Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/29

Այս էջը սրբագրված չէ

Սոխորդում։ 1898-ի հոկտ. 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը, ուստի ապաստանել Է Սասանում։ Ա. Սի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով։ 1898-ի նոյեմբ. թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորելս. Ս-ին, սակայն, մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված, նա դիմադրել է թուրքերին։ Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը՝ Սոսեն (տես Սոսե Մայրիկ), սպանվել են որդին և երկու եղբայրները։ Ա. Ս-ի գլուխը թաղված Է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզան գյուղում։ Ա. Ս-ի սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել։

Գրականություն

Սերոբ Վարդանյան Աղբյուր, գրեց՝ Ա Ա, ժնև 1907։

Ա. Ներսիսյան

ԱՂԹԱՄԱՐԻ ԿՌԻՎ 1904, զինված բախում. տեղի Է ունեցել օգոստոսին հայ ֆիդայիների (Անդրանիկի գլխավորությամբ) և թուրք, կանոնավոր զորքերի միջև։ Աասունի ապստամբությունից (1904) և Մշո դաշտում մղած մի շարք կռիվներից հետո ֆիդայիները անցել են Վասպուրական, հասել Աղթամար կղզի։ Կայացել Է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀԴ կուսակցության Վասպուրականի պատասխանատու ներկայացուցիչներ Կոմսը և Իշխանը. Քննարկվել է հայդուների կրկին Տարոն վերադառնալու նպատակահարմարությունը և որոշվել է մի խումբ Գևորգ Չավուշի ղեկավարությամբ վերադարձնել Տարոն։ Թուրքերը հարձակում են ձեռնարկել և, ռումբեր արձակելով. երեք նավերով շարժվել դեպի կղզի։ Անդրանիկի կարգադրությամբ լավագույն նշանառուները դիրքավորվել են կղզու վերին մասում, հրացանակիրները՝ ներքևի, և երբ թշնամին գրեթե 1000 քայլի վրա Էր, նշանառուները ռմբակոծել են նրան։ Թուրքերը նահանջել են խուճապահար։ Կեսօրից հետո վերադարձել են նոր ուժերով, բայց հայդուկները համատեղ կրակ բացելով դարձյալ նրանց ստիպել են նահանջել։ Հաջորդ օրը թուրք, զորքը հարձակվել է տարբեր ուղղություններով, թնդանոթներից արձակած ռումբերը, սակայն, կղզի չեն հասել։ Ծանր կացության մեջ հայտնվելով (սպառվել էր զինապաշարը)՝ ֆիդայիները գաղտնի հեռացել են կղզուց և մեծ դժվարություններով անցել Վան։

Գրականություն

Մարմարյան Ա, Զոր. Անդրանիկ և իր պատերազմները, ԿՊ, 1920։

U Ներսիսյան

Ա6ԱՌՅԱՆ Հրաչյա Հակոբի (18761953), լեզվաբան, բանասեր։ ՀՀ ԳԱ ակադեմիկոս։ Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը, սովորել Սորբոնի (Փարիզ), ապա Ստրասբուրգի համալսարաններում։ Հիմնական աշխատությունները նվիրված են հայոց լեզվի պատմության, բառարանագիտության հիմնահարցերին։ 1915-ին լույս Է տեսել Ա-ի «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915թ.)» աշխատությունը (գրքի վաճառքից գոյացած դրամը հեղինակը տրամադրել է արևմտահայ գաղթականների օգնությանը), որի ներածականում նա տվել է արևմտահայերի կացության և հայկական հարցի հանդես գալուն նախորդած ազգային զարթոնքի համառոտ բնութագիրը։ Լուսաբանելով հայկական հարցի պատմությունը՝ հեղինակը նշում Է, որ հայկական հարցը սկզբնապես ձևավորվել է որպես բողոքող արևմտահայերի և օսմ. կառավարության միջև խնդիր, ապա վերաճել է միջազգային հարաբերությունների բարդ կծիկի։ հայկական հարցի գոյությամբ է պայմանավորված հայ ազգային կուսակցությունների հանդես գալը, հայդուկային շարժման ծավալումը։ Ա-ի կարծիքով XX դ. սկզբին արևմտահայությունը ազատվեց օսմ. սահմանադրության նկատմամբ պատրանքներից և իր հայացքն ուղղեց դեպի Ռուսաստան։ Սկսված առաջին աշխարհամարտի պայմաններում Ա. հույս էր հայտնում, որ հայերը Ռուսաստանի օգնությամբ ձեռք կբերեն արևմտյան Հայաստանի ինքնավարությունը։

Գ. Խուդինյան

ԱՄԱՍԻԱ, քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգում, Փոքր Հայքի հյուսիս-արմ-ում։ Գավառի վարչ. կենտրոն Ա. քաղաքը տարածված է Պոնտական լեռների հվ. ստորոտին, Իրիս գետի ափերին։

1386-ին Ա. գրավել են օսմ. թուրքերը, XV դ. ընդգրկել Սեբաստիայի Էյալեթի մեջ։ 1854-ին գավառում կար 53 400 հայ։ Ա-ից բացի հայաշատ քաղաքներից էին Մարզվանը և Զիլեն։ XIX դ. վերջին-XX դ. սկզբին Ա. գավառն ուներ 7 գավառակներ՝ Մարզվան, Սիմ, Հաջիգյուդ, Մեջիթ յոզյու (Ավխատ Հաջիգյուղ), Վեզիր քյոփրյու, Հավզա և Լատիկ, որոնցում միասին հաշվվում էր մի քանի տասնյակ հայկական գյուղ։ 1895-ի նոյեմբ. 7-20-ը տևած ջարդերի ընթացքում Ա-ում զոհվել են մեծ թվով հայեր։ Կոտորածները կրկնվել են 1897-ի մարտին ևս։ Թուրք, կառավարության վարած հայահալած քաղաքականության հետևանքով Ա-ի գավառում մինչև XX դ. սկիզբը հայերի թիվը նվազեց մինչև 24 հազար (մոտ կեսը՝ Ա. քաղաքում, 4 հազար՝ Մարզվանում, 3 հազար՝ Զիլեում, մնացածը՝ գյուղերում)։

1915- ի ապրիլին ձերբակալվել են Ա-ի 16 կուս. գործիչներ, մայիսին՝ հարյուրավոր ուսուցիչներ, հոգևորականներ, բժիշկներ, որոնց թուրք, ոստիկանները խումբ-խումբ հանել են քաղաքից և կացնահարել Սաղդադի ձորում։ Հունիսի 15-ին հրապարակվել է հայերի տեղահանման կառավարական հրահանգը։ Մի խումբ Երիտասարդներ հրաժարվել են տարագրվել, բարձրացել են լեռներն ու կռվելով զոհվել։ Հունիսի 20-ից 3 կարավաններով հայերը տարվել են Բաղդադի ուղղությամբ։ Քաղաքի կյանքը լիովին չանդամալուծելու նպատակով իշխանությունները