Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/324

Այս էջը սրբագրված չէ

ածած Ս. Թեհլերյանի դատավարությունը մի քանի սերնդի համար ստեղծագործության նյութ է ծառայել։ Նշանավոր են Ս. Շահենի «Թալեաթի սպանությունը» («Թալեաթի անկումը»), «Սողոմոն Թեհլերյան», ժ. Ս ա ր գ ի ս յանի «Դատավարություն Սողոմոն Թեհլերյանի», Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսները։ Թուրք բարբարոսների դեմ հայ ժող. զանգվածների պայքարն իր գեղարվեստական արտացոլումն է ստացել առանձնապես Ս. Շահենի դրամատուրգիայում։ Նրա պիեսներն իրենց այժմեականությամբ ու գաղափար, նպատակասլացությամբ համահնչյուն են 1Ց20-30-ական թթ. հայրենի վայրերը կորցրած հայության քաղաքական կյանքին, որոնք հաստատուն տեղ են գրավել սփյուռքահայ թատրոնի պատմության մեջ։ Շահենի «Թալեաթի անկումը» պիեսը ներկայացվել է 1921-ին, Զմյուռնիայի հայկական թատրոնում (Թեհլերյանի դերում՝ Թ. Հովհաննիսյան), 1932-ին՝ Նյու Յորքի «Կայծ» դերասանախմբի ուժերով (ռեժիսոր՝ Մ. Թ ա ր ա յ ա ն) և համարվել է «գեղարվեստական մեծ հաղթանակ»։ Շահենի պիեսները բեմադըրվել են նաև ֆրանսահայ, բուլղարահայ և այլ թատրոններում, դերասան և ռեժիսոր Շ. Մ ա ն ու կ յ ա ն ի, Խ. Մ ու րատճյանիև այլոց ջանքերով։ 1930-ական թթ. կեսին բեմական ասպարեզ իջած գործերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավել Ֆ. ՎԵրֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմավորումները։ Այն առաջին անգամ, որքան հայտնի է. բեմավորել է Հ. Զ ա ր ի ֆ յ ա ն ը (բեմ. 1937, Բոստոն, Բագրատյանի դերում՝ Հ. Զարիֆյան)։ Մամուլը ոգևորել է նրա ջանքերը՝ հայկական գաղթավայրերում հաճախակի ներկայացնելու «ամեն հայի սրտից խոսող» այդ գործը։ Նույն թվականին Զարիֆյանը այն բեմադրել է նաև Դետրոյտում։ Դրամատուրգ Մ. Քոչարյանը ստեղծել է վեպի բեմավորման նոր տարբերակ, որը բեմադրվել է Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի ջանքերով (ռեժիսոր՝ Պ. Ֆ ա զ լ յ ա ն, արևմտահայ, տեքստը՝ Հ. Թորոսյանի, 1965), ինչպես և Թեհրանում՝ հայ մշակութային «Արարատ» կազմակերպության թատերախմբի ուժերով (1979, ռեժիսոր՝ Ա. Ա ղ ա մ ա լ յ ա ն)։ Պիեսը բե մադրել է նաև հայկական հեռուստաթատրոնը (1986, ռեժիսոր՝ Գ. Չ ա լ ի կ յ ա ն, Բագրատյանի դերում՝ Լ. Թ ու խ ի կ յ ա ն)։ Բեյրութահայ դերասան և ռեժիսոր ժ. Սարգիպանը Մեծ եղեոնիյ 60ամյակի առթիվ բեմականացրել և «Գասպար Իփեկյան» թատերախմբով ներկայացրել է «Դատավարություն Սողոմոն Թեհլիրյանի» պիեսը (1975)։ Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը ժանր, առումով ներկայացվում է իբրև «փաստական դրամա՝ հեղինակային միջամտություններով»։

