Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/386

Այս էջը սրբագրված չէ

թյունները պետք է ընկալվեն իբրև բացարձակ անկողմնակալ ականատեսի ցուցմունք…, որը բխում է բացառապես արդարության և ճշմարտության վրդովված զգացումից, տալ փաստերի անկողմնակալ և իրական մեկնաբանությունը. փաստեր, որոնք խեղաթյուրվում են անթույլատրելի թեթևամտությամբ…» («Կավկազսկոյե սլովո» ("Кавказское слово"), 3,12,1917)։ Հոդվածը մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ Բաքվի կոմունայի անկումից (1918), քաղաքը թուրք, գրավումից և մուսավաթական կառավարության ստեղծումից հետո իրագործվել է հայ բնակչության նպատակադըրված ջարդ։ «Ազատություն մեռյալներին» ("Pro Armenia") հոդվածում Ռ. մերկացրել է եվրոպական տերությունների քաղաքականությունը. «Եվրոպան ծանըր մեղք ունի բազմաթիվ փոքր ժողովուրդների հանդեպ, որոնց թվում՝ իրեն բաժին ընկած տառապանքների չափով, կարևորագույն տեղ ունի հայ ժողովուրդը։ Եվ եթե մինչև այժմ բարդ քաղաքական հարաբերություններն ու հնարքները, տխրահռչակ եվրոպական հավասարակշռությունը խանգարել են ներկայիս հաղթողներին խոսքից գործի անցել և ստիպել են նրանց բավարարվել բարեմաղթանքներով ու հորդորներով, ապա վերջապես եկել է ժամանակը քավելու իրենց մեղքերը և օգտվելու նոր քաղաքական իրադրությունից, ամենից աոաջ այն բանի համար, որ ուղղվի դարավոր անարդարությունն ու փրկվեն կոտորվողները» («Զակավկազսկոյե սլովո» ("Закавказское слово"), N8, 12. 1919)։

Գրականություն

3 а к а р я н А, Русский писатель С. Ра4>алович о сентябрьских событиях в Баку, 1918г., ԼՀԳ, 1988, N2։

U. ԶաքարյաՕ

25. Հայկական հարց

ՌԻՖԱԹ (Rifat) Մեվլան զադե (18721950), թուրք լրագրող, ծագումով քուրդ։ Մասնակցել է «Միություն և աոաջադիմություն» երիտթուրքական կուսակցության գաղտնի ժողովներին և քաջատեղյակ էր կուսակցության գործունեությանը։ Գրել է «Թուրքական հեղափոխության ներքին ծալքերը» աշխատհւթյունը (1929, արաբատառ թուրք., անավարտ)։ Գրքի 1-ին մասում խոսում է Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պա տերազմի մեջ մտնելու և պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, 2-րդ մասում՝ քեմալական շարժման ծագման և ընթացքի մասին։ Գրքի 3-րդ և 4-րդ մասերը (Օսմանյան կայսրության կազմալուծումը և մինչև Լոգանի կոնֆերանսը տեղի ունեցած իրադարձությունները) չի հաջողվել հրատարակել։ Ռ. անձնական հուշերի և փաստական հարուստ նյութերի հիման վրա նկարագրում է 1909-ի Սղանայի հայերի կոտորածը, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի տեղահանությունը և ջարդերը, նշում հայերի բոնի մահմեդականացման փաստեր։ Ռ. շեշտում է. որ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած «Թեշքիլաթը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն») «կատարած հանցագործություններն ու բռնությունները, արատավորելով թուրք ժողովրդին աշխարհի հասարակության առջև, արյունալի և բարբարոսական էջեր արձանագրեցին նրա պատմության մեջ» (նշվ. աշխ., էջ 108)։

Ռ-ի երկը լիովին բացահայտում է երիտթուրքերի կաոավարության՝ արևմտահայերին տեղահանելու և կոտորածներ կազմակերպելու պատճառներն ու կանխամտածված բնույթը։

Երկ Օսմանյան հեղափոխության մութ ծալքերը և Իթթիհատի հայաջինջ հրագիրները, Բեյրութ, 1975։

Ս. Փափազյան

ՌՈԲԻՆՍՈՆ (Ռոբինզոն) (Robinson) էմիլիա, անգլիացի բարեգործ, հրապարակախոս, Հայ դատի պաշտպան։ Աշխատակցել է մի շարք անգլ. պարբերականների, որոնք լույս են տեսել XX դ. սկզբին։ Ծանոթանալով հայ ժողովըրդի պատմությանն ու գրականությանը՝ վճռել է «ծառայել հայերին՝ ծառայած լինելու համար քաղաքակրթությանը»։ Հոդվածներ է հրապարակել հայերի ու Հայաստանի մասին։ 1914-ին լույս է ընծայել «ճշմարտությունը Հայաստանի մասին» գրքույկը, որտեղ բացահայտել է թուրք, կառավարողների հակահայկական քաղաքականության էությունն ու նպատակները, նշել Եվրոպայի և մանավանդ՝ Անգլիայի պատասխանատվությունը հայ ժողովրդի դժբախտությունների հանդեպ։ 1914-ի մայիսին հիմնել է «Հայկական ընկերություն» կազմակերպությունը, որի նպատակն էր աշխարհին ծանոթացնել Հայաստանի պատմությանն ու մշակույթին։ 1914ի դեկտ. հիմնել է «Հայ կարմիր խաչի և փախստականների ընկերությունը» (հայտնի էր նաև որպես «Օրիորդ Ռոբինսոնի կոմիտե»), որի նախագահն է դարձել Տ. Բրայսի տիկինը՝ դերկոմսուհի Բրայսը։ Կոմիտեն նշանակալի օգնություն է կազմակերպել հայ աղետյալներին՝ դրամով, դեղորայքով, հագուստով, օգնել փախստականներին ու որբերին, Միջագետքի անապատներ քշված սովալլուկ վերապրողներին։ Նամակագրական կապ է պահպանել Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի և հայ բարեգործական կազմակերպությունների հետ։ Պատերազմից հետո հրապարակվել է մի շարք գործեր, որոնք պատմում են Հայաստանի ու 1915-16-ի ողբերգական իրադարձությունների, հայերի ինքնապաշտպանական կռիվների, հայ կամավորների ու զորավար Անդրանիկի սխրագործությունների մասին և այլն։

Երկեր Annenia and Annenians, Լ, 1919; The Armenians, Լ. 1919.

Ա Հարությունյան

ՌՈԴԱԿԻՍ Պերիկլիս (ծ. 1923), հույն պատմաբան, գրականագետ, լրագրող։ Քաղաքականության և գրականագիտության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ «Թուրքական ազգայնականությունը, հայերի ցեղասպանությունը և Փոքր Ասիայի հույների ոչնչացումը» (1987) մենագրության մեջ Ռ. ցուց է տվել հայերի և հույների ճակատագրերի ընդհանրությունը 1919-22-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ, որի ընթացքում թուրք ջարդարարները կոտորել են Զմյոանայի (տես Զմյուռնիայի աղետ 1922) և Փոքր Ասիայի այլ բնակավայրերի բնիկ հույն և հայ բնակչությանը։

Ի. Խասիոտիս (Հունաստան)

ՌՈԶԲԵՐԻ (Rosebery) Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզ (1847-1929), անգլիական քաղաքական և պետական գործիչ։ 1869-ից՝ Լորդերի պալատի անդամ.