Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/327

Այս էջը սրբագրված չէ

շրջապատված Հայաստանը, որը դարձել է «թշվառության, աղետի և դժոխային կղզի» (1881, N 118)։ Թերթը տագնապով է գրել արևմտյան Հայաստանից հայերի արտագաղթի մասին՝ գտնելով, որ դա օսմ. կառավարության նպատակամղված քաղաքականության հետեվանք է։

Ա Մխիթարյան

«ՄԵՇՎԵՐԵԹ» («Mesveret» «Քննարկում»), երկշաբաթաթերթ, երիտթուրքական շարժման պաշտոնական խոսնակ։ Հրատարակվել է 1895-1907-ին, Փարիզում, սկզբում՝ թուրք., այնուհետև՝ ֆրանս.։ Հիմնել է Ահմեդ Ռիգան. Դատապարտելով 1894-96-ի հայկական կոտորածները՝ թերթը, նրա խմբագիրը, որը օսմանիգմի մոլի ջատագով էր, միաժամանակ հանդես են եկել ազգ-ազատագրական շարժումների, հայերին «հատուկ կարգավիճակ» տալու բոլոր փորձերի ու պահանջների դեմ։ Օսմանյան կայսրության ժողովուրդներին «ընդհանուր հայրենիքի» շրջանակներում միասնության կոչ անելով՝ թերթը պնդում էր, թե պառլամենտական կառավարման հաստատումը, իբր, կարող է լուծել ազգային բոլոր խնդիրները, այդ թվում՝ հայկական հարցը։ «Մ.» վճռականորեն դեմ էր մեծ տերությունների միջամտությանը, հատկապես՝ հայկական կոտորածների հարցում, միաժամանակ արևմտյան Հայաստանի բարենորոգումների պահանջը դիտում էր որպես «օսմանյան պետության մասնատման փորձ»։

Գրականություն

Желтяков АД, Печать в общественно-политической жизни Турции (1729-1908), М., 1972.

Մ. Բոջոլյան

ՄԵՍՔԵՆԵ, քաղաք Սիրիայում, Օսմանյան կայսրության Հալեպի նահանգում, Եփրատի ափին։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ եղել է արևմտյան Հայաստանից բռնությամբ տեղահանված հայերի հավաքակայաններից մեկը։ Հայերի ցեղասպանությունը կազմակերպած թուրք, կառավարության հրահանգով Մ-ում հայերի համար ստեղծվել են անտանելի պայմաններ, որի հետևանքով քաղաքը լցվել է բազմաթիվ դիակներով։ Հալեպի գաղթականության տեսչության տնօրենը կարգադրեւ է Ա-ում հայերին ոչնչացնելու համար գործադրել հնարավոր ամեն միջոց, անհրաժեշտության դեպքում անձամբ սպանել անպաշտպան մարդկանց՝ դա համարելով յուրատեսակ «զվարճություն»։ Թուրք ցեղասպանները վայրագորեն ոչնչացրել են Մ-ում կուտակված 3000 հայ որբերի, նրանցից 100-ին տրորել են ձիերի սմբակների տակ, 800-ին՝ ձմռան ամենացուրտ օրերին կիսամերկ ու բոկոտն քշել մահվան ճանապարհներով (մի մասին նետել են Եփրատը, մյուսներին ողջակիզել նավթով, հեղձամահ արել թաց փայտի ծխով, զործադրել պայթուցիկ նյութեր և այլն)։ Մեծ թվով հայեր են սպանվել Մ-ի և Աբուհարրարի միջև գտնվող Տիբիս կոչված վայրում։ Իրենց ոճրագործության հետքերը թաքցնելու համար թուրք բարբարոսները խոշտանգված դիակները նետել են Եփրատ գետը։ Հալեպից Ռաս ուլ Այնի և Մ-ի ճանապարհով անապատ քշված 200 հգ. հայերից կենդանի է մնացել ընդամենը

