վանքից Պարսկաստան անցնելիս Պին իր խմբի հետ Կարահիսար լ. մոտ շրջապատել են քրդերը. զոհվել է համառ դիմադրությունից հետո։
Գ. Խոլդինյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ Բադիկ (*-1918), ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ Ծնվել է Վանի նահանգի Շատախի գավառի Սիվտիկին գյուղում։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Գործել է Նիկոլ Դումանի, Վազգենի հետ, եղել զինատար խմբի անդամ։ Մասնակցել է 1915-ի Շատախի հերոսամարտին. Գրավել է թուրքական ոստիկանների զորանոցը, զենք հայթայթել ինքնապաշտպանության համար։ 1915-ին Վանից հայերի առաջին գաղթի ժամանակ ապահովել է նրանց անվտանգությունը՝ հետ մղելով քրդական հարձակումները։ Զոհվել է Վանից հայերի գաղթի ժամանակ քրդական ուժերի հարձակումից գաղթականներին պաշտպանելիս։
Հ. Պողոսյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ Յուրի Աշոտի (ծ.1930, Դոնի Ոոստով), պատմաբան-արևելագետ։Պատմ. գիտական դ-ր (1970)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (1952)։ 1956-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստ-ի Լենինգրադի բաժանմունքում (1963-ից տնօրեն)։ Զբաղվել է Թուրքիայի նոր շրջանի հաս-քաղաքական մտքի, մասնավորապես XVIII-XX դդ. սկզբին Օսմ. կասրությունում բարեփոխումների շարժման պատմության, XIX դ. 60-70-ական թթ. «նոր օսմանների» շարժման և երիտթուրքերի գաղափարախոսության խնդիրների ուսումնասիրմամբ։
Երկեր Младотурецкое движение (вторая половина XIX-начало XX в,), М., 1971; Османская империя։ могущество и гибель (исторические очерки), М., 1989.
ՊԻՆՈՆ (Pinon) Ոընե (1870-1958), ֆրանսիացի պատմաբան և հրապարակախոս։ Գրել է Թուրքիայի պատմության վերաբերյալ աշխատություններ («Եվրոպան և Օսմանյան կայսրությունը». «Եվրոպան և երիտասարդ Թուրքիան») և հրապարակախոս, հոդվածներ արևմտահայերի վիճակի մասին։ 1916-ին Փարիզում լույս է տեսել Պ-ի «Հայերի ոչնչացումը, եղանակը գերմանական, գործը՝ թուրքական» (հրտ. 6 անգամ) գրքույկը, որում հեղինակը մերկացրել է արևմտյան Հայաստանից, ինչպես նաև Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններից հայերի զանգվածային տեղահանության իրական նպատակները։ Պ. եզրակացրել է, որ հայերի՝ կանանց, երեխաների և ծերերի տեղահանությունը մահվան քողարկված դատավճիռ էր, որի նպատակն էր կոտորածների և բռնի մահմեդականացման միջոցով հայ ժողովրդի լրիվ ոչնչացումը։ Պ. Ֆրանսիայում առաջիններից էր, որ հանդես է եկել հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած երիտթուրքերին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
1919-1921-ին պարբերական մամուլում տպագրվել են Պ-ի՝ հայկական հարցի վերաբերալ հոդվածները։
Երկեր La suppression des ArmAniens. Methods aflemande-travail tunc, P., 1916
ՈԱահակյան
«ՊՈԳՐՈՄ» («Pogrom»), ամսագիր, միջազգային իրավապաշտպան կազմակերպութան՝ «Վտանգի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերութուն» («Gessellshaft fur bedrohte Volker»), պաշտոնաթերթ։ Հրատարակվում է 1969-ից (Գյոթինգեն-Վիեննա)։ 1979-ից մշտապես անդրադառնում է հայկական նյութերին։ Ուշադրության կենտրոնում է հայերի ցեղասպանությունը, Թուրքիայից և ժողովուրդների միջագգ. ընկերակցութունից պահանջում է ճանաչել այդ պատմական փաստը։
Ա. Մանուչարյան
ՊՈԼԵՅԱՆ Մկրտիչ, Պ n լ ե ի Մ ճ n (1868, Մուշ-1915, Սասուն), ազգայինազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի Կեդրոն, վարժարանում։ Գործել է Մուշ-Սասունում և համագործակցել Արաբոյի, Ալիզոնանցի Լևոնի, Հ. Կոտոյանի հետ։ 1891-95-ին բանտարկվել է։ Ստեղծել է «Վարդանանց խումբը», որը զբաղվել է ազատագրական գաղափարների քարոզչությամբ և զինման աշխատանքով։ Մասնակցել է Սասանի 1904-ի ապստամբությանդ, 190506-ին Կովկասում հայ-թաթար. ընդհարումներին։ 1908-ի երիտթուրքական հե ղաշրջումից հետո վերադարձել է Մուշ։
1915-ի Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից։ Զոհվել է մարտում։
U. Ներսիսյան
ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ, Պողոս փաշա Ն ու բ ա ր յ ա ն (1851, Կ. Պոլիս-1930, Փարիզ), հասարակական-քաղաքական գործիչ (Եգիպտոս)։ Նուբար փաշայի որդին։ Շվեյցարիայում միջնակարգ կրթութուն ստանալուց հետո ավարտել է Փարիզի էքոլ սանտրալի ինժեներաարդ. ֆակուլտետը, ստացել ինժեների մասնագիտություն։ 1878 1879-ին և 1891-98-ին եղել է Եգիպտոսի երկաթուղիների վարչության տնօրեն։ Երկար տարիներ գլխավորել է Կահիրեի և Ալեքսանդրիայի հայկական համայնքները։ Նրա նախաձեռնությամբ 1906-ին հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ 1912-13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ հայկական բարենորոգումների հարցը եվրոպական տերութունների առջև վերստին արծարծելու նպատակով (տես Հայկական բարենորոգումներ 1912-14) կաթողիկոս Գևորգ Ե-ի կողմից նշանակվել է ազգային պատվիրակության նախագահ և որպես այդպիսին իր գործունեությունը շարունակել համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ու հետո ապարդյուն փորձելով Անտանտի օգնությամբ իրականացրել անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը։ Պ. Ն-ի տրամադրած միջոցներով հայկական տարբեր գաղթավայրերում բացվել են հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ և այլն, հրատարակվել մի շարք հայագիտ. աշխատություններ։ Այս միջոցառումների մի մասն իիագործվել է Պ. Ն-ի անձն, միջոցների հաշվին։ Պ. Ն. ֆինանսա