Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/363

Այս էջը սրբագրված չէ

բերի պայթյուններն ընդունելով որպես Բիթլիսից եկող օգնություն թուրքերը փախել են տալով 70 զոհ։ Հայդուկներից զոհվել է 2 հոգի։ Մնացած ուժերը կարողացել են շարժվել Աղթամար։

Գրականություն

Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, ժնև, 1906։

Ս. Ներսիսյան

ՇԱՆԹ Լևոն (Սեղբոսյան Լևոն), (1869, Կ. Պոլիս1951, Բեյրութ), գրող, հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Կրթությունը ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում։ Այնուհետև ուսանել է Ենայի, Լայպցիգի և Մյունխենի (Գերմանիա) համալսարաններում՝ մասնագիտանալով մանկավարժության և հոգեբանության բնագավառում։ 1899-ին վերադարձել է Անդրկովկաս, ուսուցչություն արել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում, մասնակցել գրակհաս. կյանքին։ 1910-ական թթ. եղել է եվրոպական մի շարք երկրներում, կապեր հաստատել հայ հեղափոխական կազմակերպությունների հետ։ 1919-ին Փարիզում մասնակցել է Հայ ազգային համագումարի աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով վերադարձել է Երևան, ընտրվել Հանրապետության խորհրդարանի երեք նախագահներից մեկը։

1919-ի ամռանը Հայաստանի կառավարությունը Շ-ի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա՝ խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ պայմանագիր կնքելու (տես Շանթի առաքելություն)։ 1920-ի նոյեմբ., խորհրդային իշխանության հաստատումից հետո, Շ. կառավարության մյուս անդամների հետ բանտարկվել է և ազատվել 1921-ի Փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Այնուհետև անցել է Պարսկաստան, ապա՝ Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ զբաղվել է գրակ. ու մանկավարժ, գործունեությամբ։ 1929-ին տեղափոխվել է Բեյրութ և ստանձնել Նշան Փալանճյան ճեմարանի տեսչությունը, որը վարել է մինչև կյանքի վերջը։

Իր գրակ. և հասարակական գործունեությամբ Շ. սերտորեն կապված էր հայ ազատագրական շարժման հետ։ Դեռևս 1890-ական թթ. արձակ երկերում նա արձագանքել է հայ ազատագրական շարժմանը, ստեղծել հեղափոխականի կերպար։ «Դուրսեցիներ» վիպակում (1895), «Եսի մարդը» (1904), «ճամբուն վրա» (1Ց0Ց) դրամաներում արծարծել է հայկական հեղափոխության գաղափարը, կերտել ազգասեր երիտասարդի կերպարը, որը նահատակության է գնում հանուն թուրք, բռնատիրությունից հայ ժողովրդի ազատագրության։ Շանթը ոչ մի պատրանք չունեցավ երիտթուրքերի քաղաքական ու ազգային բարեփոխությունների հանդեպ։ «Կայսրը» (1916). «Շղթայվածը» (1921), «Ինկած բերդի իշխանուհին» (1923), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներում հայոց ինքնավարությունը դիտել է որպես ազգային լինելիության հիմնական պայման։

1922—23-ին հրատարակել է մի շարք հրապարակախոս, աշխատություններ («Ազգությունը հիմք մարդկային ընկերության», «Անհավասարությունը ընկերային կյանքի մեջ», «Մտավորականություն և կուսակցություն», «Անկախությունը պահանջ ազգային գոյության»), որոնցում, քննության առնելով հասարակության սոցիալական կառուցվածքի, աշխատանքի ու սեփականության, դասերի ու դասակարգերի, պետության և իրավունքի, ժողովուրդների ու ազգության վերաբերյալ ժամանակակից սոցիալիստ, տեսությունները, առաջադրել է իր ազգային ծրագիրը։ Քաղաքակրթության խոշորագույն հայտնությունը համարելով «ազգերու հավասարության, ազգերու ինքնորոշման և ազգերու անկախության դավանանքը»՝ Շ. հայոց ազգային գոյության հեռանկարը կապել է այն գիտակցության հետ, «երբ կապրի հայ հոգիին մեջ իր անկախության համոզումը և երբ մեր բոլոր գործերում ղեկավարը կը դառնա հայ ժողովրդի անշեղ կամքը իր անկախության հասնելու» (Երկեր, հ. 5. Էջ 225)։

С-ի ընկալմամբ անկախության մաքառումը հայկական ոգու հավիտենական ձգտումն է, և այդ տեսակետից հայ հեղափոխությունը միանգամայն օրինաչափ և անխուսափելի շարժում Է։ «Գալու են ծանր վայրկյաններ,գրել է նա,ուր խոնարհիլ և լռել պիտի ստիպեն մեզի մեր տերերը, գալու են օրեր բողոքի և պահանջի, կրավորական դիմադրության և ներգործական շարժումներու, և զենքի, և արյան, մինչև որ կտոր կտոր փրցնենք մեր իրավունքները և հասնենք մեր անկախության» (նույն տեղում, Էջ 218)։ Ազգային այս ծրագիրը իր ժամանակի հանգամանքներում Շ-ին հանգեցրել է գործնական մի անհրաժեշտության, որի նպատակն էր «հայը հայ պահել», իսկ միջոցն էր՝ «դպրոց, լեզու, գիր, գաղափարական երիտասարդություն»։ Երկեր Երկեր, հ. 1-9, Բեյրութ, 1946-52։ Երկեր, Ե., 1989։

Գրականություն

Ի շ խ ա ն Մ., երեք մեծ հայեր, Բեյրութ, 1952։ Լևոն Շանթ, Բեյրութ, 1969։

Ս. Սարինյան

ՇԱՆԹԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, կազմավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (1920-ին)՝ խորհրդային Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու և պայմանագիր կնքելու նպատակով։ Անդամներն էին Լ. Շանթը (նախագահ), Հ. Տերտերյանը և Լ. Զարաֆյանը։ Պատվիրակությունը Մոսկվա է հասել 1920-ի մայիսի վերջին և բանակցություններ սկսել ՌԽՖՍՀ արտգործժողկոմ Գ. Չիչերինի և նրա տեղակալ Լ. Կարախանի հետ։ Պատվիրակությանը հրահանգված էր հասնել այն բանին, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը՝ նրա սահմաններով, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, սկզբունքորեն ընj դունի արևմտյան Հայաստանի միացումը Հանրապետությանը, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում բնակվող հայերին իրավունք տա գաղթել Հայաստան, հատուցի առաջին աշխարհամարտի պատճառով Հայաստանին հասցված նյութ, վնասները և այլն։ Սակայն բանակցություններն այլ ընթացք ստացան. հենց սկզբից աոաջին պլան մղվեց հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որտեղ խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր ստանձնել միջնորդի դեր։ Գ.Չիչերինը հայկական պատվի-