Ս. Պողոսյան

«ՄԵՏԵՈՐՍ», գիտական, գրական տարեկան պարբերական։ Լույս է տեսել 1880-81-ին, Զմյուռնիայում։ Խմբա գիր-հրատարակիչ՝ Գ. Մսերյան։ Հրատարակվել է թուրք, գրաքննության պայմաններում, սակայն համարձակորեն արծարծել է ազատագրական գաղափարներ (օր., թարգմանաբար տպագրել է «Նոր Հունաստան» պատմագեղ. երկը, ուր պատկերված է հույն ժողովըրդի հերոսական պայքարը թուրք, բռնապետության դեմ)։ «Ա.» հրապարակել է Մ. Նուպարյանի «Արևելյան խնդիր, Հայկական խնդիր» ուսումնասիրությունը, որտեղ հիմնավորված են Օսմանյան կայսրության ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ազգային ինքնորոշման ձգտումներն ու ազատագրական պայքարը։ Մ. Նուպարյանը հայկական հարցը դիտել է արևելյան հարցի ամբողջության մեջ և հերքել ազատագրական շարժումները դրսից թելադրվելու մասին տեսակետը։ Գնահատելով Բեռլինի կոնգրեսի (1878) արդյունքները՝ հեղինակը հանգել է այն նզրակացության, որ մեծ տերություններն առաջնորդվում են միայն սեփական շահերով, որ խոստացած բարեփոխումների փոխարեն Բ. դուռը արևմտյան Հայաստանում վարում է հայու թյանը տնտեսապես քայքայելու հարկային դաժան քաղաքականություն։ Թուրքական իշխանությունները դադարեցրել են «Մ.»-ի հրատարակումը՝ հավանաբար նրա առաջադիմական բովանդակության պատճառով։

Գրականություն

Հակոբյան Մ. Ն., tՄԵտեորա» հանդեսը արևմտահայ չու սավորական-դեմոկրատական շարժման մեջ, ե., 1977։

U. Խաոատյան

ՄԵՏԵՌՆԻԽ (Mettemich) Վոլֆ, գերմանական դիվանագետ։ 1915-16-ին՝ Գերմանիայի դեսպանը Թուրքիայում։ Ի տարբերություն գերմ. դիվանագետների մեծ մասի, Ա. բացահայտ մարդասիր. դիրքորոշում է դրսևորել Հայկական հարցի նկատմամբ։ Լինելով երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանության ականատեսը՝ ձըգտել է մեղմացնել իրավիճակը, գտնել փոխգիջումային որոշումներ, որոնք, չվնասելով Մերձ. Արլ-ում Գերմանիայի քաղաքական շահերին, ինչ-որ չափով կնպաստեին հայերի վիճակի լավացմանը։ Բազմիցս բողոքներ է ներկայացրել թուրք, իշխանություններին հայ բնակչության ջարդերի կապակցությամբ, հանդես եկել հայկական որբանոցների փակման, հայերի բռնի մահմեդականացման դեմ։ Հանդիպումներ է ունեցել երիտթուրքական պարագլուխների հետ, հայտարարել, որ հայերի տեղահանությունն ու ոչնչացումը առաջ է բերել դժգոհություն և մտահոգություն Գերմանիայի և մյուս երկրների հասարակայնության լայն շրջաններում։ Մ. իր կառավարությանը կոչ է արել վճռական միջոցների դիմել հայերի ջարդը դադարեցնելու համար։ հայկական հարցում Մ-ի դիրքորոշումը հավանության չի արժանացել Գերմանիայի պաշտոն, շրջաններում, և նա ազատվել է Թուրքիայում դեսպանի իր զբաղեցրած պաշտոնից։

Ս. Մտեփանյան

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ, Ա մ ե ր վ П մ (American Committee for Relief in the Near East, ACRNE), ամերիկյան բարեգործական ընկերություն։ Ստեղծվել է 1918-ին, Հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների (1915) միավորմամբ՝ Մերձ. արևելյան երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր