Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/384

Այս էջը սրբագրված չէ

Ռ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿուսԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՌԱԿ), հայ ազգային կուսակցություն։ Հիմնադրվել է 1921-ի հոկտ. 1-ին Կ. Պոլսում, սահմանադրական ռամկավար կուսակցության, վերակազմյալ հնչակյանների (ազատական կուսակցություն), հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։ ՌԱԿ-ի ծրագրում (ընդունվել է 1921-ին) շարադրված է նրա նպատակը՝ հասնել անկախ հայկական պետականության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփականության, անձն, ձեռներեցության, աշխատանքի, դրամագլխի և տաղանդի համագործակցության, քաղաքացիական իրավունքների ազատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա։ Հայոց պահանջատիրության մասին ծրագրում ասված է. «…ապահովել և պահպանել միացյալ Հայաստանի անկախությունը, պաշտպանել հայ ազգային քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական-մշակութային շահերը ու աշխատել անոնց բարգավաճման… հետապնդել Թուրքիոյ բռնագրավման տակ գտնվող հայոց պատմական հողերուն ազատագրումը և կցումը մայր հայրենիք՝ Սովետ Հայաստանին»։ ՌԱԿ-ը գտնում է, որ Հայ դատը պետք է լուծվի բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։ Հետագա տարիներին ՌԱԿ-ի այս տեսակետը փոփոխության չի ենթարկվել։

ՌԱԿ-ի գլխավոր խնդիրն է նաև սփյուռքում ազգապահպանումը, պայքարը ուծացման դեմ, սփյուռքահայ համայնքների և Հայաստանի միջև մշակութային կապեիի ամրապնդումը, մայր հայրենիքում ազգային համախմբմանը աջակցելը, գաղութահայությանը հյուրընկալ երկրների նկատմամբ հավատարիմ պահելը և այլն։ ՌԱԿ-ի VII համագումարում (1947) ընդունած հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է մնում բուրժ. տեսաբանությանը և իդեալներին, որը «սակայն պատճառ մը չէ, որ Ռամկավար ազատականը կորսնցնե իր իրատեսությունը և պայքարի ելլե բոլոր անոնց դեմ, որոնք կը դավանին ընկերային, տնտեսական և քաղաքական տարբեր վարդապետություններ»։ Ելնելով դրանից՝ ՌԱԿ-ը քարոզում է խաղաղ գոյակցության գաղափարը, պաշտպանում գաղութացված ժողովուրդների ազգ-ազատագրական պայքարը։ Միաժամանակ գտնում է. որ սփյուռքահայությունը և նրա քաղաքական կազմակերպությունները չպետք է մասնակցեն հյուրընկալող երկրի քաղաքական և ազգային պայքարին, չպետք է խաոնվեն նրանց ներքին քաղաքական կյանքին։

1990-ի օգոստ. 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը։ ՌԱԿի Կենտր. վարչությունն այդ կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց «Հայաստանի Գերագույն խորհրդին Հայաստանի Հանրապետության անկախացումի գործընթացի մասին առած պատմական որոշումը», նշելով միաժամանակ, որ այդ Հռչակագրով «հիմը դրած կը տեսնե իր ռամկավարական և ազատական սկզբունքներուն կիրարկման, մասնավորապես ազատ նախաձեռնության վրա հիմնված տնտեսությունը»։ Հայկական հարցում հավատարիմ մնալով իր ավանդական դիրքորոշմանը՝ ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ Հայաստանի նոր հանրապետությունը «պետք է հիմնական կռվանը հանդիսանա տարագիր հայ ժողովրդի բեկորներուն վերամիավորման ու մեր ազգային բոլոր արդար պահանջներուն ու իղձերուն իրագործման, հայկական ցեղասպանության միջազգային ճանաչումով և պատմական մեր հայրենիքի հողային ամբողջականության վերականգնումով»։ ՌԱԿ-ի նախաձեռնությամբ սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական, մարգ., կրթական հաստատություններ։ ՌԱԿ-ը իր կազմակերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում. Եգիպտոսում և այլ երկրներում։ Մամուլի կենտրոնական մարմին ներն են «Զարթոնք» (Բեյրութ), «Նոր օր» (Ֆրեզնո), «Պայքար» (Բոստոն) թերթերը։

1990-ին Երևանում հիմնադրվեց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (գրանցվել է 1991-ի հուլիսի 4-ին), հրատարակում է «Ազգ» օրաթերթը։

Գրականություն

Ոամկավար Ազատական կուսակցություն (Հիմնական ծրագրեր, կանոնագրեր և վավերագրեր, կազմ. Վաչե Ղազարյան), Բեյրութ, 1988։

Լ. Խուրշուդյան

ՌԱՄՍԵՅ (Ramsey) Ռւիլյամ Միտչել (1851-1928), շոտլանդացի հնագետ ու պատմաբան։ 1885-ից՝ Օքսֆորդի համալսարանի դասական հնագիտության ամբիոնի վարիչ։ 1880-ից սկսած հաճախակի ճանապարհորդել է Թուրքիայում, ուսումնասիրել Փոքր Ասիայի պատմությունն ու աշխարհագրությունը։ Հեղինակել է «Փոքր Ասիայի պատմական աշխարհագրությունը» (1890), «Փոյուգիայի քաղաքներն ու թեմերը» (1895-97), «Հեղափոխությունը Կոստանդնուպոլսում և Թուրքիան» (1909), «Ասիական տարրերը հունական քաղաքակրթության մեջ» (1927) և այլն աշխատություններ։

«Տպավորություններ Թուրքիայից» (1897) գիրքը Ռ-ի՝ Օսմանյան կայսրությունում 12-ամյա ճանապարհորդությունների արդունքն է, որտեղ մանրամասն նկարագրված է քրիստոնյա ժողովուրդները մասնավորապես՝ հայերի դրությունը թուրք, բռնապետական լծի տակ։ «Երկու կոտորած Փոքր Ասիայում» հոդվածում Ռ., զուգահեռ անցկացնելով 1894-96-ի հայկական կոտորածների և հռոմեական կայսր Դիոկղետիանոսի քրիստոնյաների դեմ 303304-ին վաիած դաժան հալածանքնեիի միջև, գտնում է, որ հռոմ. արշավանքների ժամանակ քրիստոնյա խաղաղ բնակչությանը հասցված վնասներն ու տառապանքները խամրում են XIX դ. վերջի հայկական կոտոիածների առջև, երբ «… կառավարությունը կանխամտածված կերպով ոչնչացնում էր իր հպատակների մի մասին»։

Երկեր Two Massacres in Asia Minor Diocletian and the Massacres of the Armenians, "The Contemporary Review", 1896, v. 70; Impressions of Turkey during twelve Year՝s of Wanderings, L, 1897.

U. Կիրակոսյան