Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/39

Այս էջը սրբագրված չէ

պաշտոն)։ 1917-ի մարտի 18-ին Ա. հ. կ. կոչով դիմեց Անդրկովկասի բնակչությանը՝ տեղական պայմաններին համապատասխան «նոր կարգի ստեղծման մասին»։ Այդ փաստաթղթում կրկնվում էին Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հիմնական դրույթները, իսկ կարևորագույն՝ ագրարային, ազգային և բանվոր, հարցերի լուծումը հետաձգվում էր մինչև Սահմանադիր ժողովի գումարը։ Ա. հ. կ. Անդրկովկասում իրական իշխանություն չուներ։ Նրա գործունեությունը հիմնականում արտահայտվեց երկրամասում գյուղաց. ելույթները կանխելու փորձով, ինչի համար ստեղծվեցին հաշտարար հանձնաժողովներ, որոնք և պետք է լուծեին հողային հարցի շուրջն առաջացած վեճերը։ Նման կիսամիջոցառումներն ի վիճակի չէին կարգավորել իրադրությունն Անդրկովկասում։ Իշխանության ավելի ազդեցիկ մարմիններ էին գործադիր կոմիտեները։ 1917-ի Փետր. հեղափոխությունից հետո, Հայաստանում մասնավորապես, իշխանությունը պատկանում էր Երևանի նահանգային և Կարսի մարզային գործադիր կոմիտեներին, որոնց մեջ մտնում էին քաղաքային դումայի անդամները, բանվորական, զինվոր, պատգամավորների խորհուրդների, ինչպես նաև վաճառականների, հասարակական զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 1917-ի վերջին Անդրկովկասում աշխուժացան ազգային խորհուրդները. այդ թվում և Հայոց ազգային խորհուրդը. Ա. հ. կ. գոյատևեց մինչև 1915- ի նոյեմբ., երբ նրան փոխարինեց Անդրկովկասյան կոմիսարիատը։

Գրականություն

Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, Ե., 1981։ Կ. Խուդավերդյան ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԵՅՄ, պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել է 1918-ի փետր. 10- ին Թիֆլիսում, Անդրկովկասում քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ կապված երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրք, ագրեսիայի վտանգի հետ։ Ա. ս-ի մեջ մտան Սահմանադիր ժողովի Անդրկովկասից ընտրված պատգամավորները, ինչպես նաև երկրամասում գործող մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ. 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 էսէռ, 14 այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Անդրկովկասի բոլշևիկները հրաժարվեցին մասնակցել սեյմին և բողոքեցին նրա կազմավորման դեմ։ Նախագահ ընտրվեց (հանրապետության նախագահի իրավունքով) մենշևիկ Ն. Չխեիձեն, կառավարության ղեկավար նշանակվեց մենշևիկ Ե. Գեգեչկորին։ Ա. ս. վերացրեց պետական իշխանության նախկին մարմինը՝ Անդրկովկասյան կոմիսարիատը, և իրեն հռչակեց օրենսդիր մարմին։ 1918-ի մարտին հայտարարեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից։ Իր արտաքին քաղաքականության մեջ Ա. ս. շարունակեց Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը, պայքար ծավալեց երկրամասում խորհրդային իշխանության հաստատման դեմ՝ նպատակ ունենալով հասնել Անդրկովկասի՝ խորհրդային Ռուսաստանից ամբողջովին անկախանալուն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Անդրկովկասի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Ա. ս. հրաժարվեց մասնակցել խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բրեստ-Լիտովսկում տարվող բանակցություններին, ապա չընդունեց 1918-ի Բրեստի հաշտությունը և աշխատեց Թուրքիայի հետ կնքել առանձին պայմանագիր։ Սեյմը դիմեց թուրք, հրամանատարությանը բանակցություններ սկսելու առաջարկով, ստանալով թուրք, կողմի համաձայնությունը՝ Ա. ս. փետր. 16-ին հաստատեց բանակցությունների պատվիրակության կազմը, որի ղեկավար նշանակվեց մենշևիկ Ա. Չխենկելին։ Տրապիզոնում տարվող բանակցությունների ժամանակ (տես Տրապիզոնի բանակցություններ 1918) սեյմի պատվիրակությունը ձգտում էր վերականգնել մինչպատերազմյան ռուս-թուրք. սահմանը, հասնել արևմտյան Հայաստանի ինքնավարությանը։ Սակայն Անդրկովկասի դեմ թուրք, ագրեսիայի ծավալման պայմաններում Տրապիզոնի բանակցությունները մտան փակուղի և ընդհատվեցին. սեյմի պատվիրակությունը չընդունեց թուրք, կողմի ներկայացրած ծանր պայմանները։ Անդրկովկասի արտաքին քաղաքական վիճակը չփոխվեց նույնիսկ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության հռչակումից հետո (1918-ի ապրիլի 9ին)։ Ե. Գեգեչկորու կառավարությունը հրաժարական տվեց, կազմվեց նոր կառավարություն մենշևիկ Ա. Չխենկելու գլխավորությամբ։ 1918-ի ապրիլի 28-ին թուրք, հրամանատարությունը հայտնեց Ա. ս-ին, որ Թուրքիան ճանաչում Է Անդրկովկասի անկախությունը։ Մայիսին Բաթումում սկսվեցին բանակցություններ Թուրքիայի և անկախ Անդրկովկասյան Հանրապետության միջև, որոնք ընդհատվել էին Տրապիզոնում։ Օգտվելով անկախ Անդրկովկասի վիճակից և չբավարարվելով Բրեստի հաշտությամբ իրեն տրված տարածքներով՝ Թուրքիան ներկայացրեց նոր պահանջներ։ Բանակցությունների ընթացքում նորից դրսևորվեցին անդրկովկասյան պատվիրակության անդամների միջև եղած տարաձայնությունները. վրաց մենշևիկները, կողմնորոշվելով դեպի Գերմանիան, աշխատում Էին հռչակել Վրաստանի անկախությունը, մուսավաթականները շահագրգռված էին թուրք, զորքերի Անդրկովկաս, հատկապես Ադրբեջան մտնելով, դաշնակցականները փորձում էին ստանալ Գերմանիայի աջակցությունը՝ խոչընդոտելու համար թուրք, ագրեսիան, հայկական տարածքների զավթումը։ Այս տարաձայնությունները ավելի էր խորացնում Թուրքիան՝ աոանձին բանակցությունների մեջ մտնելով սեյմի պատվիրակությունը կազմող Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վերսկսելով հարձակումը՝ թուրք, զորքերը մայիսի 16-ին գրավեցին Ալեքսանդրապոլը և շարժվեցին Երևանի ուղղությամբ։ Գրավելով Բաթումը և Օզուրգեթը՝ թուրք, զորքերը սպառնումէին Թիֆլիսին։ Ա. ս. հայտարարեց զորահավաք, բայց ի վիճակի չէր զինելու և հանդերձավորելու զորքը։ Հայ և վրաց. ազգային խորհուրդները երկրամասի պաշտպանության համար եռանդուն սկսեցին զինել ազգային զորքերը։ Ա. ս. չկարողացավ օգտագործել այդ հայրենասիրական պոռթկումը։ Ստեղծված իրապայմաններում, մայիսի 26-ին Ա. ս. հայտարարեց ինքնացրման մասին։ Այդ առթիվ ընդունված որոշման մեջ