Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/289

Այս էջը սրբագրված չէ

րությունը, փոխելով իր գործելակերպը, Օսմանյան կայսրության հույներին սկսեց խորհուրդ տալ՝ մերձենալ ոչ թուրք ժողովուրդների, հատկապես՝ հայերի հետ։ Հույն-հայկական մերձեցումը իր արտահայտությունն էր գտնում տարբեր խաղաղ միջոցառումների մեջ. հայ և հույն պատրիարքների համատեղ դիմումներ Բ. դռանը՝ երիտթուրքերի կողմից իրականացվող ձուլման քաղաքականության դեմ, պառլամենտի հայ և հույն պատգամավորների գործողությունների համաձայնեցում և այլն։ Սակայն հուն, և հայկական շրջանների այդպիսի համագործակցությունը սահմանափակվում էր սոսկ առօրյա հարցերով։ Ոչ հայ, ոչ էլ հույն գործիչները այդպես էլ չկարողացան կանխագուշակել գալիք ողբերգությունը։

Հույն-հայկական մերձեցումը ավելի գործնական դարձավ է. Վենիզելոսի կառավարման տարիներին։ Հավաստի անգլ. վկայություն կա այն մասին, որ 1913-ի աշնանը Հունաստանից Զեյթուն է առաքվել 7 հազար հրացան, ամենայն հավանականությամբ, սպասվող նոր հույն-թուրքական ընդհարումից առաջ այնտեղ ուշադրությունը շեղող ճակատ ստեղծելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ հույների 1913-14-ի հալածանքները, հայերի 1915-16-ի ցեղասպանությունը և Պոնտոսի հույների 1916-22-ի բնաջնջումը թուրք. կառավարող շրջանների՝ կայսրության բռնի թուրքացման քաղաքականության անմիջական հետևանքն էին, այդուհանդերձ երկու ազգերի քաղաքական ղեկավարներին չհաջողվեց ընդհանուր ճակատ կազմել թուրք ջարդարարների դեմ։ Իհարկե, հայերի զանգվածային ոչնչացման ժամանակ անվանի հույն գործիչները մերթընդմերթ բողոքում էին (ինչպես, օրինակ հուն, միտրոպոլիտ Խրիսանթը) այդ վայրագությունների դեմ, իսկ հասարակ հույն ժողովուրդը ամեն կերպ թեթևացնում էր հալածական հայերի վիճակը։ Եղան նաև համատեղ զինված դիմադրության փորձեր (1915-ի նոյեմբ. պոնտական Գարահիսարում, հհւյնհայկական պարտիզանական խմբերի գործողությունները Սամսունի մերձակա լեռներում և այլն)։ Բայց հույն-հայկական քաղաքական համագործակցությունը շատ ավելի իրական դարձավ միայն 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից և Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո։ Այդ համագործակցությունը սկսվեց

1920-ի Մուդրուսի զինադադարից անմիջապես հետո, Հունաստանի պրեմիեր մինիստր է. Վենիզելոսի նախաձեռնությամբ, որը հետևողականորեն ձգտում էր երկու ժողովուրդների տևական մերձեցման։ Երեք տարվա ընթացքում կատարվեցին բազմաթիվ համատեղ քայլեր, հազարավոր որբերի ու փախստականների տեղավորման համատեղ գործողություններ, Պոնտոսում հայ-հուն. ֆեդերացիա ստեղծելու համաձայնագրերի ստորագրում.1918 ին՝ Անդրկովկասում, 1921-22-ին Հոնիայում և Կիլիկիայում համատեղ ռազմական ջանքերի նախապատրաստում, փոխաջակցություն դիվանագիտական ասպարեզում, հայկական դիվանագիտական ներկայացուցչության բացում Աթենքում (1919) և այլն։ Այս մերձեցումը նույնպես տարբեր պատճառներով սպասված արդյունքը չտվեց։ Երկու ժողովուրդներն էլ բազմաթիվ օբյեկտիվ դժվարություններ էին զգում գրեթե բոլոր, հատկապես ռազմական բնագավառում, մանավանդ, երբ նրանց լքեցին երբեմնի դաշնակիցները (Անտանտը)։ Կային նաև սուբյեկտիվ պատճառներ, ինչպես անփորձությունն ու պարզապես քաղաքական անհեռատեսությունը առանձին քաղաքական գործիչների, որոնք այդպես էլ չկարողացան ստեղծել հույն-հայկական համագործակցության ամուր հիմքեր։ է. Վենիզելոսի և Ա. Ահարոնյանի 1920ի Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը, որով ճանաչվում էին և հայերի, և հույների ազատագրական նկրտումները, հայտնի պատճառներով կրում էր խորհրդանշական բնույթ, պայմանագիրը այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Ապարդյուն անցան նաև

1919—22-ի հույն-թուրքական պատերազմում պարտված Հունաստանի ջանքերը 1922-23-ի Լոզանի կոնֆերանսում՝ Թուրքիայում մնացած հայերի համար որոշ արտոնություններ («Հայկական ազգային օջախի» ստեղծում և այլն) ապահովելու ուղղությամբ։ Շատ ավելի շոշափելի եղավ Հունաստանի և հույն ժողովրդի ներդրումը Փոքր Ասիայում հուն, զորքերի պարտությունից հետո Թրակիայից և Զմյուռնիայից փախած տասնյակ հազարավոր հայերին ապաստան տալու և տեղավորելու գործում։ Այդ իրադարձություններից հետո Հունաստանի հայկական համայնքը աճեց և սկսեց նշանակալի դեր խաղալ երկրի տնտեսական և մշակութային կյանքում։

Գրականություն

Adoss/des A., Armdniens et JeunesTurcs Les massacres de CHicie, P., 1910; H a s s i о I i s K, The Greeks and the Armenian Massacres, 1890-1896, Neo-Heiiemka, 4(Austin, Texas), 1981, p 69-109; Shared Illusions. Greek-Armeman Co-Operation in Asia Minor and the Caucasus, 19171922. in։ Greece and the Great Britain During World War i, Satonica, 1985, p. 139-192; The Armenian Genocide and the Greeks (1915-1923)։ Response and Records, 1990; Housepian M„ Smyrna, 1922 The Destrudion of a City. Kent (Ohio), 1988

Ի. Խասիոտիս (Հունաստան)

«ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ. 19151965», Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 50-ամյակի առթիվ Բեյրութի «Զարթոնք» թերթի (ռամկավար .ազատական կուսակցության օրգան) 1965-ին հրատարակած Ժողովածուն։ Բաղկացած է հետևյալ բաժիններից. «Պատմական», «Ջարդերը շրջան առ շրջան», «Հուշագրական», «Գրական», «Գոյամարտ», «Հայոց հողային դատը», «Վկայություններ… Ուրացումներ» և այլն, որոնք ամփոփում Են փաստաթղթեր, ինչպես նաև ավելի վաղ հրապարակված կամ տվյալ հրատարակության համար