Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/38

Այս էջը սրբագրված չէ

Ն. Ձխեիձեն։ Սեյմը կազմած նոր կառավարությունում գերակշռում էին վրաց. մենշևիկները։ Կառավարության ղեկավար և արտգործնախարար էր նշանակվել Ա. Չխենկելին (մենշևիկ), ներքին գործոց նախարար Ն. Ռամիշվիլին (մենշևիկ), ռազմ, նախարար՝ Գ. Գեորգաձեն (մենշևիկ), հողագործության նախարար՝ Ն. Խոմերիկին (մենշևիկ), արդարադատության նախարար՝ Ֆ. Խան-Խոյսկին (մուսավաթական), արդյունաբերության և առևտրի նախարար՝ Մ. Հաջինսկին (մուսավաթական), ֆինանսների նախարար՝ Ա. Խատիսյանը (դաշնակցական), խնամատարության նախարար՝ Հ. Քաջազնունին (դաշնակցական)։ Խորերդ. Ռուսաստանի կառավարությունը չճանաչեց ԱԴՖՀ։ Անդրկովկասյան Հանրապետությունը չընդունեց Բրեստի հաշտությունը (1918), բայց, ուժ չունենալով դիմակայել հարձակվող թուրք, զորքերին, համածայնեց բանակցություններ սկսել թուրք, հրամանատարության հետ Բաթումում։ Խորերդ. Ռուսաստանի կառավարությունը բողոքեց սկսված բանակցությունների կապակցությամբ՝ պահանջելով, որպեսզի «թուրք, սահմանի հարցում Բրեստի պայմանագրի կատարումը կայանա միայն Խորերդ. Ռուսաստանի կառավարության հետ»։ Սակայն Թուրքիային շահավետ էր բանակցել Խորերդ. Ռուսաստանից անջատված Անդրկովկասյան հանրապետությունների հետ, մանավանդ, որ մուսավաթականների թուրքամետ դիրքորոշումը ակնհայտ էր։ Բաթումի բանակցությունների ընթացքում ի հայտ եկան Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած տարաձայնությունները։ Վրաստանի, Ադրբեջանի ազգային խորհուրդները արտահայտվեցին հօգուտ առանձին հանրապետությունների։ Մուսավաթականների ներկայացուցիչները Բաթումում թուրք, պատվիրակության հետ գաղտնի համաձայնության եկան Թուրքիայի հովանավորության ներքո Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ 1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը վայր դրեց իր լիազորությունները, դադարեց ԱՌՖՀ գոյությունը։ Կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26-ին), Ադրբեջանի (մայիսի 27-ին) և Հայաստանի (մայիսի 28-ին) անկախ հանրապետությունները։

Գրականություն

Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, ե., 1967։ Կ. Խուդավերդյան ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել Է 1917-ի նոյեմբ. Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմ) փոխարեն, Անդրկովկասի առաջատար ազգային կուսակցությունների՝ վրաց. մենշևիկնեի, մուսավաթականների, դաշնակցականների, նաև էսԷռների, սոցիալ-ֆեդերալիստների և նրանց պաշտպանող խորհուրդների ու արհմիությունների ներկայացուցիչների Թիֆլիսում կայացած խորհրդակցությունում։ Ա.կ-ի մեջ մտան վրաց մենշևիկներ Ե. Գեգեչկորին (նախագահ), Ա. Չխենկելին (ներքին գործերի կոմիսար), մուսավաթական Մ. Ջաֆարովը (առևտրի և արդյունաբերության կոմիսար), դաշնակցական Խ. Կարճիկյանը (ֆինանսների կոմիսար), Հ. 0հանջանյանը (հանրային խնամատարության կոմիսար), էսէո Դ. Դոնսկոյը (ռազմ, և ռազմածովային կոմիսար) Ա. Ներուչևը (հողագործության կոմիսար) և ուրիշներ։ Ա. կ-ում ազդեցիկ Էին վրաց. մենշևիկները։ ժողովրդին ուղղված իր կոչում Ա. կ. հայտարարել Է, որ կոչված է պայքարելու Անդրկովկասում անիշխանության և բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Ա. կ-ի մեջ մտնող հիմնական ազգային կուսակցությունների միջև կային լուրջ տարաձայնություններ, ինչպես ներքին, առավել ևս արտաքին քաղաքականության հարցերում։ Վրաց. մենշևիկները ձգտում էին ստեղծել անկախ վրաց. պետություն և այդ նպատակին հասնելու առաջին քայլը համարում էին խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը։ Մուսավաթականները հակված էին դեպի Թուրքիան և պատրաստ էին աջակցելու Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը։ Դաշնակցականները ցանկա նում էին պատերազմում Անտանտի երկրների հաղթանակը՝ հուսալով, որ այն կնպաստի արևմտյան Հայաստանը թուրք, լծից ազատագրելուն։ Ա. կ. կապ հաստատեց Հս. Կովկասի սպիտակգվարդ. ուժերի հետ, մեր ձեցավ Անտանտին։ Ա. կ. ողջունեց Կովկասյան ռազմաճակատում ռուսթուրք. զորքերի միջև 1917-ի դեկտ. 5ին կնքված Երզնկայի զինադադարը։ Ռուս, զորքը սկսեց լքել Կովկասյան ռազմաճակատը և Ա. կ. չխանգարեց դրան։ Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, ինչպես նաև Ա. կ-ի ներսում եղած տարաձայնություններից օգտվելով՝ թուրք, հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 1918- ի հունվ. արշավեց Անդրկովկաս։ Ա. կ. չկազմակերպեց դիմադրությունը և հրաման տվեց թշնամու գերակշիռ ուժերի դիմաց նահանջել։ Թուրք, զորքերը գրավեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը։ Ռազմաճակատը պա հում Էին և թուրք, զինվորներին դիմադրում միայն հայկական զորքերը։ Վրաց. զորքերը հեռու Էին ծավալվող ռազմ, գործողությունների թատերաբեմից։ Այս պայմաններում Անդրկովկասի վիճակը ծանրացավ։ 1918-ի փետր. 10-ին Թիֆլիսում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որը շուտով վերացրեց Ա.կ. և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը.

Գրականություն

Б о р я н Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М.-Л., 1928. Կ. Խուդավերդյան ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵ (Օզակոմ Особый Закавказский комитет), Ռուսաստանի ժամանակավոր. կառավարության Անդրկովկասի երկրամասային մարմինը։ Ստեղծվել է 1914- ի մարտի 9(22)-ին Թիֆլիսում, պետական դումայի Կովկասի ներկայացուցիչներից. Վ. Խառլամով (կադետ, նախագահ), Մ. Պապաջանով (կադետ), Մ. Ջաֆարով (կադետ), Կ. Աբաշիձե (սոցիալ-ֆեդերալիստ), Պ. Պերեվերզև (կադետ)։ Վրաց մենշևիկները բողոքեցին Ա. հ. կ-ում ներկայացուցիչ չունենալու համար։ Շուտով նրանում ընդգրկվեց մենշևիկ Ա. Չխենկելին (Պ. Պերեվերզևի փոխարեն)։ Որպես ժամանակավոր կառավարության տեղական մարմին Ա. հ. կ. կոչված Էր Անդրկովկասում հաստատել կայուն կարգ։ Նրա վրա դրվեց նաև Կովկասյան ռազմաճակատում ռուս, զորքերի գրաված մարզերի քաղաքացիական կառավարումը (Արմ. Հայաստանում սահմանվեց Գերագույն կոմիսարի