Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/356

Այս էջը սրբագրված չէ

16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կուսակցության և թուրք, կառավարության պարագլուխներ Թալեաթը, էնվերը, Նազիմը, ՋԵմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20): 1919-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Ն.» գործողությունն իրականացնելու համար ստեղծվՒլ են Պատասխանատու մարմին (ղեկավար՝ Արմեն Գարո) և Հատուկ ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութ, ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովս. Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրքական վտարանդիական բարձր շրջաններ։ «Ն.» գործողությունը նախսպատրաստվել է մանրամասն։ Գործողության կազմակերպչական կենտրոններն էին «ճակատամարտ» (Կ. Պոլիս) և «Դրոշակ» (Բոստոն) թերթերի խըմբագրատները։ Վրիժառուների խմբերը (յուրաքանչյուրում 3-5 մարդ) հետապնդում էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում։ «Ն.»-ի ընթացքում կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները. 1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին։ 1921-ի հունիսին Բեռլինում կայացել է Ս. Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։

1921-ի դեկտ. 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին.

1922-ի ապրիլի 17-ին U. Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նա- հանգապետ Ջեմալ Ազմիին և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը)։

1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան ԾաղիկյաԼ7շ7և Զարեհ Մելիք-Շահնագարյանցը։

Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար էնվերին, որին հաջողվել էր Գերմանիայից Բաքվով անցնել Միջին Ասիա։ Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդ. բասյաչական շարժումը, սպանվել է կարմիր բանակի զորամասերից մեկի հետ (որի հրամանատարներից էր Հակոբ Մելքումովը) զինված ընդհարման ժամանակ։

Հայ վրիժառուներին չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին։ Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ կատարել Մ. Քեմալի դեմ, ինչի համար և մյուս դավադիրների հետ մահապատժի է ենթարկվել։

Բացի երիտթուրքերի պարագլուխներից հայ ահաբեկիչները վերացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության մի քանի գործիչների, որոնք մեղադրվում էին 1918-ի սեպտ. Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու մեջ։ 1920-ի հունիսի 1Ց-ին Ա. Երկանյանը Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ 1921-ի հուլիսի 19-ին Միսաք Թոոլաքյանը Կ. Պոլսում գնդակահարել է Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջվանշիրին։ «Ն.» գործողության իրականացման ընթացքում չի տուժել ոչ մի պատահական մարդ։

Գրականություն

Ե ր կ ա ն յ ա ն II., Այսպես սպաննեցինք, Բեյրութ, 1954։ Թեհլիրյան Ս, վերհիշումներ, Կահիրե, 1956։ Թորլաքյան Ա, Օրերուսհետ, Բեյրութ, 1963։

ՆԵՐՍԻՍՅԱՆ Մկրտիչ Գեղամի (ծ. 1910), պատմաբան։ ՀՀ ԳԱՄ ակադեմիկոս։ Հեղինակ է հայ-ռուս.. XVIII-XIX դդ. ռուս-կովկասյան հարաբերություննե րին, Կովկաս աքսորված ռուս դեկաբրիստների հետ հայ հասարակական գործիչների կապերին նվիրված և այլ աշխատությունների։ 1955-ին լույս է տեսել Ն-ի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ։ 1850-1870-թթ.» ուսումնասիրությունը, որը հայ պատմագրության մեջ երկարատև ընդմիջումից հետո աոաջինն էր՝ նվիրված արևմտահայերի ազգ-ազատագրական պայքարին նրա վերելքի շրջանում, երբ նախադրյալներ էին ստեղծվում հայկական հարցի՝ որպես միջազգային դիվանագիտության առարկայի ձևավորման համար։ Փաստական հարուստ նյութի հիման վրա Ն. շարադրել է արևմտահայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակը, լուսաբանել Օսմանյան կայսրության կառավարող շրջանների քաղաքականությունը արևմտահայերի նկատմամբ և արել կարևոր հետևություն, այն է՝ հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարը ընդդեմ թուրք, բռնատիրության պայմանավորված է հենց թուրք, իրականությամբ, Օսմանյան կայսրությունում տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական և ազգային անասելի ճնշմամբ, Թուրքիայի կառավարող շրջանների՝ հայ ժողովըրդին ուծացնելու ձգտումով։ Հեղինակը մանրամասնորեն լուսաբանել է հայերի ազատագրական պայքարը՝ ժող. ելույթներ և ապստամբություններ, գործողություններ և գաղափարական քարոզչություն, որ կատարում էին զանազան խմբեր ու կազմակերպություններ, որոնց նպատակը արևմտահայերի ազատագրումն էր։ Վերլուծելով թուրք, բռնատիրության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարախոսությունը՝ Ն. նշում է. որ այն արտահայտել է արևմտահայ գյուղացիության տնտեսական և քաղաքական շահերը։ Պայքարը, որին մասնակցում էին նաև ազգային բուրժուազիան ու մտավորականությունը, ծնել է ազատագրական պայքարի այնպիսի գաղափարախոսների, ինչպիսիք էին Րաֆֆին, Մ. Նալբանդյանը, Ռ. Պատկանյանը։ Ն-ի մենագրությունը խթանել է հայ պատմագրության մեջ արևմտյան Հայաստանի և հայկական հարցի մշակումը։ Ն-ի խմբագրությամբ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Օսման