Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/323

Այս էջը սրբագրված չէ

ր ի կ յ ա ն ի «Բռնկվող կայծեր կամ Ազատության ճամբան» պիեսը (բեմադրվել է Փրովիդենսում, ուստրում)։ Վ. Շահպարոնյանի հայ ազգազատագրական պայքարն արտացոլող «Արցունքի ծով»(1904) դրաման (1915ին առաջին անգամ բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում (գլխ. դերերում՝ Վ. Փ ա փ ա զ յ ա ն, Սիրանույշ), ապա՝ Թիֆլիսի Զուբալովի ժող. տան հայկական մասնաճյուղի դերասանախմբի ուժերով (գլխ. դերերում՝ Վ. Գ ա լ ս տ յ ա ն, Հասմիկ, ղեկավար՝ Ա. Խ ա ր ա զյ ա ն)։ Հայ հեղափոխական պայքարի պատկերներն են արտացոլված նաև Ա. Ա հ ար ո ն յ ա ն ի «Արցունքի հովիտը» պիեսում, որը 1907-ից դարձել է հայ թատրոնի խաղացանկի մնայուն երկերից, բեմադրվել է Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում (գլխ. դերերում՝ Հ. Ա բ ե լ յ ա ն, Սիրանույշ)։ Մեծ արձագանք է ունեցել Ատրպետի «Վրիժառուներ» պիեսը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումը Թուրքիայում ազատ ստեղծագործելու որոշ աշխուժություն է առաջ բերել հայերի մոտ։ Հարմար առիթն օգտագործելով՝ արևմտահայ և արևելահայ մտավորականությունն աշխատել է առաջընթաց մտցնել գրակ-յան և արվեստի մեջ։ Երիտասարդ դերասան Վ. Փափազյանը ներկայացրել է իր աոաջին Օթելլոն, ապա հաջորդել են Կորրադոն, Քինը, Համլետը և այլն։ Դերասաններ Ե. С ա հ ե ն ի, Ա. Մադաթյանիև այլոց ջանքերով կազմակերպվել է «Ագատ բեմ» խումբը։ Մինչ Թուրքիայի հայաշատ վայրերում կկազմակերպվեին հայ թատերախմբեր, արևմտյան Հայաստանի և Թուրքիայի քաղաքներում և գյուղերում հյուրախաղերով հանդես են եկել Աբելյան-Արմենյան (1908-09), ԱվետյանՍևումյան (1911), Զարիֆյան-Սևումյան (1914) կովկասահայ խմբերը՝ ներկայացնելով ազգային և թարգմանական դրամատուրգիայի լավագույն գործերը։ Թատրոնի առաջընթացի հետ և Անդրկովկասում, և այլ հայաշատ վայրերում գրվել ու բեմադրվել են մի շարք պիեսներ, որոնք նվիրվել են հայ ժողովրդի մոտիկ անցյալին և ներկային։ Դրանցից է Հ. Ա ր ա մ յ ա ն ի (Մ. Շվոտ) «Ան մահ ժիրայր կամ Մեծ հեղափոխականը» (բեմ. 1912, Կ. Պոլիս, ղեկավար՝ Մ. Մ ն ա կ յ ա ն, գլխավոր դերում՝ Վ. Փափազյան); 1912-ին, Կ. Պոլսում տպագրվել է Հ. Նազարյանի «Խանասորի արշավանք» դրաման, որն արտացոլում էր ֆիդայական պայքարի դրվագներ։ Սասունի 1894-96-ի ողբերգական իրադարձություններին է նվիրված Բ. Այվազյանի «Սասունն այրվում է» դրաման (1912), որը 1913-ին բեմադրվել է Անդրկովկասի թատրոններում։ 1914-ին Գ. Երիցյանը գրել է «Մոտ է գարունը» դրաման, որտեղ առաջին անգամ իբրև բեմական կերպարներ ներկայացվել են հայ հեղափոխական շարժման ռահվիրաներ Գ. Նժդեհն ու Անդրանիկը։ Այն հեղինակի ղեկավարությամբ բեմադրվել է Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում (1915)։ Նույն շրջանն է արտացոլում նաև նրա «Կամավորներ» պիեսը, որը բեմադըրվել է Բաքվի հայկական թատրոնում (ղեկավար՝ Ա. Ա ր մ ե ն յ ա ն, մասնակցել են Վ. Փափազյանը, Ա. Ո ս կ ա ն յ ա ն ը, Հ. Ստեփանյանը, Մ. Թաշճյանը, Մ. Գարագաշը և ուրիշներ, 1914)։ Հայերի մշակույթի առաջադիմության մեջ քաղաքական վտանգավորություն տեսնելով՝ թուրք, կառավարությունն աշխատել է կասեցնել այն։ Դրան նպաստել է համաշխարհային պատերազմի պատճաոած ճգնաժամը։ 1915-ի Մեծ եղեռնին զոհ դարձած բազում մտավորականների շարքում նահատակվել են նաև թատերական գործիչներ, դերասաններ, թարգմանիչներ, թատերական քննադատներ, դրամատուրգներ՝ Ե. Շահենը (Սոմունճյան), Ա. Ս ո լ ա խ յ ա ն ը, Ա. Բ ր ու տ յ ա ն ը, Վ. Տիրացյանը, Կ. Տ ե ր Ս ա հ ա կ յ ա ն ը, Գ. Խ ա ժ ա կ ը և ուրիշներ։ Բռնի աքսորված թւաոեր. գործիչներից ոմանց, այնուամենայնիվ, հաջողվել է վերադառնալ և շարունակել գործունեությունը։ Մեծ եղեոնի թեմայով գրված գրքերի, հոդվածների, հուշերի, ուսումնասիրությունների շարքում երեվան են եկել նաև դրամատիկ, գործեր, որոնցից նշանակալից են Ս. Պ ա ր թ և յ ա ն ի (Ս. Պարտիզպանյան) «Ձայնը հնչեց» (բեմ. 1916, ղեկավար Ս. Պարթևյան, Կահիրե, Ալեքսանդրիս) և «Անմահ բոցը» (բեմ. 1917, Ալեքսանդրիս!, 1918, Թիֆլիս, ղեկավար՝ Հ. Ո ս - կանյան) պիեսները։ 1914-ին Բաքվում Սիրանույշի խումբը ներկայացրել է Շ ո ի ն դ ի (Խ. Հովսեփյան) «Թուրքիայի գաղտնիքը կամ Սուլթան Աբդուլ Համիդ» պիեսը։ Բաքվում 1916-ին Ա. Ոսկանյանը բեմադրել է Ա. Ա գ ա ր յ ան ի «Ազատության ճանապարհին», Մ. Սաոաջյանի խումբը՝ «Արյան հետք» (ըստ Ա. Ահարոնյանի), 1917-ին Հ. Ոսկանյանը՝ ժիրայրի «Սարերի ետևում» պիեսները։ Հ. Գասպարյանի «Վանի ինքնապաշտպանության կռիվը» դրաման բեմադրվել է 1913-ին, ուստրում։ Բեմավորվել են ոչ միայն հայ ազգ-ազատագրական շարժումների իրական դեպքերի գեղարվեստական ընդհանրացումները, այլև կոնկրետ պատմական անձնավորություններ, պայքարի կազմակերպիչների իրական կերպարներ։ Ամենաբնորոշը հայ ագգ. հերոս, զորավար Անդրանիկի կերպարի բեմ հանելն է նրա կենդանության օրերին։ Թիֆլիսում բեմադրվել են Ա. Աբրահամյանի «Անդրանիկը պատերազմի դաշտում» և է. Մայսարի «Վանի գրավումը և Անդրանիկի հերոսությունը» պիեսները։ Առավել հետաքըրքրական էր Մ. Վիմենցի (Մանուկ Թաշճյան) «Անդրանիկ»’ դրաման, ուր արտացոլված է մեծ զորավարի կովկասյան շրջանը։ Այն բեմադրվել է Կահիրեում (1920, Անդրանիկի դերում՝ Լ. С ի շ մ ա ն յ ա ն)։ Հայ թատեր. գործիչները բեմում վեր են հանել հայ ժողովրդի նկատմամբ կիրառված բռնությունների պատկերները։ Գրվել և բեմադրվել են պիեսներ, որոնք նորովի են անդրադարձել կատարվածի գնահատությանը։ Այդ շրջանին բնորոշ էր Թալեաթի սպանության բեմականացումը, Թալեաթի սպանությունը ի կատար