Հենվելով պատմափաստագրական նյութերի վրա՝ հեղինակը ստեղծել է ուշագրավ մի գործ, որն առաջին անգամ բեմադրվել է Թեհրանում, «Արարատ» կազմակերպության թատերախմբի ուժերով (1983, ղեկավար՝ Ա. Ադամալյան)։ Պիեսը բեմադրվել է նաև Երևանում՝ հեռուստաթատրոնում (ռեժիսոր՝ Հ. Ա շ ու ղյ ա ն), ապա՝ Սունդուկյանի անվ. թատրոնում (ռեժիսոր՝ Տ. Գ ա и պ ա ր յ ա ն, Թեհլերյանի դերում՝ Վ. Ք ո չարյան, Տ. Ներսիսյան, բոլորը՝ 1988)։ Դ. Վարուժանի և Կոմիտասի մտերմության մասին է պատմում նույն հեղինակի մի այլ՝ «Մեծ լռություն» պիեսը, որը բեմադրվել է Թեհրանի «Արարատ» կազմակերպության թատրոնում (ղեկ. Ա. Աղամայյան) և Երևանի դրամատիկ, թատրոնում (ռեժիսոր՝ Ա. Խանդիկյան, երկուսն էլ՝ 1988)։

Բ. Հովակիմյան

Կինո։ Հայերի ցեղասպանության ագգ-ագատագրական պայքարի թեման արտացոլվել է նաև կինոյում, գեղարվեստական, վավերագրական կինոնկարներ են ստեղծել ինչ պես հայ, այնպես էլ օտար կինեմատոգրաֆիստները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուս կինոօպերատորները բազմաթիվ փաստագրական նկարահանումներ են կատարել Կովկասյան ռազմաճակատում։ Առավել տպավորիչ են այն կինոժապավենները, որոնք պատկերում են արևմտյան Հայաստանի քանդված, բնակիչներից լքված քաղաքներն ու գյուղերը, հայ կամավորների օգնությամբ փրկված հայերի ուրախությունը, արևելյան Հայաստանում հանգբվանած բազմաթիվ հայ գաղթականների ծանր վիճակը։ Հետագայում այդ կադրերն օգտագործվել են հայկական կինոնկարներում («Երկիր հայրենի» և այլն)։ Ցեղասպանության թեմայով 1915ին նկարահանվել են «Արյունոտ արեվելք» (ռեժիսոր՝ Ա. U ր կ ա տ ո վ, «Կինոժապավեն» ստուդիա, Աոսկվա), «Քրդերի իշխանության տակ» («Թուրքական Հայաստանի ողբերգությունը», ռեժիսոր՝ Ա. Միներվին, «Աիներվա» ընկերություն, Եկատերինոդար) ֆիլմերը։ Հայ ժողովրդի ագգ-ազատագրական պայքարի և ցեղասպանության թեմայով հայ կինեմատոգրաֆիստների կինոնկարները բաժանվում են մի քանի խմբերի։ Առաջինը պատմահեղ. ֆիլմերն են՝ «Դավիթ բեկ» (1944, ռեժիսոր Հ. Բ ե կ ն ա զ ա ր յ ա ն), «Հյուսիսային ծիածան» (1960, ռեժիսոր՝ Ա. Հ ա յ Ա ր տ յ ա ն), «Սարոյան եղբայրներ» (1969, ռեժիսորներ՝ Խ. U բ ր ահամյան, Ա. Հայրապետյան), «Երկունք» (1977, ռեժիսոր՝ Ֆ. Դ ո վլ ա թ յ ա ն), «Գիշերում առկայծող կրակ» (1983, ռեժիսորներ՝ Ռ. Գ եվորգյանց, Գ. Կեվորկով), «Հրաժեշտի հինգ նամակ» (1988, ռեժիսոր՝ Յու. Ե ր զ ն կ յ ա ն, բոլորն Էլ՝ jjiuijֆիլմ), որոնք պատկերում են հայ ժողովրդի ազատագրական պայքարի տարբեր փուլերը, արտացոլում XX դ. սկզբի պատմական բարդ իրադրությունը։ Նույն թեմայով առավել հաջողված վավերաֆիլմերից են՝ «Երկիր հայրենի» (1945, ռեժիսորներ՝ Գ. Բալասանյան, Լ. Իսահակյան, Գ. Զարդարյ ա ն. գեղարվեստական ղեկավար՝ Ա. Դ ո վ ժ ե ն կ ո), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժիսոր՝ Գ. Մելիք-Ավագ-