Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/385

Այս էջը սրբագրված չէ

ÁՌԱՅԻՆ էսմայիլ (1920-1981). պարսիկ լրագրող, պատմաբան։ Հեղինակել է շուրջ 20 պատմագիտ. երկ, այդ թվում՝ հայ քաղաքական կուսակցություններին, Եփրեմ խանին, Իրանի հայերին նվիրված գործեր։ «Հայերի ցեղասպանությունը օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում» (1973) աշխատության մեջ Ռ. անդրադարձել է հայերի ցեղասպանությանը։ Բազմաթիվ փաստաթղթերի, լրագրային տեղեկանքների, Իրանում հրատարակված գրքերի, ականատեսների հուշերի հիման վրա Ռ. բացահայտել է հայերի ցեղասպանության կազմակերպված ու կանխամտածված բնույթը, նրա իրականացման դաժան ձևերն ու միջոցները։

Ռ-ի երկն արժեքավորվում է մահմեդական երկրում հրատարակված լինելու պարագայով և ապացուցում է, որ ցեղասպանությունը մերժելի է և քրիստոնյաների, և մահմեդականների համար։

U. Բուդաղյանց (իրան)

ՌԱՅՆԻՍ Յան (Պլիեկշանս Յանիս) (1865-1929), լատիշ բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Մեծ է եղել Ռ-ի հետաքրքրությունը հայ ժողովրդի պատմության ու մշակույթի նկատմամբ։ Նա թարգմանել է հայ գրողների ստեղծագործությունները, հրապարակախոս, ելույթներ ունեցել հայ գրակ. մասին, ինչը հնարավորություն է տվել լատիշ հասարակայնությանը ծանոթանալ Հայաստանի, նրա բազմադարյան գրակ. հետ։ Հայ ժողովրդի տառապանքը, նրա գրակ-ն ու մշակույթը առավել հանգամանորեն են ներկայացված Ռ-ի «Ամենադժբախտ երկիրը և ամենադժբախտ ժողովուրդը» ակնարկում (1927), որտեղ տեղեկություններ կան հայ ժողովրդի պատմության մասին՝ հնագույն ժամանակ ներից մինչև 1915-ի ցեղասպանությունը։ Խաղաղ հայ բնակչության բնաջընջումը Ռ. համարել է թուրք, կառավարող շրջանների ծրագրված քաղաքականություն, որն իրագործվել է Գերմանիայի հովանավորությամբ։ Ըստ Ռ-ի, հայկական հարցը «չի կարող հեշտությամբ լուծվել», քանի որ արևմտյան Հայաստանը «պետք է Եվրոպային՝ ստատուս քվոն պահպանելու համար» (Ընտ. Երկեր, էջ 639), իսկ թուրք, իշխանությունները կօգտագործեն այդ իրավիճակը իրենց շահերի համար։ Ինչպես նշել է Ռ., անգամ այն բանից հետո, «երբ ընդունվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երբ փոքր, մինչև այժմ ճնշված ժողովուրդները հասել են գոնե տեսական ազատության…, ժամանակակից հայերը և Հայաստանը ոչ միայն առավել ապերջանիկ են, քան առաջ, այլև կարոդ են համարվել աշխարհի ամենադժբախտ ազգը» (նույն տեղում, Էջ 626-627)։ Դրա հետ մեկտեղ Ռ. հայ ժողովրդին բնորոշել է որպես կենսունակ ու քաջարի, որ պահպանել է ազգային կերպը, ոգին և արժանապատվությունը։

Ա Ձաքարյան

ՌԱՍ ՈՒԼ ԱՅՆ, Ռ ա ս էլ Այն, բնակավայր Աիրիայում, Օսմանյան կայսրության Հալեպի նահանգում, Եփրատի ափին։ Գավառապետի (կայմակամ) նստավայրը։

1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ. Ռ. ուլ Ա-ում կուտակվել են արևմտյան Հայաստանի. Աեբաստիայի (Ավազ), Դիարբեքիրի և Խարբերդի նահանգներից, այնուհետև Կ. Պոլսից, Կիլիկիայից տեղահանված հայերը (տեղ է հասել բռնությամբ տեղահանվածների մոտ 10 %-ը)։ Ցրտի, քաղցի, համաճարակների հետևանքով այնտեղ օրական մահացել է 500-600 մարդ։ Նշելով, որ միայն 4 ամսում Ռ. ուլ Ա-ում մահացել է 13-14 հազար մարդ, տեղի գավառապետը խնդրել է դադարեցնել հայերի առաքումը։ Գաղթականների տեսչության ղեկավար Ա. Նուրին կարգադրել է ուժեղացնել գաղթականների հոսքը՝ պատճառաբանելով, որ համաճարակներից միաժամանակ կոչնչանան թուրքերի համար «վնասակար երկու տարրեր»՝ հայերը և արաբները։ Սիրիայի տարածքում, Ռ. ուլ Ա-ում հայերի առաջին խոշոր կոտորածը կազմա կերպել է Վանի նախկին կուսակալ Ջևդեթ բեյը։ Նշանակվելով Ադանայի կուսակալ՝ այդ ոճրագործը 1916-ի փետր. ժամանել է Ռ. ուլ Ա. և կարգադրել ոչնչացնել վրանաբնակ 50 հազար հայերին։ Հրամանը չկատարած գավառապետը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա հաջորդը մարտի 17-ին սկսել է տեղահանությունն ու կոտորածը։ Ընդհանուր առմամբ, Ռ. ուլ Ա-ում և շրջակայքում զոհվել է մոտ 70 հազար հայ։ Ըստ Արմին ՎԵգների վկայության, «հայերը մահանում էին աշխարհում եղած բոլոր մահերով»։ Բաղդադի կուսակալ Ս. Նըգիֆը, որը Ռ. ուլ Ա-ում տեսել էր հայերի նկատմամբ գործադրվող բարբարոսությունները, գրել է՝ «Հայ ժողովրդի բնաջնջումը կդառնա Թուրքիայի պատմության ամենասև էջը»։

Ս. Պողոսյան

ՌԱՍՍԵԼ (Russell) Ջորջ Ուիլյամ (1853 , անգլիական քաղաքական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավարներից։ 1880-85-ին՝ անգլ. պառլամենտի անդամ. 1892-94-ին Հնդկաստանի գործերի նախարարի տեղակալ, 1894-95-ին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։ քաղաքական տարբեր խնդիրների մասին գրքերի և հոդվածների հեղինակ։ 1895-97-ին անգլ. թերթերում և ամսագրերում հանդես է եկել հայկական հարցի վերաբերյալ հոդվածներով։ Քննադատել է լորդ Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության քաղաքականությունը հայկական հարցում, գտել, որ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու ռազմական ուժի Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է կասեցնել սուլթան, կառավարության «արյունալի չարագործությունները»։

Երկեր Armenia and the Forward Movement., "T.he Contemporary Review", 1897, v. 71.

U. Կիրակոսյան

ՌԱՖԱԼՈՎԻՁ Սերգեյ, ռուս գրող, դրամատուրգ։ 1918-20-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Անդրկովկասի (Թիֆլիս, Բաքու) հաս-գրակ. կյանքին։ Գրել է հոդվածներ Հայաստանի, հայ ժողովրդի ողբերգության մասին։ Ռ. ականատեսն էր 1918-ի Բաքվի սեպտեմբերյան իրադարձությունների, երբ կոտորվեց մոտ 30 հազար հայ։ «ճշմարտությունը Բաքվի դեպքերի մասին» հոդվածում նա գրել է. «Իմ վկայու