Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/371

Այս էջը սրբագրված չէ

ներքո։ Շուրջ 30 հազար որբեր էլ գտնվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության հոգածության ներքո։ Հավաքված որբերը հիմնականում տեղաբաշխվել են Թուրքիայի տարբեր շրջաններում, նորաստեղծ արաբական երկրներում, Հայաստանի Հանրապետության տարածքում և Հունաստանում։ Թուրքիայում գտնվող հայ որբերի թիվը 1918-21-ին հաշվվում էր շուրջ 70 հազար. դրանցից շուրջ 5000-ը տեղաբաշխված էր Կ. Պոլսի 23 Ո-ում։

Մեծ Ո. տեղադրված էին Խարբերդում, Սեբաստիայում և արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում։ 1919-20-ին միայն Կիլիկիայի Ադանա, Հաճըն, Դյորթ-Յոլ, Հարունիե, Օսմանին, Տարսոն, Մերսին, Մարաշ և Այնթապ քաղաքների Ո-ում կար 10 հազար որբ։ Հետագայում քեմալական շարժման ծավալման հետևանքով այս Ո. փոխադրվեցին Մերձ. Արլ-ի արաբ, երկրներ և Հունաստան։

Հայաստանում գտնվող որբերի մեծ մասը 1915-ին Վասպուրականից և հարակից շրջաններից, Տարոնից, 1918 և 1920- ի թուրք, արշավանքից ճողոպ- րածներն էին։ Նրանց թիվը կազմում էր ավելի քան 50 հազար, որոնցից 35 հզ-ը պատսպարվում էր Ալեքասնդրապոլում։ Որբերի մի մասին հովանավորում էր Ամերկոմը, բայց հիմնական զանգվածի կարիքները հոգում էին Հայաստանի Հանրապետության, ապա ՀԽՍՀ կառավարությունները. որոնք մեծ ջանքեր թափեցին հասակ առնող որբերին արհեստների և երկրագործության մեջ հմտացնելու համար։

Հունաստանում կային շուրջ 20 հազար հայ որբեր՝ Աթենքի, Կորֆուի, Կորնթոսի. Քհֆալոնայի, Սիրայի Ո-ում։ 1919 ի հույն-թուրքական պատերազմում քեմալականների հաղթանակից հետո հիմնականում Հունաստան տեղափոխվեցին Սեբաստիայի և արևմտյան Հայաստանի այլ քաղաքների Ո-ում պատսպարված սան-սանուհիները։ Հունաստանում ևս որբախնամ աշխատանքի մեծ մասը կատարում էր Ամերկոմը, իսկ Կորֆուի որբանոցը ղեկավարում էր անգլ. «Լորդ Մեյորգ ֆոնդ» հաստատությունը։ 1920-ական թթ. 2-րդ կեսին Ամերկոմը սկսել է լուծարքի ենթարկել որբախնամ գործը։ Որբերի մի մասը այդ պատճառով փոխադրվել է Ալեքսանդրիս) և Կահիրե (Եգիպտոս), իսկ Կորֆուի որբերը փոխադրվել են Կանադա։

Շվեյցարիայում, ժնևի մոտ Բենյեն գյուղավանում միսիոներ Կրաֆտ-Բոնարը հայ որբերի համար բացել է «Հայ տունը», իսկ Ֆրանսիայում Դպրոցասեր տիկնանց հայկական ընկերությունը խնամում էր 117 որբերի։ Շատ Ո. կային արաբ, երկրներում. Պաղեստինում հայ որբերին պատսպարող Ո. հաստատվել են անգլիացիների կողմից քաղաքի գրավումից (1917) հետո։ Հետագայում այստեղ են փոխադրվել

Խարբերդի 5300 որբերը, 1923-ին Երուսաղեմից 250 որբեր փոխադրվել են Հայաստան, իսկ 40 որբեր (Եթովպիայի գահաժառանգի ցանկությամբ) տարվել Ադիս Աբեբա կազմելու արքայական պսղատի նվագախումբը։

Լիբանանում և Սիրիայում առաջին հայկական Ո. հաստատվել են պատերազմից անմիջապես հետո, բայց որբերի թվաքանակն այնտեղ զգալիորեն աճել է Կիլիկիայի պարպումից հետո՝ 1923ինհասնելով շուրջ 20 hq-ի։ Ո. տեղադրված էին Հալեպ, Ջիբեյլ, Մաամելթեյն. Ղազիր. Ջունիե, Բեյրութ. Սայդա և Ղամասկոս քաղաքներում։ Որբանոցներից 1Ց-ը պահում էր Ամերկոմը, մի մասը հովանավորում էին ՀԲԸՄ-ը, Հայ կաթողիկե համայնքը, հայ և օտար անհատ միսիոներները։

Հայկ. Ո. մեծ դեր խաղացին հայ ժողովրդի բազմահազար զավակներին մահից ու ուծացումից փրկելու համար։ П. վերջնականապես փակվել են 1928 ին։ П. ունեցել են իրենց պարբերականները («Որբաշխարհի աստղը», «Տուն», «Որբի ձայն», «Որբունի» և այլն), որոնք ընդարձակ նյութ են պարունակում նրանց ներքին կյանքի, ուսումնառության և այլնի մասին։

Որբանոցային կյանքը լայնորեն են պատկերել գրողներ Ա. Անդրեասյանը, Մ. Իշխանը, Ա. Օառուկյանը, Ֆ. Զաքարյանը և ուրիշներ իրենց գեղարվեստական հուշագրական երկերում։

Գրականություն

Գ ր ա ն յ ա ն Հ., Հայ որբութիլնը, •Յոլշամատեան Մեծ եղեռնի» գրքում, Բեյրութ, 1965։ ե ղի այ ե ա ն Բ., ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ 1914-72, Անթիլիաս, 1975, էջ 97-100, 249-257։ էպլիշաթեան Ա, Ազգային խնամաաարոլթիւն, Անթիլիաս, 1985։ Յուչամատեան ճիպէյլի ամերիկյան որբանոցի, 19201925, Բեյրութ, 1969։ Ագատյան Լ., Հայ որբերը մեծ եղեոնի, Լոս Անջելես, 1995։

U. Սանջյան (Լիբանան)