Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/346

Այս էջը սրբագրված չէ

ղահանությունը։ Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լ. վրա։ Դժբախտաբար բոլորը չէ, որ ենթարկվեցին որոշմանը։ Մի խումբ հոգևորականներ և ունևորներ փորձում էին համոզել թե փրկությունը միայն հպատակության մեջ է։ Բայց հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել։ Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրք, հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը (նրանց մեծ մասը զոհվեց), մնացածը՝ մոտ 5 հազար հոգի, զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լ., որը վերածվեց ռազմական ճամբարի։ Ստեղծվեց հատուկ զինվոր, մարմին՝ Ե. Յաղուբյանի ղեկավարությամբ։ Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ։ Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը։ Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով։ Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները։

Օգոստ. 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը։ Օգոստ. 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հզ-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ։ Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ։ Մարտերում աչքի ընկան մարտիկներ Հակոբ Ղարագյոզյանը, Սարգիս Գապաղյանը և ուրիշներ։ Օգոստ. 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում՝ Ց հազար կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով։ Մարտերը շարունակվեցին 2 օր անընդմեջ, թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին։ Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար։ Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին։ Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք։ Մուսալեռցիների դրությունը ներից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր (սաչեր և գրված՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։ Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար։ Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը (Մովսես Գըրքյան) պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տափի մեջ դրված հատուկ ղիմում-ադերսագիր (անգլ.)։ Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու առաջարկով։ Մուսալեոցիները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնագրերը և, պահպանելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել. մի քանի մարդ ուղարկվեցին Հալեպ ու Ալեքսանղրետ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն՝ ապարղյուն։ Վերջապես սեպտ. 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանս. ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին։ Իմանալով հայերի դրության մասին՝ ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրք, դիրքերը և հեռացավ, հայերին օգնություն հասցնելու խոստումով։

Սեպտ. 9-ին թուրք, բանակի հրամանատարը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել։ Մուսալեոցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրք. հրանոթները, և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ։ Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրք, առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին։ Սեպտ. 10-ին երևացին ֆրանս. 2 ռագմանավեր և սկսեցին գնդակոծել թուրք, դիրքերը։ Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանս. կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ։ Սեպտ. 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրվեցին ֆրանս. «ժաննա դԱրկ» ու