Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/293

Այս էջը սրբագրված չէ

կադրված, բանակցություններ են սկսել, իսկ հաջորդ օրը զորքերի և խուժանի գրոհները վերսկսվել են։ Հնչակյան գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքային պաշտպանության շտաբ՝ Գ. Պոզոյանի ղեկավարությամբ։ Թուրքերը կտրել են ջուրը, դիմել նոր ,գրոհների։ Համոզվելով, որ հայերին ընկճել անհնաի է, իշխանությունները հաշտություն են առաջարկել։ Հաջող դիմադրություն է կազմակերպվել նաև Ադըյաման գյուղում։ Մ-ի 1895-ի ինքնապաշտպանությունը հայ ազատագրական պայքարի վառ էջերից է։ Այն թաղամասերում, որտեղ հայերը հրաժարվել են զենքի դիմել, եղել են մեծ թվով գոհեր։ 1895-ի կոտորածների ընթացքում շրջակա գյուղերի հետ միասին Մ-ում սպանվել է 1500 հայ, 989 հայեր բռնությամբ մահմեդականացվել են։ XIX դ. սկզբի երբեմնի հայաշատ Ջրմուտ ավանը այս շրջանում լիովին հայաթափվելէ։ 1909-ին հնչակյաններն ու դաշնակցականները համատեղ կազմակերպել են Ադըյամանի պաշտպանությունը (այստեղ նշանավորվել է ժող. հերոսուհի ևարմե Ազնավուրյանը)։ 1911-ի աշնանը երիտթուրքերը հայերի նոր ջարդեր են հրահրել Մ-ի Կախտա -Միրզա գյուղում։

1915-ին, մինչև եղեռնը, Մ-ի հայ բնակչությունը կազմում էր 25 հազար մարդ, որից 15 հզ-ը՝ քաղաքում, մնացածը՝ 10 գյուղերում։ 1914-ի աշնանը գազանաբար սպանվել է Մ-ի կառավարիչը (ծագումով՝ ալբանացի)՝ նախապատրաստվող կոտորածների մասին կառավարության գաղտնի հրահանգը հայերին հայտնելու համար։ 1915-ի փետրմարտին մալաթիացիներից առաջինը կոտորվեցին ճանապարհների կառուցման աշխատանքներում ներգրավված 1500 հայերը (Չիֆթլիկ և Մամուրան վայրերում)։ Մարտի 20-ին նոր կառավարիչը հայերից պահանջեց հանձնել զենքը։ Մեծագույն մասը անխոհեմաբար հանձնեց անգամ սառը զենքը, ոմանք նույնիսկ 20 ոսկով զենք գնեցին թուրքերից և իրենց անունից հանձնեցին իշխանություններին։ Զինաթափելուց հետո, ապրիլին ոստիկանությունը ձերբակալեց 80 հայ մտավորականնե րի, որոնց սպանեցին բանտում։ Մայիսին Մ-ի շրջակայքում չեթենները կոտորեցին Խարբերդից տարագրված մտավորականների մի մեծ խմբի։ Հունիսի սկզբին, հայտնաբերելով տեղի դաշնակցականների ցուցակը, ոստիկանությունն սկսել է նոր ձերբակալություններ։ Ամսի 10-ին գնդակահարվել են 350 դաշնակցական և հնչակյան գործիչներ։ Նույն օրերին Մ-ի մերձակայքում զինաթափ են արվել 1200 հայ զինվորներ և ոչնչացվել Բունար Բաշի վայրում։ 500 մալաթիացիների թուրք զինվորները գնդակահարել են Օրդուգ գ. մոտ։ Հունիսի 30-ից երեք կարավաններով իրականացվել է ամբողջ Մի հայ բնակչության տարագրությունը։

1-ին կարավանի տարագիրների մի մասը ոչնչացվել է Եփրատն անցնելիս, մյուս մասը Սուրուճում և Դեյր էզ Զորում։ 2-րդ կարավանից Թոխմա գյուղում առանձնացրել են տղամարդկանց և կոտորել Ֆրունճի կիրճում։ Ադըյամանցիների մեծ մասը նահատակվել է Դեյիրմեն դերեսի ձորում և Ուրֆայի մատույցներում։ Մալաթիացիների մի մեծ խումբ էլ զոհվել է Ֆրնջըլաըի ճանապարհին։ Երբ 1816-ի նոյեմֆ. 3-ին Թալեաթը եկել է Մ., այն գրեթե լիովին հայազրկված էր։ Նրա հրամանով ոչընչացվել են հայերի ջարդերի մասին տեղում եղած բոլոր պաշտոն, փաստաթղթերը։ Ջարդի հետքերը իսպառ վերացնելու նպատակով նա կարգադրել է կոտորել նաև մահմեդականացած հայերին։ Այս հրամանը թուրք ոստիկւմնները ի կատար են ածել քաղաքից դուրս՝ Կյոչենեի մոտակայքում։ 1918ին թուրքերի պարտությունից հետո, շուրջ 2 հազար հայեր (մասամբ՝ մահմեդականացած և թրքախոս) վերադարձան Մ., սակայն 1919-ին քեմալականները վերսկսեցին հալածանքները։ 1921-ին թուրքերը հրդեհեցին հայերի տները, 1923-ին արգելվեց հայերի վերադարձը։ 1924-25-ին Մ-ի հայերի մի մասն արտագաղթեց Սիրիա և Եվրոպա. խորհրդային Հայաստան, մի մասն էլ նախընտրեց մահմեդականությունը։ 1947ին Մ-ում հաշվվում էր ընդամենը 500, իսկ 1960-ական թթ.՝ 200-300 հայ, մեծ մասամբ մահմեդականացած և թրքախոս։

Գրականություն

ս լ պ ո յ ա ճ յ ա ն Ա, Պատմություն Սալաթի ո հայոց, Բեյրութ, 1961։ в ա շ ճ յ ա ն Մ„ Սև հուշեր-մղձավանջային յոթ տարիներ (1915-1922), Բեյրութ, 1952։ Գարիկ յան Կ., եղեռնապատում Փոքուն Հայոց, Բոստոն, 1924։

Ս. Սելքոնյան

ՄԱԿԼԵՐ (Macler) Ֆըեդերիկ (18691938), ֆրանսիացի գիտնական, հայագետ։ 1911-37-ին հայոց լեզու է դաասվանդել Փարիզի արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում։ Ա. Մեյեի հետ հրատարակել է «Ռևյու դեզ էտյուդ արմենիեն» ("Revue des Etudes ArmSniens") ամսագիրը։ Գրել է ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, բանահյուսությանը, արվեստին։ Մի շարք գրքերում («Հայաստանում». «Հայ ազգը, նրա անցյալը, նրա տանջանքները») նկարագրել է արևմտահայերի ծանր վիճակը սուլթանական բռնատիրական վարչակարգի պայմաններում։ Իր համակրանքն է հայտնել դաժան հալածանքների ու զանգվածային ջարդերի ենթարկված հայերին, եղեռնի զոհերին, դատապարտել եղեռնը կազմակերպած երիտթուրքական պարագլուխներին։ հայկական երաժշտությանը, ճարտարապետությանը, կերպարվեստին նվիրված իր աշխատություններում ցույց է տվել հայ ժողովրդի հոգևոր ժառանգության բարձր մակարդակը, նրա ստեղծած համամարդկային արժեք ներկայացնող գլուխգործոցները և բողոք հայտնել այդ մշակույթը ոչնչացնողների դեմ։

Ռ Սահակյան

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԳԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» («Islam ahalinin ducar olduklare mezalim hakkinda vesika