Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/347

Այս էջը սրբագրված չէ

Մ.լ. հ. հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժման Փայլուն դրվագներից է։ Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեոան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ. ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուասլեռ ավանը (Էջմիածնի շրջանում), որտեղ հուշարձան է կանգնեցված ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների։

Գրականություն

Անդրեասյան Տ., Զեյթունի անձնատվությունը և Սուետիո ինքնապաշտպանությունը, Կահիրե, 1915։ Իսկենտերյան Հ, Սվետիո ապստամբությունը, Կահիրե, 1915։ Պ ո ւ ր ս ա լ յան Հ., Մուսա լեոան հերոսամարտը, Հալեպ, 1954։ Հուշամատյան Մուսա լեոան, Բեյրութ, 1970։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. փաստաթղթերի և նյութերի ժող., Մ. Գ. Ներսիսյանի խմբ., ft, 1991։

ՄՈՒՐԱԴ ՍԵԲԱՍՏԱՑԻ (Խրիմյան Մուրադ, Հակոբյան Մուրադ) (1874, գ. Կովտուն (Սեբաստիայի նահանգում) 1918, Բաքու), ագգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ 1890ական թթ. հնչակյան, այնուհետև ՀՀԴ կուսակցության անդամ։ 1903-ին Թորգոմի «Մրրիկ» խմբի կազմում հասել է Սասուն. 1904-ի ինքնապաշտպանության ղեկավարներից։ Գելիեգուզանի անկումից հետո (1904-ի ապրիլի 22). ճեղքելով պաշարման շղթան, հասել է Վան, որտեղից ռազմամթերք է հասցրել Սասուն։ Օգոստ. Սասունի կռվող ուժերի հետ նահանջել է Վան և անցել Կովկաս։ 1905-ի հայ-թաթար. ընդհարումների ժամանակ Զանգեզուրում կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը։ Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո եկել է Տարոն, ապա մեկնել Սեբաստիա (ծննդավայրը)՝ մինչև 1915-ը։ Մեծ եղեռնի օրերին ապաստանել է (խմբով) լեռներում, ապա հասել Սամսուն, հաղթահարելով մեծ դժվարություններ՝ անցել Բաթում։ 1916-ին Երզնկայում Սեպուհի հետ ձեռնարկել է «Մեկ հայ մեկ ոսկի» հիմնադրամը։

1918-ին, Կովկասյան ռուս, ճակատի քայքայումից հետո, գլխավորել է Երզընկայի մարտերը, կազմակերպել տեղի հայության գադթ-նահանջը։ Մեկնելով.Բաքու մասնակցել է 1918-ի ինքնապաշտպան. կռիվներին և զոհվել։

Գրականություն

Վարանդյան Ա, Մուրատ, Բոստոն, 1931։

Ս. Ներսիսյան

ՄՈՒՐԱԴՅԱՆ Կլեր (Սեդա) (ծ. 1951), պատմաբան (Ֆրանսիա)։ Կրթությունը ստացել է Փարիզում, ավարտել Սորբոնի համալսարանը։ Աշխատում է Փարիզի գիտահետազոտությունների ազգային կենտրոնի խորհրդային Միության և արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտում։ Հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության մասնագետ է։ Աշխատությունները նվիրված են խորհրդաթուրք. հարաբերություններին և հայկական հարցին, խորհրդային Հայաստանի և հայ սփյուոքի կապերին, 1946-62-ի հայերի հայրենադարձությանը։ «Ստալինից մինչև Գորբաչով. խորհրդային մեկ հանրապետության պատմությունը. Հայաստան» (1990, ֆրանս.) աշխատության մեջ քննարկել է վերջին տաս նամյակներին խորհրդային Հայաստանի զարգացման խնդիրները, ազգային մշակույթի վիճակը, լեզվի քաղաքականությունը, ժողովրդագրական վիճակը, եկեղեցու դերը։ Փորձել է վեր հանել Դարաբաղյան շարժման պատճառները, ցույց տալ նրա ազդեցությունը Հայաստանի հաս-քաղաքական կացության վրա։ Ա. մասնակցել է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային մի շարք կոնֆերանսների։

երկ Les relations soviAto-turques et la question armAnienne, "Esprit", avril, 1984, p. 114-127; L՝ArmAnie SoviAtique et la diaspora, "Temps Modemes", juillet-aoOI-septembre 1988, p. 258-304. De StalinA A Gorbatchev, Thistoire d’une /Apublique sovietique։ TArmAnie, P., 1990.

ՄՈՒՐԱԴՅԱՆ Հովհաննես վարդապետ (*-1915, Մուշ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, Մուշի Ս. Առաքելոց վանքի վանահայրը։ Ծնվել է Խութ գավառի Պարզան գյուղում։ Նրա օրոք Առաքելոց վանքի դպրոցը վեր է ածվել հեղափոխական գաղափարների և պայքարի դարբնոցի։ Նրա աշակերտներից էին Արաբոն, Գևորգ Չավուշը. Մ. բազմիցս ղեկավարել է վանքի պաշտպանությունը քուրդ ավազակների հարձակումներից։ Ծանր պահերին այնտեղ են ապաստանել շատ հայդուկներ։ 1901-ի նոյեմբ. ԱոաքԵլոց վանքի կռվի ժամանակ մասնակցել է հայդուկների հետ տարվող բանակցություններին։ Առնչվել և համագործակցել է Տարոն մուտք գործած գրեթե բոլոր գործիչների հետ։ Զոհվել է Ս. Առաքելոց վանքում։

Ս. Ներսիսյան

«ՄՈՒՐՃ», հասարակական-քաղաքական ամսագիր։ Հրատարակվել է 1889 ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ա. Արասխանյան, Լ. Սարգսյան։ Մեծ ուշադրություն է դարձրել հայկական հարցին։ Լ. Սարգսյանի «Այց թուիքաց Հայաստանին» հոդվածաշարք պատկերում է