազգամիջյան համերաշխության գաղափարները ռուս նարոդնիկները չեն ընկալել այն հետևողականությամբ, որը հատուկ էր նրանց նախորդներին՝ 1860-ական թթ. հեղափոխական դեմոկրատներին։ Ազգային հարցին նարոդնիկների ոչ ճիշտ մոտեցումը արտահայտվել է նաև նրանում, որ նրանք ազգային հարցը ծրագրային չեն համարել։ Բազմազգ Ռուսաստանում ազգային հարցի նշանակությունը չըմբռնելը, ինչպես նշել է Հ., հող է ստեղծել ազգային նարոդնիկական կազմակերպությունների առաջացման, որոնք առաջին գիծ են մղել իրենց ազգի ազատագրումը։ Հենց ազգային նարոդնիկական կազմակերպություններից սեիվածներն էլ վճռական դեր խաղացին հայ քաղաքական կուսակցություններից առավել ազդեցիկի՝ դաշնակցության և նրա ծրագրի ստեղծման համար։

Գրականություն

Խուդավերդյանկ., Սշուո Հովհաննիսյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ), ՊԲՀ, 1987, N3։

Կ. Խուդավերդյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Հովհաննեսի (ծ. 1930), պատմաբան, արևելագետ։ պատմական գիտությունների դ-ր։ հիմնական աշխատությունները նվիրված են Արաբ. Արևելքում ազգ-ազատագրական շարժումների, միջազգային հարաբերությունների և հայ-արաբ. պատմամշակութ. կապերի պատմությանը։ «Ազգային-ազատա գրական պայքարը Լիբանանում» (1967), «Անկախ Սիրիական Հանրապետության ստեղծումը» (1968, ռուս.), «Ազգային-ագատագրական շարժումը