Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/359

Այս էջը սրբագրված չէ

անգլիական շահերով» (1896, N 86)։ 1894-ի դեկտ-ից «Ն. դ.»-ի մուտքը Թուրքիա արգելվել է։ Մ Մխիթարյան

«ՆՈՐ ԿՅԱՆՔ», քադաքական-գրական հանդես։ Հրատարակվել է 1898-1902ին, Լոնդոնում։ Խմբագիրներ Ա. Արփիարյան, Լ. Բաշալյան։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության հրատարակություն։ Իր նպատակն է համարել հայ ժողովրդի քաղաքական դաստիարակությունը եվրոպական առաջավոր գաղափարներով։ Հանգամանորեն արտացոլել է արևմտյան Հայաստանի կյանքը XIX դ. վերջին։ Հրատարակել է նյութեր 1894-96-ի հայկական կոտորածների, հայ քաղաքական կուսակցությունների, մասնավորապես՝ հնչակյանների մասին։ հայկական հարցի լուծումը կապել է մեծ տերությունների աջակցության հետ։ եվրոպական մամուլից արտատպել է հայանպաստ նյութեր, մեկնաբանել եվրոպական երկրների քաղաքականությունը Թուրքիայում։ «Ն. կ » աոաջ է քաշել Օսմանյան կայսրությունում ազգերի ինքնորոշման խնդիրը։ Ա. Արփիարյանը և նրա համախոհները ձգտել են հայերին նախապատրաստել դիմագրավելու այն արհավիրքներին, որոնք անխուսափելի են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ։ Հատուկ ուշադրություն է դարձրել Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովուրդների ձուլումն ու ոչնչացումը նախապատրաստող պանիսլամիզմի և պանօսմանիզմի գաղափարախոսության մերկացմանը։ Քննադատել է ցարական Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը, մասնավորապես՝ նրա անհանդուրժող ւխրաբերմունքը հայ ազգային շարժմանը։ «Ն. կ.» լուսաբանել է նաև Լոնդոնի հայ համայնքի կյանքը։

U. Խառատյան

ՆՌՐԱՏՌՒՆԿՅԱՆ Գաբրիել Գրիգորի (1852, Կ. Պոլիս 1936, Փարիզ), հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ։ Ավարտել է Գատըգյուղի (Կ. Պոլիս) ֆրանս. վարժարանը (1869ին), Փարիզի իրավաբանական դպրոցը, Սորբոնի համալսարանի քաղաքական գիտությունների դպրոցի դասընթացները (1870-75)։ Ուսանելու տարիներին նշանակվել է Ֆրանսիայում Օսմանյան կայսրության դեսպանատան կցորդ, 1875-ից՝ Բ. դռան արտաքին թղթակցությունների դիվանի քարտուղար։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո նշանակվել է սահմանագծման և մի շարք միջազգային հանձնաժողովների անդամ, 1881-ին՝ Չեթինեյի օսմ. դեսպանատան քարտուղար. 1883-ից՝ Բ. դռան իրավագետխորհրդական (այս պաշտոնը վարել է 20 տարուց ավելի)։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո նշանակվել է Թուրքիայի առևտրի, ապա՝ հանրօգուտ աշխատանքների նախարար, 1912—13-ին արտաքին գործերի նախարար։ Ն. կարևոր դեր է կատարել ազգային կյանքում։ 1894-ին ընտրվել է

Ազգ. ժողովի նախագահ, 1912-13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ դեմ է եղել արևմտյան Հայաստանի ինքնավարության խնդիրը եվրոպական դիվանագիտության հարց դարձնելուն, Կ. Պոլսի ազգային ժողովին դրդել սահմանափակվել թուրք, կառավարության հետ բանակցություններով։ 1922-23-ի Լոգանի կոնֆերանսումգլխավո|ւել է (Պողոս Նուբարից հետո) հայ ազգային պատվիրակությունը, որը պաշտոն, մասնակցության իրավունք չստսցավ, իսկ Թուրքիայում հայկական «օջախի» ստեղծման նրա պահանջը չբավարարվեց։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Ֆրանսիայում։ 1928-ից ՀԲԸՄ պատվավոր նախագահն Էր։ Հրատարակել է «Օսմանյան կայսրության միջազգային վավերագրերի հավաքածու» (հ. 1-4, 1897-1903, ֆրանս.) ժող.։

Գրականություն

Գ. Նորատունկյան. «Հառաջ» օրաթերթ, Փարիզ, 1936, նոյեմբ. 15-20։

Ե. Գասպարյան

ՆՌՐՇԵՆԻ ԿՌԻՎ 1901, տեղի է ունեցել Մշո դաշտի Նորշեն գյուղում, դեկտ. 22 (այլ տվյալներով՝ 23)-ին, Գևորգ Չավուշի ֆիդայիների և թուրքական զորքի միջև։ Մատնությամբ իմանալով ֆիդայիների այնտեղ գտնվելու մասին՝ թուրք. 100 հեծյալ պաշարել են գյուղը։ Ֆիդայիները թաքնվել են տներում, երբ թուրքերը մտել են գյուղի հրապարակ, դուրս գալով թաքստոցներից, շրջապատել են նրանց, սկսվել է կռիվը։ Խուճապի մատնված թուրք, զինվորները, լքելով ձիերը, թաքնվել են գոմերում և պաշարվել։ Ֆիդայիները կրակ են բացել նաև թուրքերին օգնության եկած քրդերի վրա թույլ չտալով գյուղ մտնել։ Կռիվը տևել է մինչև ուշ երեկո, որից հետո ֆիդայիները, չնայած հերոսական դիմադրությանը, նահանջել են Ալվառինջ։ Թուրքերը, մտնելով գյուղ, սկսել են կոտորածն ու թալանը։

Ա Ներսիսյան

ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ, Ն П Լ բ Ш ր J Ш ն (1825, Զմյուռնիա 18ՑՑ), պետականքաղաքական գործիչ (Եգիպտոս)։ Նուբարյաններ հայ գերդաստանից։ Ծննդավայրում ավարտելով հայկական դպրոց՝ տեղափոխվել է Եգիպտոս։ Ուսումը շարունակել է Փարիզում։ Վերադառնալով Եգիպտոս՝ 1850-ից անցել է պետական ծառայության, վարել բարձր պաշտոններ (1878-79, 1884-89, 1894 ին՝ պրեմիեր մինիստր)։ Կազմավորվող ազգային բուրժուազիայի շահերից ելնելով իրականացրել է մի շարք առաջադիմական բարեփոխումներ։

Ն. Փ. զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով։ Գլխավորել է գաղութահայ ազգ-թեմական իշխանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբ-ների հրատարակմանն ու դըպրոցների հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանս. թարգմանությունն ու հրատարակությունը և այլն։ 1878-ին կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թուրք, տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին։ Ն. Փ-ի ծրագիրը ելնում էր այն հիմնադրույթից, որ հայերը քաղաքական անկախության չեն հավակնում, բայց պահանջում Են քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ, որոնք կապահովեին նրանց անվտանգությունը, գույքի ան