Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/315

Այս էջը սրբագրված չէ

տաքրքիր են նաև Գ. Դավթյանի «Ռեքվիեմ» (1988, բրոնզ), «Եվ տարան նրան…» (1988, բրոնզ) և «Խաչելություն» (1989, բրոնզ) փոքրածավալ բոլորաքանդակները։ Խորհրդանշա կան այս ստեղծագործություններում, ասես,ներկայացված է խաչի հանված ժողովրդի համազգ. ողբերգությունը։

Մեծ եղեռնին նվիրված ուշագրավ ստեղծագործություն է Սամվել Ղ ա զ ա ր յ ա ն ի (ծ. 1949) «1915 թիվ» (1984, սև մարմար) թեմատիկ քանդակը։ Սև մարմարի մոնոլիտ բեկորում տեղադրված և կարծես դուրս գալու ճիգ գործադրող մարդկային կերպարն, ասես, խորհրդանշում է Մեծ եղեռնի մղձավանջից դուրս եկող և կրկին նոր կյանքի ելնող հայ ժողովրդին։

Հիշատակված թեմաներն արտացոլում են գտել նաև Բենիկ Պետրոսյ ա ն ի (ծ. 1939), Թերեզա Մ ի ր զ ո յ ա ն ի (ծ. 1922), Գետիկ Բ ա ղ դ ա ս ա ր յ ա ն ի (ծ. 1949), Մարիամ Հ ա կ ո բ յ ա ն ի (ծ. 1949), Յուրի Պ ե տ ր ո ս յ ա ն ի (ծ. 1941) և այլ քանդակագործների արվեստում։

Ազգ-ազատագրական պայքարի հերոսների մի ողջ քանդակաշարի հեղինակ է Հովհաննես Մուրադյանը (ծ. 1940)։ 1970-ական թվականներից արվեստագետն աշխատում է հայ ֆիդայիների կերպավորման վրա։ Երկու տասնյակից ավելի մարմարակերտ դիմաքանդակներից հատկապես ուշագրավ են «Անդրանիկ», «Աղբյուր Սերոբ», «Գևորգ Չաուշ», «Քեռի», «Արաբո», «Սևքարեցի Սաքո», «Սոսե», «Նիկոլ Դուման», «Դժոխք Հրայր», «Ախլցխացի Վարդան» աշխատանքները, որոնցում ի հայտ եկած ոճի և պատկերային մտածելակերպի ընդհանրության պայմաններում յուրաքանչյուրն առանձնանում է կերպարային խառնվածքի դիպուկ և ինքնատիպ բացահայտմամբ։ 1990-91-ին քանդակագործն այս դիմաքանդակներից տասը, որպես մոնումենտալ արձաններ, փոխանցել է բազալտի և տեղագրել Ջերմուկում։ Հետաքրքիր են նաև Հ. Մուրադյանի կերտած «Ռանչպարների կանչը», « Ֆիդայի կինը», «Փրկված ապագա» (երեքն էլ՝ 1980-ական թթ., մարմար) թեմատիկ քանդակները։

Հայ Ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի հերոսներին և հատկապես Անդրանիկ զորավարի կերպարին դիմել են երփնագրողներ Վալենտին Պոդպոմոգովը (1924), Վ. Ստեփանյանը, Կտրեն Սմբատյանը (1932), Գ. Մնացականյանը, Սիմոն Գալստյանը (1914), Եփրեմ Սավայանը (1909), քանդակագործներ Արտաշես Հովսեփյանը (ծ. 1931), Լ. Թոքմաջյանը, Հ. Պապիկյանը և ուրիշներ։ Հակոբ Հակոբյանի (ծ. 1923), Վ. Ստեփանյանի, Գ. Դավթյանի, Մ. Նազարյանի, Գ. Բաղումյանի և այլ ստեղծագործողների արվեստում արտացոլվել են 1988-ին Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, ազգ-ազատագրական պայքարի թեմաները։

U. Լեյլոյան

Մոնումենտալ արվեստ։ Հայերի ցեղասպանությունը. արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի մի շարք վայրերում հայ բնակչության հերոսական դիմադրությունը թուրք ջարդարարներին, ժողովրդի ազգ-ագատագրական պայքարն ու հերոսական սխրանքները թեմատիկորեն մարմնավորվել են նաև մոնումենտալ արվեստում։

Անթիլիասում (Բեյրութի մոտակայք), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի Վեհարանի տարածքում, ուր ամփոփված են Դեյր էգ Զոր անապատից բերված 1915-23-ի ցեղասպանության զոհերի աճյուններ, 1950-ական թթ. կառուցվել է փոքրաչափ մի մատուռ, որը երկար ժամանակ միակն էր՝ որպես հուշարձան թուրք ջարդարարների ձեռքով նահատակված 1,5 միլիոն հայերի։

1965-ին հայերի ցեղասպանության հիսնամյակը ալեկոծհց համայն աշխարհի, ինչպես նաև խորհրդային Հայաստանի հայությանը։ Հաս. կարծիքի ազդեցությամբ ՀԽՍՀ-ում առաջին անգամ պետականորեն նշվեց ողբերգական եղեռնի տարեդարձը։ Նույն թվին էջմիածնում, Մայր տաճարի հս. մասում. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի որոշմամբ կանգնեցվեց հուշարձան՝ «Խաչքար աղոթքի և ուխտի, ի հիշատակ 1915 թվի չարագործության զոհ դարձած հայերի» (ճարտ. Ռ. Ի ս ր ա յ ե լ յ ա ն)։ Հուշարձանն իր ծավալային հորինվածքով աստիճանաձև պատվանդանին կանգնեցված բազալտե կոթող է՝ ամբողջության մեջ կուռ ներդաշնակված տարբեր նկարվածքի և կտրվածքի բազմաթիվ խաչքարերով։ Կոթողի հակադիր երեսին հայոց պետականության ավանդական խորհրդանիշ՝ արծիվ, սուր և վահանի բարձրաքանդակ պատկերն է։ Վահանի բոլորակին արձանագրված են տեղանուններ՝ Հաճըն, Եղեսիա, Զեյթուն, Մուսա լեռ, Վան, Շատախ, Շապին Գարահիսար, Մարաշ, Սարդարապատ, Սասուն, որտեղ հայ բնակչությունը հերոսաբար դիմադրել է ջարդարարներին։

ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին, 1965-67-ին կանգնեցվել է Մեծ եղեռնի գոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր (ճարտ-